«Թոմաս Շելլինգ»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 32. | Տող 32. | ||
{{DEFAULTSORT:Շելլինգ, Թոմաս}} |
{{DEFAULTSORT:Շելլինգ, Թոմաս}} |
||
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]] |
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]] |
21:58, 11 Ապրիլի 2016-ի տարբերակ
Թոմաս Քրոմբի Շելլինգ (անգլ.՝ Thomas Crombie Schelling) (ապրիլի 14, 1921, Օուքլենդ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005)։
Կենսագրություն
Շելլինգը ծնվել է Կալիֆորնիայի Օուքլենդ քաղաքում Ջոն Շելլինգի և Զելդա Այրեսի ընտանիքում։ Ավարտել է Սան Դիեգոյի ավագ դպրոցը։ Տնտեսագիտության բակալավրի աստիճանն ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում 1944 թվականին։ Գիտությունների թեկնածու աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում 1951 թվականին։
Մարշալ Փլանի հետ ծառայել է Եվրոպայում, Սպիտակ տանը և 1948-1953 թվականներին՝ Նախագահի Գործադիր մարմնում։ Ազգային եկամտի վարք թեմայով թեկնածուական թեզի մեծ մասը գրել է Եվրոպայում՝ գիշերն աշխատելիս։ Կառավարությունից հեռացել է Յելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում աշխատելու համար, այնուհետև 1958 թվականին աշխատել է Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ 1969 թվականին միացել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարական դպրոցին։
Շելլինգը 20 տարի դասավանդել է քաղաքատնտեսություն Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցում, 1994-1999 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Լյուքսեմբուրգում և Ավստրիայում՝ IIASA (անգլ.՝ International Institute for Applied Systems Analysis) կազմակերպությունում։
1993 թվականին Շելլինգը պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2009 թվականին Յելի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, ինչպես նաև պատվավոր աստիճան՝ Մանչեսթերի համալսարանում։
Աշխատություններ
- The Strategy of Conflict (1960)
- Micromotives and Macrobehavior (1978)
- Choice and Consequence (1985)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Thomas C. Schelling, Master Theorist of Nuclear Strategy, Dies at 95 // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Thomas Schelling has died. His ideas shaped the Cold War and the world. // The Washington Post / S. Buzbee — Washington: Fred Ryan, 2016. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://web.archive.org/web/20100811202919/http://www.econometricsociety.org/news1.asp?ref=73
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.jstor.org/stable/1823708
Արտաքին հղումներ
- Շելլինգի մասին Մերիլենդի համալսարանի հասարակական քաղաքագիտության դպրոցի կայքում (անգլ.)
- Ինքնակենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Տիերի Մեյսան «Թոմաս Շելլինգ և Ռոբերտ Աուման․ նոբելյան մրցանակակիրներ, ում համար պատերազմը խաղ է։»
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2016 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Եյլի համալսարանի դասախոսներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տնտեսագետներ