«Պավել Կոգան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 1. Տող 1.
[[File:Pavel Kogan.jpg|250 px|right|thumb]]
[[Պատկեր:Pavel Kogan.jpg|250 px|right|thumb]]
'''Պավել Կոգանը''' (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։
'''Պավել Կոգանը''' (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։



23:31, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։

Կյանքը և Գործունեությունը

Ծնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը և մայրը հատնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է։

Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին։ 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.)։ Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ։ Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր։ 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը։ Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։

1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Բեռլիոզի, Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։