«Բենիամին Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (18) oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 7. | Տող 7. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Շուլավեր]] բնակավայրում (Շահումյան, այժմ [[Վրաստան]]ի [[Մառնեուլի մունիցիպալիտետ]])՝ հայկական ընտանիքում: 1938 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը, 1941 թ.՝ [[Լենինգրադի համալսարան]]ի ասպիրանտուրան: 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է [[Բյուրականի աստղադիտարան]]ում (1952-57 թթ.՝ փոխտնօրեն, 1957- |
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Շուլավեր]] բնակավայրում (Շահումյան, այժմ [[Վրաստան]]ի [[Մառնեուլի մունիցիպալիտետ]])՝ հայկական ընտանիքում: 1938 թ. ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը, 1941 թ.՝ [[Լենինգրադի համալսարան]]ի ասպիրանտուրան: 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է [[Բյուրականի աստղադիտարան]]ում (1952-57 թթ.՝ փոխտնօրեն, 1957-1985 թթ.՝ [[գալակտիկա]]ների բաժնի վարիչ): Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին: |
||
== Գիտական գործունեություն == |
== Գիտական գործունեություն == |
00:55, 16 Ապրիլի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Բենիամին Մարգարյան | |
---|---|
Պատկեր:Margarjan.jpg | |
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1] Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[2] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բյուրական |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] և Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938) |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Բենիամին Եղիշեի Մարգարյան (նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961): ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-79):
Կենսագրություն
Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում: 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան: 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-57 թթ.՝ փոխտնօրեն, 1957-1985 թթ.՝ գալակտիկաների բաժնի վարիչ): Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին:
Գիտական գործունեություն
Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը: Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը՝ տիեզերական կլանման հաշվի առմամբ: Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի՝ աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով: Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը: Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը: Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը: Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի՝ մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը: Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով՝ Մարգարյանի գալակտիկաներ: Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում: Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10%-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են: Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ:
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր (1950)
- Պատվո նշան շքանշան (1955)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)
Գրականություն
- Атлас звездных скоплений различных типов, 1953. М.,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. Киев,: Наукова думка, 1986.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
- «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
- «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։
Արտաքին հղումներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Մարգարյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աստղագետներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ