«Թղթադրամ»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: 2թ → 2 թ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 7. | Տող 7. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», |
* Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ |
||
[[Կատեգորիա:Թղթադրամներ]] |
[[Կատեգորիա:Թղթադրամներ]] |
16:29, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ
Թղթադրամ, բանկնոտ, (անգլ.՝ bank-note), բանկային տոմս, դրամանիշ, որ թողարկում և շրջանառության մեջ է դնում երկրի կենտրոնական բանկը։ Որոշ երկրներում թղթադրամի տպագրությունն ու շրջանառության մեջ դնելը հանձնված է մասնավոր ընկերության ինչպիսին ԱՄՆ-ի Ֆեդերալ բանկն է։ Բանկային տոմսերի քանակը ելնում է դրա նկատմամբ եղած պահանջից։ Դրանք, որպես կանոն, ապահովված են ոսկով, թանկարժեք մետաղով, բանկի այլ ակտիվներով, ինչպես նաև ապրանքային զանգվածով։
Անհրաժեշտություն
Թղթադրամի անհրաժեշտությունը առաջացել է այն ժամանակ, երբ մետաղադրամների հետ կապված ի հայտ են եկել դժվարություններ, ինրպիսիք են ոսկու և արծաթի հայթայթումն ու դրանց տեղափոխումը։
Արժենիշ
«Ռուբլին», «դոլարը», «ֆրանկը», «մարկը» և այլն թղթադրամի նշանակումներ են, որոնցից յուրաքանչյուրը որպես դրամական միավոր արտահայտում է որոշակի մետաղի քանակային կշիռ։ Թղթադրամը հանդես է գալիս նաև որպես գնման և վճարման միջոց, սակայն, չունենալով սեփական արժեք, չի կարող կատարել փողի մյուս ֆունկցիաները (արժեչափ, կուտակման միջոց կամ գանձ, համաշխարհային փող)։
Աղբյուրներ
- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ