«Ֆրիդրիխ Հյոլդերլին»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 26. | Տող 26. | ||
{{DEFAULTSORT:Հյոլդեռլին, Ֆրիդրիխ}} |
{{DEFAULTSORT:Հյոլդեռլին, Ֆրիդրիխ}} |
||
[[Կատեգորիա:Գերմանացի բանաստեղծներ]] |
[[Կատեգորիա:Գերմանացի բանաստեղծներ]] |
||
[[Կատեգորիա:Գերմանալեզու բանաստեղծներ]] |
[[Կատեգորիա:Գերմանալեզու բանաստեղծներ]] |
22:05, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ֆրիդրիխ Հյոլդերլին գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1770[1][2][3][…] |
Ծննդավայր | Lauffen am Neckar[4] |
Վախճանվել է | հունիսի 7, 1843[1][2][5][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Տյուբինգեն, Գերմանիա[4] |
Գերեզման | Stadtfriedhof Tübingen |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրադարանավար, գրող, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, լիբրետիստ և Hofmeister |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան, Ենայի համալսարան, Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? և Tübinger Stift? |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և գերմանական իդեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Lied der Freundschaft? |
Ներշնչվել է
| |
Կայք | hoelderlin-gesellschaft.de |
Friedrich Hölderlin Վիքիպահեստում |
Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլին (գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, 1770, մարտի 20 - 1843, հունիսի 7), գերմանացի նշանավոր բանաստեղծ։
Կյանքի ժամանակագրություն
- 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդերլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774-ին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
- 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրտենբուրգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
- 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
- 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789-ին լուծում է նշանադրությունը։
- 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
- 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
- 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ Շելլինգը, ում Հյոլդերլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
- 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Կասպար Լաֆատերին։
Հայկական Սովետական Հանրագիտարանից
Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790—1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։
90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել Փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Արշիպելագ»)։ Ցուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797—1799) վեպը։ Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798—99) ողբերգությունը։
Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Հյոլդերլին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |