«Տրավիատա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 18. Տող 18.
'''«Տրավիատա»''' ({{lang-it|La traviata}} «ընկյալ», «անառակ», ''traviare'' - ''մոլորվել'' բայից), իտալացի երգահան [[Ջուզեպպե Վերդի]]ի [[օպերա]] չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ [[Ալեքսանդր Դյումա (որդի)|Ալեքսանդր Դյումա-որդու]] «[[Կամելիազարդ տիկինը]]» պիեսի։ Առաջնախաղը կայացել է [[1853]] թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։

Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. /դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար/

'''Առաջին գործողություն'''
'''Առաջին գործողություն'''
Տող 32. Տող 32.
Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը։ Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար։
Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը։ Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար։
Վիոլետան այլայլված է։ Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է։ Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է։ Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը։ Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից։ Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար։

'''Երրորդ գործողություն'''
'''Երրորդ գործողություն'''

19:19, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Տրավիատա
իտալ.՝ La traviata
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և Իտալական Օպերա
Ժանրողբերգություն և օպերա[1]
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆրանչեսկո Մարիա Պիավե
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրԱլեքսանդր Դյումա-որդի. «Կամելիազարդ տիկինը» պիես
Գործողությունների քանակ3 արար և 4 արար[1]
Գործողության տեղՓարիզ
Տևողություն1,5 ժամ
ԿերպարներVioletta Valéry?, Alfredo Germont?, Giorgio Germont?, Flora Bervoix?, Annina?, Gastone de Letorières?, Marchese d'Obigny?, Dottore Grenvil?, Giuseppe?, Flora's servant?, Commissioner?, Q55010661? և Barone Douphol?
Ստեղծման տարեթիվ1852
Առաջնախաղի տարեթիվմարտի 6, 1853[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 La traviata Վիքիպահեստում

«Տրավիատա» (իտալ.՝ La traviata «ընկյալ», «անառակ», traviare - մոլորվել բայից), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1853 թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։

Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. /դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար/

Առաջին գործողություն

Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը։ Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը։ Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային։ Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը։ Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը։ Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ։ Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին։ Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին։ Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում։ Հյուրերը հեռանում են։ Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը։ Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբացմունքների, և սրտում բոցավառվում է պատասխան սերը։

Երկրորդ գործողություն

Վիոլետան և Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը։ Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը։ Ալֆրեդի երազանքները ընդհատում է սպասուհի Աննինան։ Նա հայտնում է, որ Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը։ Զարմացած սիրուհու այդ արարքով՝ Ալֆրեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները։ Վիոլետային բերում են նամակներ, որոնց մեջ իր ընկերուհի Ֆլորայի հերթական պարահանդեսի հրավերն է։ Վիոլետան անտարբերությամբ հրավերը դնում է մի կողմ։ Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը։ Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար։ Վիոլետան այլայլված է։ Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է։ Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է։ Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը։ Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից։ Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար։

Երրորդ գործողություն

Պարահանդես է։ Ուրախություն է տիրում։ Խաղասեղանի մոտ է և Ալֆրեդը։ Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ։ Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, որ Ալֆրեդն այստեղ է, և հնարավոր է ընդհարում բարոնի հետ։ Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր սիրածից։ Ալֆրեդը առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ։ Վիոլետան տագնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը։ Ալֆրեդը, համոզված լինելով Վիոլետայի դավաճանությանը, հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. «Ահա քեզ սիրո փոխհատուցումը»,- անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ։

Չորրորդ գործողություն

Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է։ Դոկտոր Գրենվիլը հույս է ներշնչում, բայց նա գիտի, որ վախճանը մոտ է։ Վիոլետան կանգադրում է Աննինային բաժանել փողերը չքավորներին և մնալով մենակ՝ նորից ընթերցում է Ժերմոնի նամակը, որը հայտնում է որդու վերադարձի մասին։ Ալֆրեդը գիտի ամենը, հայրը պատմել է իրեն Վիոլետայի անձնազոհության մասին։ Փողոցից դիմակահանդեսի ուրախ ձայներ են լսվում։ Ներս է մտնում Աննինան։ Նա հայտնում է, որ Ալֆրեդը վերադարձել է։ Սիրահարների ուրախությունն անսահման է։ Բայց Վիոլետայի ուժերը սպառվում են, նա չի ուզում մահանալ, երբ երջանկությունն այդքան մոտ է։ Ժորժ Ժերմոնը համոզում է, որ ոչ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնության, ոչ էլ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ Վիոլետային։ Նա ուժերի լարման վերջին ճիգով նետվում է դեպի Ալֆրեդը և մահանում նրա գրկում։ [2], 1948 թ. /դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ/ [3], 1958 թ. /դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան/ [4] և 2000թ. / դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան/ [5]։

Ծանոթագրություններ