«Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)»–ի խմբագրումների տարբերություն
հեռացնում եմ կաղապարով եկող կատեգորիան oգտվելով ԱՎԲ |
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: |
||
Տող 12. | Տող 12. | ||
'''Աշոտ Վեզիրի Պետրոսյան''' (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, [[ՀԽՍՀ]] - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն) - հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս [[Սերգեյ Մերգելյան]]ի հետ միասին եղել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտի, ինչպես նաև [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա|Հայաստանի գիտությունների ակադեմիա]]յի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների [[ԷՀՄ]]-ների (այդ թվում ՝ [[Նաիրի (համակարգիչ)|Նաիրի]] և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը։ |

[[ |
[[Պատկեր:Group photo with other prominent Armenian mathematicians.jpg|thumb|Մի խումբ նշանավոր հայ մաթեմատիկոսների հետ (1975)]] |
||
== Կենսագրությունը == |
== Կենսագրությունը == |
||
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930թ.-ին Վարդենիսում, [[ՀԽՍՀ]]։ <ref>[http://www.book.am/product_info.php?products_id=704&language=Hy «Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 332]</ref> Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդհունվել ե Երևանի Պետական Հհամալսարանի ([[ԵՊՀ]]) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա [[ԵՊՀ]]-ում մինչև 1955թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա [[Մոսկվայի պետական համալսարան]] (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։ |

22:01, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1930 հունիսի 2 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1998 | (տարիքը 67)
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան[1][2][3] |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashot Petrosian (mathematician) Վիքիպահեստում |
Աշոտ Վեզիրի Պետրոսյան (ծնվել է հունիսի 2-ին , 1930թ.- Վարդենիսում, ՀԽՍՀ - մահացել է փետրվարի 23-ին, 1998թ., Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն) - հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել ե 1964թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրուտյան կազմակերպմանը։
Կենսագրությունը
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ։ [4] Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդհունվել ե Երևանի Պետական Հհամալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել ե 1954թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։
1957թ.-ին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել ե նորաստեղծ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտա-հետազոտական Ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբից իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա.Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխ-տնօրեն (1963-65) և տնօրեն (1965-70) Հայաստանի Գիտուտյունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում [5], որն այժմ հայտնի ե իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ [6] (ԻԱՊԻ)։
Իր գիտական գործունեության հետ միասին, Ա.Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-78, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-86)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ; եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։
Ընտրված հրապարակումներ
- Համակարգչային պրոյեկտավորման ավտոմատացման մաթեմատիկական խնդիրներ (Математические вопросы автоматизации проектирования ЭВМ (ռուս.)). Издат. АН АрмССР. 1977.
- Petrosian, A.V.; Pasztorne, V.K. (1982). Problems of a problem-oriented expansion of Boolean functions. Alkalmazott Mat. Lapok.
- Петросян, А.В.; Варданян, В.А. (1983). О сложности реализации булевых функций с данным вектором активностей (PDF). Acta Cybernetica Mat. Lapok.
- On the problem of automated generation of test schemes of electronic computing machines. Kibernetika. 1976.
- Մաթեմատիկական Կիբեռնետիկա, գրքում`«Գիտությունը Հայաստանում 60 տարում». Ազգային Ակադեմիայի Հրատ. 1985.
Աղբյուրներ
- ↑ http://www.researchgate.net/profile/Valerie_De_Lapparent2/citations
- ↑ http://www.researchgate.net/profile/Armen_Kocharyan
- ↑ http://www.researchgate.net/institution/National_Academy_of_Sciences_of_Armenia/members/2
- ↑ «Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 332
- ↑ Academic Archive of Andrey Ershov (Андрей Ершов (ռուս.))
- ↑ ԻԱՊԻ