«Ստեփան Բաղդասարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.


{{DEFAULTSORT:Բաղդասարյան, Ստեփան}}
{{DEFAULTSORT:Բաղդասարյան, Ստեփան}}

[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]]

15:02, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ստեփան Բաղդասարյան
Ծնվել էմարտի 7, 1888(1888-03-07)[1][2]
ԾննդավայրԻրան[1][2]
Մահացել էնոյեմբերի 24, 1941(1941-11-24)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունԻրան և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱրամյան դպրոց[1] և Մոնպելիեի համալսարան (1914)[1]
Մասնագիտությունդրամատուրգ, բժիշկ և խմբագիր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, 1888, մարտ 7 - 1941, նոյեմբեր 24), հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վարժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914-ին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921-ին փոխադրվել է ԱՄՆ։ 1924-ին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պաևբերականը։ 1925-ին ներգաղթել է Հայաստան։ 1926 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

1918-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927-ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941-ին Երևանում։[3]

Երկերի մատենագրությունը

  • Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
  • Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
  • Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 77.