«Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (28)
չ →‎Ծանոթությունը Պուշկինի հետ: typos fixed: ուղված → ուղղված oգտվելով ԱՎԲ
Տող 84. Տող 84.
[[Պատկեր:Дом Гончаровых в Москве.gif|thumb|Գոնչարովների տունը Մոսկվայում (նկ.` Ա. Վասնեցով, 1880-ական թթ.)]]
[[Պատկեր:Дом Гончаровых в Москве.gif|thumb|Գոնչարովների տունը Մոսկվայում (նկ.` Ա. Վասնեցով, 1880-ական թթ.)]]


[[1830]] թ. գարնանը Պուշկինը, որ գտնվում էր [[Սանկտ-Պետերբուրգ]]ում, ընդհանուր ծանոթի միջոցով լուր է ստանում Գոնչարովներից, այն մասին, որ նրանք համաձայն են Պուշկինի ու Նատալյայի ամուսնությանը։ Նա վերադարձավ Մոսկվա, երկրորդ անգամ առաջարկություն արեց, և ստացավ դրական պատասխան։ Գոնչարովների մի ծանոթի խոսքերով, հենց Նատալյան կարողացավ համոզել մորը տալ համաձայնություն. «Նա շատ է հետաքրքրված իր փեսացուով»<ref name="Озерова">{{Ռուսերեն գիրք|заглавие=Пушкин и его современники|место=Л.|год=1928|том=XXXVII|страницы=153}}</ref>: Քանի որ Պուշկինը գտնվում էր կայսեր հսկողության տակ, գրողը պետք է տեղեկացներ [[Նիկոլայ I]]-ին իր ամեն քայլի մասին։ [[1830]] թվականի [[ապրիլի 16]]-ի Ալեքսանդր Բենկենդորֆին ուղված նամակում, ով հաստանում էր Պուշկինի ու կայսեր կապը{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=47}}, գրողը հայտնում է իր ամուսնանալու ցանկության մասին։ Համարելով իր վիճակը «սխալ ու կասկածելի», Պուշկինը նշում է. «Տիկին Գոնչարովան վախենում է պսակել իր դստերը այն մարդու հետ, որ լավ հարաբերությունների մեջ չէ կայսեր հետ»: Նամակի վերջում նա խնդրում է տպագրել ավելի վաղ արգելված «Բորիս Գոդունով» վեպը։ Պատասխան նամակում կայսրը նշում է իր «բարյացակամ բավարարվածությունը», և ասում է, որ Պուշկինը չի գտնվում հսկողության տակ, ունի «հետևողականության» և «խորհուրդներ ստանալու» կարիք` որպես կայսեր վստահված անձ{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=48}}:
[[1830]] թ. գարնանը Պուշկինը, որ գտնվում էր [[Սանկտ-Պետերբուրգ]]ում, ընդհանուր ծանոթի միջոցով լուր է ստանում Գոնչարովներից, այն մասին, որ նրանք համաձայն են Պուշկինի ու Նատալյայի ամուսնությանը։ Նա վերադարձավ Մոսկվա, երկրորդ անգամ առաջարկություն արեց, և ստացավ դրական պատասխան։ Գոնչարովների մի ծանոթի խոսքերով, հենց Նատալյան կարողացավ համոզել մորը տալ համաձայնություն. «Նա շատ է հետաքրքրված իր փեսացուով»<ref name="Озерова">{{Ռուսերեն գիրք|заглавие=Пушкин и его современники|место=Л.|год=1928|том=XXXVII|страницы=153}}</ref>: Քանի որ Պուշկինը գտնվում էր կայսեր հսկողության տակ, գրողը պետք է տեղեկացներ [[Նիկոլայ I]]-ին իր ամեն քայլի մասին։ [[1830]] թվականի [[ապրիլի 16]]-ի Ալեքսանդր Բենկենդորֆին ուղղված նամակում, ով հաստանում էր Պուշկինի ու կայսեր կապը{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=47}}, գրողը հայտնում է իր ամուսնանալու ցանկության մասին։ Համարելով իր վիճակը «սխալ ու կասկածելի», Պուշկինը նշում է. «Տիկին Գոնչարովան վախենում է պսակել իր դստերը այն մարդու հետ, որ լավ հարաբերությունների մեջ չէ կայսեր հետ»: Նամակի վերջում նա խնդրում է տպագրել ավելի վաղ արգելված «Բորիս Գոդունով» վեպը։ Պատասխան նամակում կայսրը նշում է իր «բարյացակամ բավարարվածությունը», և ասում է, որ Պուշկինը չի գտնվում հսկողության տակ, ունի «հետևողականության» և «խորհուրդներ ստանալու» կարիք` որպես կայսեր վստահված անձ{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=48}}:


[[1830]] թվականի մայիսին [[Պուշկին]]ը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար։ Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը<ref group="Ն">Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=52}}.|Ն}}</ref>:
[[1830]] թվականի մայիսին [[Պուշկին]]ը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար։ Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը<ref group="Ն">Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=52}}.|Ն}}</ref>:

00:19, 11 Ապրիլի 2016-ի տարբերակ

Այս հոդվածը Ալեքսանդր Պուշկինի կնոջ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նատալյա Գոնչարովա։
Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա
Ната́лья Никола́евна Гончаро́ва
Դիմանկար
Ծնվել է27 օգոստոսի (8 սեպտեմբերի) 1812
ԾննդավայրԿարիան, Znamenka, Znamensky District, Tambov Oblast, Տամբովի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է26 նոյեմբերի (8 դեկտեմբերի) 1863
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
ԳերեզմանLazarev Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն և անվանի անձ
Ամուսին#Ալեքսանդր Պուշկին
#Պյոտր Լանսկո
Ծնողներհայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Գոնչարով[1], մայր՝ Նատալյա Իվանովնա Գոնչարովա[1]
ԵրեխաներՄարիա Գարտունգ, Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինա[1], Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկին, Գրիգորի Ալեքսանդրի Պուշկին, Ալեքսանդրա Արապովա, Yelizaveta Lanskaya? և Sofya Lanskaya?
 Natalia Pushkina Վիքիպահեստում

Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովա (ռուս.՝ (Ната́лья Никола́евна Гончаро́ва; օգոստոսի 27 (սեպտեմբերի 8) 1812 թվական, Տամբովի նահանգ, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8) 1863թվական, Սանկտ-Պետերբուրգ), ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի կինը։ Պուշկինի մահից 7 տարի անց ամուսնացել է գեներալ Պյոտր Լանսկոյի հետ։ Նրա դերը Պուշկինի կյանքի և վերջին մենամարտին նախորդած իրադարձությունների մեջ մինչև վերջին ժամանակներս քննարկման առարկա էր։ Վավերագրական և նամակագրական նյութերի երևան գալով՝ Նատալյա Իվանովնայի անձի մասին եղած պատկերացումները վերանայվեցին

Ծնողներ

Նատալյա Նիկոլաևնայի հայրը
Նատալյա Նիկոլաևնայի մայրը
Նատալյա Նիկոլաևնայի պապը
Նատալյա Գոնչարովայի տոհմը

Նատալյայի հայրը՝ Նիկոլայ Աֆանասիի Գոնչարովը (1787-1861), սերում էր վաճառականների և արդյունաբերողների ընտանիքից, որն ազնվական կոչում էր ստացել կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի կառավարության ժամանակ։ 1789 թվականին հատուկ հրամանով՝ տրված Նիկոլայ Աֆանասևիչի հորը՝ Աֆանասի Նիկոլաևիչին, Եկատերինա II-ը հաստատեց է Գոնչարովների ժառանգական ազնվականության իրավունքը[2][3]։ Նիկոլայ Աֆանասևիչը ընտանիքի միակ որդին էր։ Նա հրաշալի կրթություն է ստացել. գերազանց տիրապետել է գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին (նրա դաստիարակներից մեկը Բուդրին էր՝ Ժան Պոլ Մարատի եղբայրը), ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների՝ լավ տիրապետել է ռուսերենին, գրել բանաստեղծություններ, նվագել ջութակ և թավջութակ[4]։

1804 թվականին Նիկոլայ Գոնչարովը ընդունվում է Պետերբուրգի արտաքին գործերի կոլեգիա, իսկ 1808 թվականին ստանում է կոլեգիական ասեսորի կոչում և ստանձնում մոսկովյան նահանգապետի քարտուղարի պաշտոնը[5]։

Նատալյա Նիկոլաևնայի մայրը՝ Նատալյա Իվանովնան (1785-1848), ծնունդով՝ Զագրյաժսկայա, եղել է ուկրաինական հետման Պյոտր Դորոշենկոյի և Ագաֆյա Երյոպկինայի ծոռը[6]։ Ըստ ընտանեկան ավանդության, Նատալյա Իվանովնան Էուֆրոզինա Ուլրիկայի՝ բարոնուհի Պոսեի (ծննդյամբ՝ Լիպհարթ) ապօրինի դուստրն է Իվան Ալեքսանդրի Զագրյաժսկիից։

Մոր մահից հետո՝ 1791 թվականին, Նատալյա Իվանովնայի խնամակալությունը իր վրա վերցրեց Իվան Ալեքսանդրովիչի կինը՝ Ալեքսանդրա Ստեփանովնան և «ջանք չխնայեց՝ օրինականացնելու Նատալյայի ծնունդը՝ պաշտպանելով նրա բոլոր ժառանգական իրավունքները»[7][3]։ Ըստ մեկ այլ տեսակետի, Իվան Զագրյաժսկին Փարիզում ամուսնացել է ֆրանսուհու հետ, բայց Նատալյա Նիկոլաևնայի կենսագիրները ավելի շատ հակված են առաջին տեսակետին[8]։

Իր համահայր քույրեր Սոֆիայի և Եկատերինայի հետ միասին Նատալյա Իվանովնան օգտվում էր Եկատերինա II-ի շքախմբի պալատական օրիորդ Նատալյա Կիրիլի Զագրյաժսկայայի հովանավորությունից, և երեք քույրերը մուտք են գործում կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնայի շքախումբ՝ որպես պալատական ազնվական օրիորդներ։

Նատալյա Իվանովնային, որն առանձնանում էր, ըստ ընտանեկան ավանդույթի, բարոնուհի Պոսեից ժառանգած իր արտասովոր գեղեցկությամբ, ուշադրություն է դարձնում և սիրահարվում է կայսրուհու ֆավորիտ Ալեքսեյ Օխոտնիկովը։ Որոշ կենսագիրների կարծիքով՝ Նատալյա Իվանովնայի և Նիկոլայ Գոնչարովի ամուսնությունը «շուտափույթ» էր[9]։

Ըստ կամեր-ֆուրիերիստական ամսագրի՝ հարսանիքը շատ շքեղ է եղել. պսակադրությանը ներկա է եղել ողջ կայսերական ընտանիքը, իսկ հարսնացուին հարդարել են կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ննջասենյակում[9]։

Մանկություն և պատանեկություն

Մանուկ Նատալյա Նիկոլաևնա Գոնչարովան, անհայտ նկարիչ, 1820-ական թվականների սկիզբ
Գոնչարովների դաստակերտը Յարոպոլեց գյուղում
Գանչարովների տունը Պոլոտնյանի Զավոդում

Նատալյա Նիկոլաևնան Գոնչարովների յոթ երեխաներից հինգերորդն էր. ամենակրտսերը՝ Սոֆյան, ծնվեց և մահացավ 1818 թվականին[10]: Նատալյան ծնվել է Տոմբովի նահանգի Կարիան գյուղում՝ Զագրյաժսկիների տոհմական կալվածքում, ուր Գոնչարովները տեղափոխվել էին 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ։ Նատալյան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մոսկվայում և Յարոպոլեց (Մոսկվայի նահանգ) ու Պոլոտնյանի Զավոդ (Կալուգայի նահանգ) կալվածքներում։

Ընտանիքի մթնոլորտը ծանր էր։ Պոլոտնյանի Զավոդում ամեն ինչ ղեկավարում էր Նատալյա Նիկոլաևնայի պապը՝ Աֆանասի Նիկոլաևիչը։ Ազգականներն ստիպված էին տանել նրա սիրուհու՝ ֆրանսուհի Մադամ Բաբետի ներկայությունն իրենց տանը։ Նատալյա Նիկոլաևնայի հայրը Աֆանասի Նիկոլաևիչի շռայլությունը կանխելու ապարդյուն փորձեր էր անում, սակայն 1815 թվականին ինքը հոր կողմից զրկվեց գործերը վարելու իրավունքից։ Նատալյայի ծնողները տեղափոխվեցին Մոսկվա՝ կրտսեր աղջկան թողնելով պապու խնամքի տակ, որը նրան սիրում և երես էր տալիս։ Աղջիկը Պոլոտնյանի Զավոդում ապրեց ևս մոտ երեք տարի[11]:

Լինելով կրթված և տաղանդավոր մարդ՝ Նիկոլայ Աֆանասևիչը 1814 թվականի վերջերից սկսեց տառապել հոգեկան հիվանդությամբ: Հիվանդությունը, ազգականների ասելով, առաջացել էր ձիուց ընկնելու հետևանքով ստացած հարվածից։ Սակայն ավելի ուշ ախտորոշման վերաբերյալ կասկածներ առաջացան. դատելով կնոջ նամակներից՝ Նիկոլայ Աֆանասևիչը շատ էր խմում։ Հնարավոր է, դա կալվածքի կառավարման գործերից անսպասելի հեռացման և այն իրողության գիտակցման արդյունքն էր, որ Աֆանասի Նիկոլաևիչը սնանկացնում է ընտանիքը. 40 տարվա ընթացքում վերջինս վատնեց մոտ 30 միլիոնանոց կարողությունը[12][13]:

Նատալյա Իվանի Գոնչարովան իշխող կին էր՝ ծանր բնավորությամբ, որի վրա իր հետքն էր թողել անհաջող ընտանեկան կյանքը։ Նատալյա Նիկոլաևնայի երկրորդ ամուսնությունից դստեր՝ Ալեքսանդրա Արապովայի վկայությամբ, մայրը չէր սիրում պատմել իր մանկությունից։ Նատալյա Իվանովնան երեխաներին դաստիարակում էր խստությամբ՝ պահանջելով անվերապահորեն ենթարկվել իրեն[14]:

Դատելով Գոնչարովների արխիվում պահպանված աշակերտական տետրերից, Նատալյան և նրա քույրերը՝ Եկատերինան և Ալեքսանդրան, տնային որակյալ կրթություն են ստացել։ Երեխաներին դասավանդվել է ռուս և համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն: Բացի ֆրանսերենից, որին բոլոր կրտսեր Գոնչարովները լավ տիրապետում էին (ավելի ուշ Նատալյա Նիկոլաևնան խոստովանել է, որ ֆրանսերեն գրելն իր մոտ ավելի հեշտ է ստացվում, քան ռուսերենը[15]), ուսումնասիրել են գերմաներեն և անգլերեն: Մեծ եղբայրը՝ Դմիտրին, «մեծ հաջողություններով» ավարտել է Մոսկվայի համալսարանը, Իվանը՝ մասնավոր պանսիոնը[16], իսկ Սերգեյը տնային կրթություն է ստացել։ Պուշկինագետ Լարիսա Չերկաշինան ենթադրում է, որ Նատալյան սովորել է նույն ծրագրով, ինչ կրտսեր եղբայր Սեգեյը[17]:

Նադեժդա Երոպկինայի՝ Նատալյա Նիկոլաևնային նախքան ամուսնությունը ճանաչած Պավել Նաշչոկինի զարմուհու հիշողությունների համաձայն, Նատալյան դեռ վաղ հասակից աչքի է ընկել իր գեղեցկությամբ։ Նրան շատ վաղ են ներկայացրել բարձրաշխարհիկ հասարակությանը, և նա միշտ երկրպագուներ է ունեցել։

Աներևակայելի արտահայտիչ աչքերը, հիասքանչ ժպիտը և շփման պարզությունը, իր կամքից անկախ, գրավում էին բոլորին: Նա մեղավոր չէր, որ իր մեջ ամեն ինչ այդչափ հիանալի էր: Բայց ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե որտեղի՞ց էր Նատալյա Նիկոլաևնան պահվածքի նրբագեղություն և հմտություն ձեռք բերել: Նրանում ամեն ինչ, նաև կեցվածքը, խորապես համակված էր օրինավորությամբ: Ամեն ինչ comme il faut էր՝ առանց կեղծիքի: Եվ դա առավել տարօրինակ էր, քանի որ նույնը չէր կարելի ասել նրա ազգականների մասին: Քույրերը գեղեցիկ էին, սակայն Նատալյայի նրբագեղությունը նրանց մեջ փնտրելն անիմաստ էր: Հայրը թուլակամ մարդ էր, իսկ վերջում նույնիսկ տարօրինակություններ ուներ և ընտանիքում որևէ դեր չէր խաղում: Մայրը բոլորովին աչքի չէր ընկնում բարեկրթությամբ և բավականին տհաճ անձնավորություն էր...Այդ պատճառով Նատալյա Նիկոլաևնան այդ ընտանիքում մի հրաշալի գտածո էր: Պուշկինին գերել էր նրա անսովոր գեղեցկությունը և, ամենայն հավանականությամբ, նաև հիանալի պահվածքը, որը բանաստեղծը բարձր էր գնահատում[18]:

Ծանոթությունը Պուշկինի հետ

Պուշկինը Նատալյային հանդիպել է 1828 թ. դեկտեմբերին` պարահանդեսի ժամանակ։ Հաջորդ տարվա ապրիլին նա Ֆյոդոր Տոլստոյի միջոցով խնդրում է Նատալյայի ձեռքը, սակայն վերջինիս մայրն անորոշ պատասխան է տալիս. նա չի մերժում, սակայն ասում է, թե Նատալյան դեռ շատ երիտասարդ է ամուսնանալու համար (Նատալյան այդ ժամանակ 16 տարեկան էր)։ Պուշկինն Իվան Պասկևիչի գործող բանակի հետ մեկնում է Կովկաս, որտեղից վերադառնում է նույն տարվա սեպտեմբերին։ Գոնչարովների տանը նրան սառն են ընդունում, ինչի պատճառներից էին Պուշկինի աղքատությունն ու սերը թղթախաղի հանդեպ[19]։

Գոնչարովների տունը Մոսկվայում (նկ.` Ա. Վասնեցով, 1880-ական թթ.)

1830 թ. գարնանը Պուշկինը, որ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, ընդհանուր ծանոթի միջոցով լուր է ստանում Գոնչարովներից, այն մասին, որ նրանք համաձայն են Պուշկինի ու Նատալյայի ամուսնությանը։ Նա վերադարձավ Մոսկվա, երկրորդ անգամ առաջարկություն արեց, և ստացավ դրական պատասխան։ Գոնչարովների մի ծանոթի խոսքերով, հենց Նատալյան կարողացավ համոզել մորը տալ համաձայնություն. «Նա շատ է հետաքրքրված իր փեսացուով»[20]: Քանի որ Պուշկինը գտնվում էր կայսեր հսկողության տակ, գրողը պետք է տեղեկացներ Նիկոլայ I-ին իր ամեն քայլի մասին։ 1830 թվականի ապրիլի 16-ի Ալեքսանդր Բենկենդորֆին ուղղված նամակում, ով հաստանում էր Պուշկինի ու կայսեր կապը[21], գրողը հայտնում է իր ամուսնանալու ցանկության մասին։ Համարելով իր վիճակը «սխալ ու կասկածելի», Պուշկինը նշում է. «Տիկին Գոնչարովան վախենում է պսակել իր դստերը այն մարդու հետ, որ լավ հարաբերությունների մեջ չէ կայսեր հետ»: Նամակի վերջում նա խնդրում է տպագրել ավելի վաղ արգելված «Բորիս Գոդունով» վեպը։ Պատասխան նամակում կայսրը նշում է իր «բարյացակամ բավարարվածությունը», և ասում է, որ Պուշկինը չի գտնվում հսկողության տակ, ունի «հետևողականության» և «խորհուրդներ ստանալու» կարիք` որպես կայսեր վստահված անձ[22]:

1830 թվականի մայիսին Պուշկինը Նատալյա Իվանովնայի ու դստրերի հետ միասին ժամանում է Պոլոտնյանի Զավոդ ընտանիքի ավագի` Աֆանասի Նիկոլաևիչին ներկայանալու համար։ Վլադիմիր Բեզոբրազովը, ով այցելել է կալվածքը 1880 թվականին, տեսել է Պուշկինի հարսին ուղղված բանաստեղծությունը ալբոմներից մեկի մեջ, և նրա բանաստեղծական պատասխանը[Ն 1]:

Ա. Ս. Պուշկին, ակվարել, անհայտ նկարիչ: Դիմանկարը թվագրված է 1831 թվականի հունիսի 31-ին: Արվեստաբանների կարծիքով, կատարված է 1860-ական թվականներին: Նույնիսկ կասկածներ կան, թե դիմանկարն իրոք Պուշկինինն է:

Նշանադրությունը կայացավ 1830 թվականի մայիսի 6-ին, սակայն օժիտի վերաբերյալ բանակցությունների պատճառով հարսանիքը հետաձգվեց։ Շատ տարիներ անց Նատալյա Նիկոլաևնան պատմում էր Պավել Աննենկովին, որ «իրենց հարսանիքը մազից էր կախված՝ փեսացուի և զոքանչի վիճաբանությունների պատճառով»[23]: Նույն տարվա օգոստոսին մահացավ Պուշկինի հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը: Հարսանիքը կրկին հետաձգվեց, և Պուշկինը մեկնեց Բոլդինո, որպեսզի ստանձնի այդ կալվածքի՝ հոր կողմից իրեն տրամադրված մասի սեփականատիրոջ իրավունքները։ Այստեղ նրա մնալը ձգձգվեց՝ խոլերայի համաճարակի պատճառով։ Նիժեգորոդյան նահանգ մեկնելուց առաջ Պուշկինը վիճեց Նատալյա Իվանովնայի հետ, հավանական ՝ օժիտի պատճառով. վերջինս չէր ցանկանում դստերն ամուսնացնել առանց օժիտի, սակայն սնանկացած Գոնչարովները ֆինանսական մեծ խնդիր ունեին։ Ավագ Գոնչարովայի հետ բացատրությունների ազդեցության տակ գրած նամակում Պուշկինը հայտարարեց, որ Նատալյա Նիկոլաևնան «լիովին ազատ է», իսկ ինքը կամուսնանա միմիայն նրա հետ կամ ընդհանրապես չի ամուսնանա։ Հարսնացուի պատասխանը, որ բանաստեղծն ստացավ սեպտեմբերի 9-ին Բոլդինոյում, հանգստացրեց նրան, և նա հեռակա հաշտվեց ապագա զոքանչի հետ։ Խոլերայի համաճարակի պատճառով Պուշկինն իր կալվածքում մնաց ավելի քան երեք ամիս, որոնք նրա համար ստեղծագործական ամենաբեղուն շրջաններից մեկը դարձան։ Մոսկվա վերադառնալով՝ Պուշկինը գրավադրեց Կիստենյովո կալվածքը և գումարի մի մասը (11 հազար) պարտքով տրամադրեց ավագ Գոնչարովային՝ դստեր օժիտի համար։ Նատալյա Իվանովնան, որպես հարսանեկան նվեր, տվեց իր ադամանդների գրավագիրը: Հարսնացուի պապը նվիրեց Ա. Ա. Գոնչարովի պատվերով Գերմանիայում պատրաստված Եկատերինա II-ի պղնձե արձանը։ Կիստենյովոյի գրավից ստացված գումարից 17 հազար Պուշկինը հատկացրեց «տարեկան ծախսերի ու տնտեսության կարգավորման համար»[24]:

Նշումներ

  1. Գրոտին ուղղված Բեզոբրազովի նամակը: Ալբոմը չի պահմանվել.|Ն}}
Քաղվածելու սխալ՝ <ref> tag in <references> has conflicting group attribute "".

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kindred Britain
  2. Ободовская, Дементьев, 1987, էջ 21
  3. 3,0 3,1 Род Гончаровых. Калужские Гончаровы. Исследовательская работа. Автор: Георгий Васильевич Ровенский, член Историко-родословного общества (Москва).
  4. Ободовская, Дементьев, 1987, էջ 22—23
  5. Ободовская, Дементьев, 1987, էջ 23
  6. Черкашина, 2010, էջ 170—171
  7. Ободовская, Дементьев, 1987, էջ 26
  8. Ободовская, Дементьев, 2010, էջ 243—244
  9. 9,0 9,1 Ободовская, Дементьев, 1987, էջ 27
  10. Ободовская, Дементьев, 1987, էջ 31
  11. Ободовская, Дементьев, 1987, էջ 29
  12. Ободовская, Дементьев, 1987, էջ 30—31
  13. Вацуро, В. Э․ и др. Комментарии // Пушкин в воспоминаниях современников. — 3-е, доп. — СПб.: Академический проект, 1998. — Т. 2. — С. 592.
  14. Ободовская, Дементьев, 1987, էջ 36
  15. {ռուսերեն գիրք|автор=Раевский, Н. А.|часть=В замке Бродяны|заглавие=Избранное|место=М.|издательство=Художественная литература|год=1978|страницы=24}}
  16. Ободовская, Дементьев, 1987, էջ 35
  17. Черкашина, 2010, էջ 296
  18. Раевский, 1978, էջ 211
  19. Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — 2-е издание. — М.: Советская Россия, 1987.
  20. Пушкин и его современники. — Л., 1928. — Т. XXXVII. — С. 153.
  21. Ободовская, Дементьев, 1987, էջ 47
  22. Ободовская, Дементьев, 1987, էջ 48
  23. Ободовская, Дементьев, 1987, էջ 57
  24. Ободовская, Дементьев, 1987, էջ 53—54, 59