«Էլեկտրական լարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎A-հոսանքի աշխատանք: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (2) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 33. Տող 33.
: <math>u = u(t).</math>
: <math>u = u(t).</math>


[[Կատեգորիա:Էլեկտրականություն]]
{{Ֆիզիկա-անավարտ}}
{{Ֆիզիկա-անավարտ}}

[[Կատեգորիա:Էլեկտրականություն]]

20:50, 11 Ապրիլի 2016-ի տարբերակ

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է։ Այդ շարժումը ստեղծվում է Էլեկտրական դաշտի միջոցով, որն այդ դեպքում կատարում է աշխատանք։

Հոսանք ստեղծող Էլեկտրական դաշտի աշխատանքը անվանում են հոսանքի աշխատանք։

A-հոսանքի աշխատանք

Էլեկտրական շղթայի տարբեր տեղամասերում կարող է տարբեր լինել այդ աշխատանքը, բայց նրանցից յուրաքանչյուրում այն համեմատական է այդ տեղամասում անցնող լիցքին։ Տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելու դեպքում հոսանքի կողմից կատարված աշխատանքը ցույց տվող ֆիզիկական մեծությունը կոչվում է տվյալ տվյալ տեղամասի էլեկտրական լարում։ Ենթադրենք էլեկտրական շղթայի տեղամասի երկայնքով q= 5Կլ լիցքի տեղափոխման ընթացքում կատարվել է A= 10Ջ աշխատանք։ 10Ջ-ը բաժանելով 5Կլ-ի վրա` կստանանք 2Ջ/Կլ։ Դա էլ հենց կլինի էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի լարումը։ Լարումը նշանակում են U տառով։

Այսպիսով, էլեկտրական շղթայի տվյալ տեղամասում U լարումը որոշելու համար անհրաժեշտ է հոսանքի A աշխատանքը բաժանել տվյալ տեղամասով անցած q լիցքի վրա։

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)` հոսանքի առաջին աղբյուրը կառուցող Ա. Վոլտայի պատվին։ 1Վ-ն այն լարումն է, որի դեպքում էլեկտրական դաշտը էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի երկայնքով 1Կլ լիցքի տեղափոխման ընթացքում 1Ջ աշխատանք է կատարում։ Եթե օրինակ` շղթայի որևէ տեղամասում լարումը հավասար է 10Վ-ի, ապա նշանակում է, որ այդ տեղամասում 1Կլ լիցք անցնելու դեպքում 10Ջ աշխատանք է կատարվում։

Վոլտայից բացի, որպես միավոր, գործնականում կիրառվում են նաև վոլտի մասերը և բազմապատիկները, օրինակ` կիլովոլտ և միլիվոլտ։ Լարում չափող սարքը կոչվում է վոլոմետր։ Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի վոլոմետրեր։

Էլեկտրական շղթային վոլոմետր միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները`

Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ)։ Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած։

Լարվածության ընթացիկ սխեմաներ

Շղթաների նկարագրության համար հետևենք սահմանումներին

Ակնթարթային լարում

Ակնթարթային լարումը է կոչվում տվյալ պահին լարման արժեքը։