«Սովորական տրիտոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 27. Տող 27.
</gallery>
</gallery>
{{ՀԲ}}
{{ՀԲ}}

[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
[[Կատեգորիա:Սալամանդրներ]]
[[Կատեգորիա:Սալամանդրներ]]

14:17, 15 Ապրիլի 2016-ի տարբերակ

Սովորական տրիտոն
Սալամանդրներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ցեղ Սալամանդրներ
Տեսակ Սովորական տրիտոն
Լատիներեն անվանում
Triturus vulgaris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Սովորական տրիտոն (լատին․՝ Triturus vulgaris), սալամանդրների ընտանիքի տրիտոնների ցեղի պոչավոր երկկենցաղ։

Տարածվածություն

ՀՀ-ում հանդիպում է միայն Լոռու մարզում։ Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում։ ՀՀ-ում բնակատեղին ունի մնացորդային բնույթ, պահպանվել է հետսառցային շրջանում կլիմայական պայմանների փոփոխություններից։ Մարմնի երկարությունը 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։

Արտաքին տեսք

Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր։ Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է։ Մեջքը և կողքերը գորշ են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն։ Փորիկը բաց դեղնավուն է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով։ Զուգավորման շրջանում արուի մեջքի երկայնքով զարգանում է կատար, հետին վերջույթների վրա՝ լայն լողաթաղանթներ, մարմնի և պոչի վրա հայտնվում են բաց երկնագույն զոլեր։ Արուի մեջքային և որովայնային մակերեսները պատված են խոշոր, մուգ գույնի բծերով, մեջքի ընդհանուր գունավորումն ավելի մուգ է, քան Էգինը։ Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ։ Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով։

Օգտագործումը

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին։ Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում գարնանը։ Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո։ Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը։ Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և չկերպարանափոխված (ևեոտենիկ) ձևեր։ Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։