«Վիտամին B2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 8. Տող 8.
<!-- Рибофлавин представляет собой жёлто-оранжевого цвета игольчатые кристаллы, собранные в друзы, горького вкуса. Рибофлавин является производным гетероциклического соединения [[изоаллоксазин]]а, связанного с многоатомным спиртом [[рибит]]ом.(իսկ թարգմանությունը?) -->
<!-- Рибофлавин представляет собой жёлто-оранжевого цвета игольчатые кристаллы, собранные в друзы, горького вкуса. Рибофлавин является производным гетероциклического соединения [[изоаллоксазин]]а, связанного с многоатомным спиртом [[рибит]]ом.(իսկ թարգմանությունը?) -->


Ռիբոֆլավինը վատ է [[լուծելիություն|լուծվում]] ջրում (0,12 մգ/մլ , 27,5 °C) և [[էթանոլ]]ում, անլուծելի է [[ացետոն]]ում, [[դիէթիլ եթեր]]ում, [[քլորոֆորմ]]ում, [[բենզոլ]]ում։
Ռիբոֆլավինը վատ է [[լուծելիություն|լուծվում]] ջրում (0,12 մգ/մլ , 27,5&nbsp;°C) և [[էթանոլ]]ում, անլուծելի է [[ացետոն]]ում, [[դիէթիլ եթեր]]ում, [[քլորոֆորմ]]ում, [[բենզոլ]]ում։


Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։
Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։

17:18, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ռիբոֆլավին

Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2), ջրում լուծվող ամենակարևոր վիտամինից է, բազմաթիվ բիոքիմիական պրոցեսների կոֆերմենտ։

Ընդհանուր տեղեկություններ

B²ը (ռիբոֆլավին) անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար։ B²ը օժանդակում է օրգանիզմի կանոնավոր աճին և վերքերի ապաքինմանը։ Վիտամինի անբավարարության դեպքում նկատվում է շրթունքների վրա ճաքեր, շրթունքների անկյուններում խոցեր և խոր ճաքեր մատերի վրա։ Վերքերի ապաքինումը դանդաղում է։ B²ի ամենամեծ քանակություն պարունակում են դրոժները, լյարդը, ինչպես նաև կաթը և կաթնամթերքները։ Վիտամինը կայուն է տաքացնելու նկատմամբ, բայց լույսից հեշտ քայքայվում է։

Ֆիզիկական հատկություններ

Ռիբոֆլավինը վատ է լուծվում ջրում (0,12 մգ/մլ , 27,5 °C) և էթանոլում, անլուծելի է ացետոնում, դիէթիլ եթերում, քլորոֆորմում, բենզոլում։

Ռիբոֆլավինը կայուն է թթու և արագ քայքայվում է հիմնային միջավայրում։

Քիմիական հատկություններ

Ռիբոֆլավինը կենսաբանական ակտիվ նյութ է, որը կարևոր դեր է խաղում մարդու առողջության պահպանման գործում։ Ռիբոֆլավինի ածանցյալները ֆլավինմոնոնուկլեոտիդը (FMN) և ֆլավինադենինդինուկլեոտիդ ը (FAD) կարևորագույն թթվա-վերականգնող ֆերմենտների կազմի մեջ են մտնում որպես կոֆերմենտներ։

Ֆլավինային ֆերմենտները մասնակցություն են ունենում ճարպային, սաթի և այլ թթուների թթվեցման մեջ; ինակտիվացնում և թթվեցնում են թունավոր ալդեհիդները, օրգանիզմում տրոհում են ամինաթթուների խորթ D-իզոմերները, որ գոյանում են բակտերիաների կենսագործունեության արդյունքում; մասնակցում են վիտամին B6 և ֆոլացինի կոֆերմենտ տեսակների սինթեզում; աջակցում են գլուտաթիոնի և հեմոգլոբինի վերականգնմանը։

Ֆերմենտներում կոֆերմենտները գործում են որպես թթվող սուբստրատից անջատվող էլեկտրոնների և պրոտոնների միջանկյալ կրիչներ։

Ռիբոֆլավինի անբավարարությունը մարդու օրգանիզմում

Վիտամին B²-ը անհրաժեշտ է էրիտրոցիտների, հակամարմին կազմավորման համար, հասակի և օրգանիզմի վերարտադրության ֆունկցիաների կարգավորման համար։ Նա անհրաժեշտ է նաև առողջ մաշկի, եղունգների, մազեր աճի և ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմի առողջության համար, ներառյալ և վահանաձև գեղձի ֆունկցիան.

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության արտաքին դրսևորուններն են՝ շրթունքների լորձաթաղանթի ախտահարումը ուղղահայաց ճաքերով, ստոմատիտի երևույթներ բերանի անկյուններում, լեզվի այտուց և կարմրություն (գլոսիտ), քթաշրթունքային ծալքի, քթի թևերի, ականջների, կոպերի վրա սեբորեական դերմատիտ։ Հաճախ զարգանում են տեսողության օրգանների շեղումներ՝ լուսավախություն, եղջերաթաղանթի անոթավորում, կոնյունկտիվիտ, կերատիտ և որոշ դեպքերում՝ կատարակտ։ Ավիտամինոզի մի շարք դեպքերում ի հայտ են գալիս անեմիա և նյարդային խանգարումներ, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ, այրող ցավերով ոտքերում և այլն։

Մարդու մոտ ռիբոֆլավինի անբավարարության հիմնական պատճառները՝ այդ վիտամինը պարունակող մթերքների ոչ բավարար օգտագործումը; վիտամինը պարունակող մթերքների ոչ ճիշտ պահպանումը և մշակումը, որի հետևանքով վիտամինի պարունակությունը կտրուկ նվազումը; Աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություննները, ռիբոֆլավինի հակադիր դեղամիջոցների ընդունումը։

Սննդամթերք Ռիբոֆլավինի քանակությունը,
մգ/100 գ մթերքում։
լյարդ и երիկամներ 2,80-4,66
դրոժներ 2,07-4,0
ձվեր 0,30-0,80
նուշ 0,80
շամպինյոններ 0,4
սպիտակ սունկ 0,3
շիկասունկ 0,3
կաթնաշոռ 0,30-0,50
բրոկոլի 0,3
կաղամբ 0,25
հնդկաձավար 0,24
կաթ 0,13-0,18
միս 0,15-0,17
մաքրած բրինձ,
մակարոնեղեն,
սպիտակ հաց,
մրգերի ևբանջարեղենների մեծամասնությունը
0,03-0,05

Արտաքին հղումներ