«Լուծելիություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Ռեակցիաներ ՀոթՔաթ գործիքով
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Լուծելիություն''' Ըստ ջրում լուծվելու հատկության՝ նյութերը կարելի է բաժանել երեք խմբի` լավ լուծվող, քիչ լուծվող և չլուծվող (գործնականում անլուծելի)։
'''Լուծելիություն''' Ըստ ջրում լուծվելու հատկության՝ նյութերը կարելի է բաժանել երեք խմբի` լավ լուծվող, քիչ լուծվող և չլուծվող (գործնականում անլուծելի)։


Տարբեր լուծելիության նյութերի օրինակներ
Տարբեր լուծելիության նյութերի օրինակներ
Տող 15. Տող 15.


Այստեղ m (լ.ն.)–ն լուծվող նյութի զանգվածն է (գ), իսկ V(լչ)–ն լուծիչի,
Այստեղ m (լ.ն.)–ն լուծվող նյութի զանգվածն է (գ), իսկ V(լչ)–ն լուծիչի,
մասնավորապես՝ ջրի ծավալն է (լ): Նախկինում լուծիչի 1 լիտրի փոխարեն ընդունված է եղել 100 գրամը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև այս մեծությունը։
մասնավորապես՝ ջրի ծավալն է (լ): Նախկինում լուծիչի 1 լիտրի փոխարեն ընդունված է եղել 100 գրամը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև այս մեծությունը։


s = m (լ .ն.)\V (լչ)
s = m (լ .ն.)\V (լչ)

15:11, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Լուծելիություն Ըստ ջրում լուծվելու հատկության՝ նյութերը կարելի է բաժանել երեք խմբի` լավ լուծվող, քիչ լուծվող և չլուծվող (գործնականում անլուծելի)։

Տարբեր լուծելիության նյութերի օրինակներ

Լավ Լուծվող Քիչ Լուծվող Չլուծվող (գործնականում)
Պինդ Նյութեր NaCl, Mg(SO)4, Cu(NO3)3, MgS, Ag2SO4 AgCl, BaSO4, CuS,ճարպ KOH, Ba(OH)2
Հեղուկ Նյութեր H2SO4, HClO4, C2H5OH,CH3COOH C12H26, ձեթ
Գազային Նյութեր NH3, HCl O2, CO2 H2, He

Լուծելիությունը նշանակում են s տառով.

Այստեղ m (լ.ն.)–ն լուծվող նյութի զանգվածն է (գ), իսկ V(լչ)–ն լուծիչի, մասնավորապես՝ ջրի ծավալն է (լ): Նախկինում լուծիչի 1 լիտրի փոխարեն ընդունված է եղել 100 գրամը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև այս մեծությունը։

s = m (լ .ն.)\V (լչ)

Լուծելիությունը լուծվող նյութի առավելագույն զանգվածն է, որը տվյալ ջերմաստիճանում կարող է լուծվել 1 լիտր ջրում։ Լուծելիությունը կախված ջերմաստիճանից, քանի որ լուծման բուն գործընթացն ունի քիմիական բնույթ։ Պինդ նյութերի լուծելիությունը, որպես կանոն, ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, որովհետև դրանց լուծման ժամանակ մեծամասամբ դիտվում է ջերմության կլանում։Գազերի լուծելիությունը, ընդհակառակը, ջերմաստիճանի բարձրացման հետ փոքրանում է։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ գազերի լուծումն ուղեկցվում է ջերմության անջատմամբ։ Գազերի լուծելիության վրա ազդում է նաև գազի ճնշումը. որքան մեծացվում է ճնշումը, նույնքան մեծանում է լուծելիությունը։

Լաբորոտոր փորձ

Նատրիումի հիդրոկարբոնատի լուծելիության կախումը ջերմաստիճանից

50 մլ–անոց երեք բաժակի մեջ լցնել հավասար ծավալներով տարբեր ջերմաստիճանների ջուր` ~15° (ծորակից), 20° և 30°: Յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնել փոքր գդալով սննդային սոդա և լավ խառնել ապակե ձողով։ Կարելի է տեսնել, որ լուծումը կատարվել է տարբեր չափերով։

Հեղուկների լուծելիության կախումը ջերմաստիճանից ունի բարդ բնույթ։ Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած, այսինքն՝ այլևս հնարավոր չէ տվյալ պայմանում լուծել նոր քանակներ։ Աղի հագեցած լուծույթ կարող է ստացվել նաև այն դեպքում, երբ մեծ քանակով աղը հպման մեջ դրվի ջրի հետ։ Որոշ ժամանակ անց կստեղծվի հավասարակշռություն. միավոր ժամանակում որքան աղ նստվածքից անցնի լուծույթ, նույնքան աղ էլ կանցնի լուծույթից նստվածք։ Նստվածքի վրայի լուծույթը կլինի հագեցած։ Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած վիճակին, ապա կոչվում է չհագեցած, այսինքն՝ կարելի է լուծել նոր քանակներ։ Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ նաև գերհագեցած լուծույթ, որըտվյալ պայմանում պարունակում է ավելի շատ նյութ, քան հագեցած լուծույթում է։ Սակայն այդպիսի լուծույթները չափազանց անկայուն են, և դրանց ստացման համար պահանջվում են հատուկ պայմաններ։

Արտաքին Հղումներ