«Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 36. | Տող 36. | ||
{{DEFAULTSORT:Ղազարյան, Էդուարդ}} |
{{DEFAULTSORT:Ղազարյան, Էդուարդ}} |
||
[[Կատեգորիա:Հայ ֆիզիկոսներ]] |
[[Կատեգորիա:Հայ ֆիզիկոսներ]] |
||
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Երևան քաղաքում ծնվածներ]] |
20:44, 11 Ապրիլի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1942 (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Viktor Bonch-Bruyevich? |
Պարգևներ |
Էդուարդ Մուշեղի Ղազարյան (1942, հունվարի 16, Երևան), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։
Կենսագրություն
1965 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թթ. եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987թթ.՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թթ.՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թթ.՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թթ.՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թթ.՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը[1]։
Պարգևներ
- ՀԼԿԵՄ մրցանակ, 1976
- ՀՀ պետական մրցանակ (2011)[2]
- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[3]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)։
Երկեր
- Կիսահաղորդչային նանոելեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)
Նախորդող Լևոն Մկրտչյան |
ՀՀ Կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյան 1999 - 2001 |
Հաջորդող Լևոն Մկրտչյան |
|
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- Հունվարի 16 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ