«Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ +անաղբյուր, +վիքիֆիկացում, լհ, կատ
չ [r2.5.2] Ռոբոտը ավելացնում է․: eo:Monaĥejo Mughni
Տող 13. Տող 13.


[[en:Saint Gevorg Monastery of Mughni]]
[[en:Saint Gevorg Monastery of Mughni]]
[[eo:Monaĥejo Mughni]]
[[fr:Saint-Georges de Moughni]]
[[fr:Saint-Georges de Moughni]]

01:28, 28 Դեկտեմբերի 2010-ի տարբերակ

Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին: Ըստ 17-րդ դ. պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի:1580թ-ին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դ., երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632-1655թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը` երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր: Սակայն 17-րդ դ. երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669թթ. կառուցել նորը: Հովհաննես վարդապետը 1669թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում /նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու/: Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը: Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո /1666թ./ նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը: 1734թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել` խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում: 19-րդ դ. Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դ.: Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839թ-ին` կայծակից փշրված գմբեթի ծայրը: Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները: 1863թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը: Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել: 1889-ին շարադրել է վանքի պատմությունը: 1895թ-ին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը` զուգակցված ջրամբարի հետ: Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ: 2000թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին:

Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը: Աբսիդի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, Սբ. Գևորգի` Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման, Ստեփանոս Նախավկային, Սբ. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող 19-րդ դարի որմնանկարներ են: Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը` սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով: Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են: Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով: Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները: Մուղնու Սբ. Գևորգ վանքի օրն է սեպտեմբերի 18-ը:

Կաղապար:Հայկական եկեղեցիներ