«Արճեշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ավելորդ տող տեղեկաքարտից oգտվելով ԱՎԲ
Տող 44. Տող 44.
| կլիմա =
| կլիմա =
| պաշտոնական լեզու = [[թուրքերեն]]
| պաշտոնական լեզու = [[թուրքերեն]]
| բնակչություն = շրջան 165,953<br />քաղաք 81,212<br />գյուղեր 84,741
| բնակչություն = շրջան 165․953<br />քաղաք 81,212<br />գյուղեր 84,741
| մարդահամարի թվական = 2012
| մարդահամարի թվական = 2012
| խտություն =
| խտություն =

19:31, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Քաղաք
Արճեշ
թուրքերեն՝ Erciş
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևելյան Անատոլիա
Նահանգ (իլ)Վան
Մակերես2.115 կմ2 կմ²
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 165․953
քաղաք 81,212
գյուղեր 84,741 մարդ (2012)
Ազգային կազմԹուրքեր, Քրդեր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 432
Փոստային ինդեքս65400
Ավտոմոբիլային կոդ65
Պաշտոնական կայքercis.bel.tr
Արճեշ (Թուրքիա)##
Արճեշ (Թուրքիա)

Արճեշ (թուրքերեն՝ Erciş), հայկական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճի հյուսիսային ափին։ Արճեշը միջին դարերում գավառի կենտրոն էր։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, իսկ 1000 թվականից՝ Արծրունիներին։ Երբեմն Վանա լիճը կոչվել է Արճեշի անունով։ Հայ մատենագրության մեջ Արճեշը հիշատակվում է VII դարից։ XVIII դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և XIX դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։ Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում Մեծոբա հայտնի վանքը, XV դարի պատմագիր Թովմա Մեծոբեցու կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ գրչության կարևոր օջախ, որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ Ազարիայի, Ստեփանոսի, Սիմեոն Արճիշեցու, Գրիգոր Տաուշեցու և ուրիշների գործունեությունը։ Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941—1945 թթ Հայրենական պատերազմում փառաբանված գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Ներկայում քաղաքը գտնվում է Թոուրքիայում, Վանի նահանգի Էրջիշ շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 81,212 մարդ, հիմնականում քրդեր։

Աղբյուրներ

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
  • Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, Եր. Հայաստան 1987, 256 էջ։