«Հակոբոս Տաշչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հակոբոս Տաշչյան''' (իրական անուն-ազգանուն՝ ''Ֆրանկիսկոս Տաշյան'', [[1866]]-[[1933]]), [[Հայեր|հայ]] [[Հայագիտություն|հայագետ]]-պատմաբան։
'''Հակոբոս Տաշչյան''' (իրական անուն-ազգանուն՝ ''Ֆրանկիսկոս Տաշյան'', [[1866]]-[[1933]]), [[Հայեր|հայ]] [[Հայագիտություն|հայագետ]]-պատմաբան։



15:35, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Հակոբոս Տաշչյան
Ծնվել է1866
Մահացել է1933
Մասնագիտությունպատմաբան

Հակոբոս Տաշչյան (իրական անուն-ազգանուն՝ Ֆրանկիսկոս Տաշյան, 1866-1933), հայ հայագետ-պատմաբան։

1885 թվականին ավարտելով Վիեննայի համալսարանը՝ մտել է Մխիթարյան միաբանության մեջ։ 1909 թվականին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորության նյութերի հիման վրա գրել է մի շարք աշխատություններ Էրզրումի նահանգի հյուսիսային գավառների բռնի մահմեդականացված հայության, 1894-96 թվականներիի հայկական կոտորածների մասին։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը կապել է եվրոպական պետությունների օգնության հետ, աղետաբեր համարել հայդուկային շարժումը և հայ քաղաքական կուսակցությունների մղած հակաթուրքական պայքարը։ Տաշչյանի տասնյակ հայագիտական ուսումնասիրությունների մեջ առանձնանում է «Հայ ազգի տարագրությունը...» մենագրությունը, որում փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքական կառավարության իրագործած եղեռնական քաղաքականության դիվային էությունը։

Երկեր

  • «Հայ ազգի տարագրությունը գերմանական վավերագիրներու համեմատ», Վնն., 1921։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։