«Ադենոզինֆոսֆորաթթուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Ադենոզինֆոսֆորաթթուներ''', բարդ [[օրգանական միացություններ]], [[նուկլեոտիդներ]], [[ադենոզին]]ի [[միաֆոսֆորաթթու]]ների, [[կրկնաֆոսֆորաթթու]]ների և [[եռֆոսֆորաթթու]]ների եթերներ։
'''Ադենոզինֆոսֆորաթթուներ''', բարդ [[օրգանական միացություններ]], [[նուկլեոտիդներ]], [[ադենոզին]]ի [[միաֆոսֆորաթթու]]ների, [[կրկնաֆոսֆորաթթու]]ների և [[եռֆոսֆորաթթու]]ների եթերներ։


== Բաղադրություն ==
== Բաղադրություն ==
Բաղկացած են [[ադենին]]ից, [[ռիբոզ]]ից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ [[ադենոզինմիաֆոսֆորաթթու]] (ԱՄՖ), [[ադենոզինկրկնաֆոսֆորաթթու]] (ԱԿՖ) և [[ադենոզինեռֆոսֆորաթթու]] (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները ([[մանրէ]]ներից մինչև [[մարդ]]ը)։
Բաղկացած են [[ադենին]]ից, [[ռիբոզ]]ից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ [[ադենոզինմիաֆոսֆորաթթու]] (ԱՄՖ), [[ադենոզինկրկնաֆոսֆորաթթու]] (ԱԿՖ) և [[ադենոզինեռֆոսֆորաթթու]] (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները ([[մանրէ]]ներից մինչև [[մարդ]]ը)։


== Նշանակություն ==
== Նշանակություն ==

16:31, 12 Ապրիլի 2016-ի տարբերակ

Ադենոզինֆոսֆորաթթուներ, բարդ օրգանական միացություններ, նուկլեոտիդներ, ադենոզինի միաֆոսֆորաթթուների, կրկնաֆոսֆորաթթուների և եռֆոսֆորաթթուների եթերներ։

Բաղադրություն

Բաղկացած են ադենինից, ռիբոզից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ), ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ) և ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները (մանրէներից մինչև մարդը

Նշանակություն

Բացառիկ նշանակություն ունեն նյութերի և էներգիայի փոխանակության պրոցեսների, ինչպես նաև օրգանիզմի կենսագործունեության համար, քանի որ ֆոսֆատային խմբերի միացումը ադենոզինմիաֆոսֆորաթթվինին ուղեկցվում է էներգիայի կուտակմամբ (ԱԿՖ, ԱԵՖ էներգիայով հարուստ միացություններ են), իսկ նրանց ճեղքումը՝ էներգիայի անջատմամբ։ Բջիջներում տեղի է ունենում ադենոզինմիաֆոսֆորաթթվի, ադենոզինկրկնաֆոսֆորաթթվի և ադենոզինեռֆոսֆորաթթվի փոխադարձ փոխարկում։

Ադենոզինմիաֆոսֆորաթթու

(ԱՄՖ, ադենիլային թթու), սպիտակ, ասեղնաձև բյուրեղներ են։ Մոլյառ կշիռը 347,23 մոլ։ Նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն է և մանում է բազմաթիվ ֆերմենտների ակտիվ խմբի կազմության մեջ։

Ադենոզինկրկնաֆոսֆորաթթու

(ԱԿՖ), ունի ֆոսֆորաթթվի 2 մնացորդ։ Մոլյառ կշիռը 427,22 մոլ։ Ադենոզինկրկնաֆոսֆորաթթուն գտնվում է կենդանի օրգանիզմների բոլոր հյուսվածքներում։

Ադենոզինեռֆոսֆորաթթու

(ԱԵՖ), մոլյառ. կշիռը 507,21 մոլ։ Ադենոզինեռֆոսֆատազ ֆերմենտների ազդեցությամբ ադենոզինեռֆոսֆորաթթուն հեշտությամբ կորցնում է մեկ ֆոսֆատային խումբ, վերածվում ադենոզինկրկնաֆոսֆորաթթվի։ Անջատվում է էներգիա, որն օգտագործվում է օրգանիզմի հյուսվածքներում որոշ միացությունների ակտիվացման և սինթեզման պրոցեսների ապահովման (օրինակ՝ մկանային կծկման) համար։ Ադենոզինեռֆոսֆորաթթուն մասնակցում է ֆոսֆորիլացման պրոցեսներին՝ առաջացնելով նյութափոխանակության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ ֆոսֆորաթթվային մակրոէներգիկ (մեծ էներգիայով) և միջանկյալ միացությունների ադենոզինեռֆոսֆորաթթուն սինթեզվում է ադենոզիներկֆոսֆորաթթվից և ֆոսֆորական թթվից միտոքոնդրիաներում ու քլորոպլաստներում և ապահովում էներգիայի անհրաժեշտ քանակը բջջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։