«Վիրջինիա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 51. Տող 51.


{{DEFAULTSORT:Վուլֆ, Վիրջինիա}}
{{DEFAULTSORT:Վուլֆ, Վիրջինիա}}

[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի գրողներ]]

17:20, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Վիրջինիա Վուլֆ
անգլ.՝ Virginia Woolf
Ծննդյան անունանգլ.՝ Adeline Virginia Stephen[1]
Ծնվել էհունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5]
Վախճանվել էմարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրLewes, Միացյալ Թագավորություն[7]
Գերեզման
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ
Լեզուբրիտանական անգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ[7]
Ժանրերդրամա և արձակ
Գրական ուղղություններBloomsbury խումբ
Ուշագրավ աշխատանքներԴեպի փարոսը, Միսիս Դելլոուեյ, Օրլանդո, Սեփական սենյակը և Ալիքներ (վեպ)
ԱմուսինԼեոնարդ Վուլֆ[7][8]
Համատեղ ապրողVita Sackville-West?[9]
Изображение автографа
Վիրջինիա Վուլֆ Վիքիքաղվածքում
 Virginia Woolf Վիքիպահեստում

Վիրջինիա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5] - մարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…], Lewes, Միացյալ Թագավորություն[7], Սուսեքս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրակաության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թվականի հունվար 25–ին Լոնդոնում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ 1904 թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է իր կրթությունը Լոնդոնի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է հունարեն, լատիներեն, գերմաներեն լեզուներ և, իհարկե, գրականություն ու պատմություն։ 1909 թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական բնույթի հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ 1912 թվականին ամուսնանում է գրող և լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ։ 1917 թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։

Ծնողների մահը խիստ բացասական ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լիոնարդ Վուլֆը հրեա էր) նպաստում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի արդյունքում 1941 թ. ապրիլի 18–ին նա ինքնասպանություն է գործում։

Ստեղծագործություններ

Ռոջեր Ֆրայ. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ 1917 թ.

Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է Գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «Միսիս Դելլոուեյ» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «Փարոսի վրա» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «Օրլանդո» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։

Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում

«Ալիքներ» (1931) ստեղծագործությունում հեղինակը պատմում է վեց ընկերներից մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, որովհետև իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու արվեստի միջով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։

Մատենագիտություն

  • 1915 - «Ծովով հեռացում» / The Voyage Out
  • 1919 - «Ցերեկ և գիշեր» / Night and Day
  • 1922 - «Ջեյքոբի սենյակը» / Jacob’s Room
  • 1925 - «Միսիս Դելլոուեյ» / Mrs. Dalloway
  • 1927 - «Փարոսի վրա» / To the Lighthouse
  • 1928 - «Օրլանդո» / Orlando։ A Biography
  • 1931 - «Ալիքներ» / The Waves
  • 1933 - «Ֆլաշ. կենսագրություն» / Flush։ A Biography
  • 1937 - «Տարիներ» / The Years
  • 1941 - «Գործողությունների միջև» / Between the Acts
  • 1953 - Գրողի օրագիրը/ A Writer’s Diary

Ֆիլմագրություն

  • 1977 — «Հեշտ թույն (ֆիլմ)»
  • 1982 — «Ալիքներ (ֆիլմ)»
  • 1983 — «Փարոսի վրա (ֆիլմ)»
  • 1990 — «Սեփական սենյակ (ֆիլմ)»
  • 1992 — «Օրլանդո (ֆիլմ)»
  • 1997 — «Միսիս Դելլոուեյ (ֆիլմ)»
  • 2002 - «Ժամերը (ֆիլմ)»

Վիրջինիա Վուլֆի կերպարը

  • Էդուարդ Օլբի, «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?), 1962։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։