«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 36. | Տող 36. | ||
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ |
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են [[Անդրկովկաս]]ում և [[Հայաստան]]ում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ |
||
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի |
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների [[Կիլիկիա]]յի դեպքերին, ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան]]ի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին [[Սարդարապատ]]ի, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարան]]ի, [[Ղարաքիլիսա]]յի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել [[ՌՍՖՍՌ|Խորհրդային Ռուսաստանի]] և [[Հայաստանի Հանրապետության]] փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագրին]], անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] վերականգնման նշանակությունը և այլն։ |
||
== Երկեր== |
== Երկեր== |
18:30, 4 Ապրիլի 2016-ի տարբերակ
Ծատուր Պավելի Աղայան | |
---|---|
Ծնվել է | 1912, հունվարի 12 |
Ծննդավայր | Փիփ |
Մահացել է | 1982, դեկտեմբերի 3 |
Մահվան վայր | Երևան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1948) |
Մասնագիտություն | Պատմաբան |
Աշխատավայր | Բաքվի պետական համալսարան[1], Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1] և ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Երեխաներ | Հենրի Աղայան |
Ծատուր Պավելի Աղայան (1912, հունվարի 12, Փիփ - 1982, դեկտեմբերի 3, Երևան) , պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950-ից)։
Կենսագրություն
Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում: 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ` Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել: 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ` Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար:
Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (1938)։
1954-1961թթ. և 1977-1979 թթ.` ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թթ. և 1969-1973 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թթ.` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թթ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թթ.` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։
Գործունեություն
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի դեպքերին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։
Երկեր
- Արշավիր Մելիքյան, Երևան, 1969։
- Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981։
- Անդրանիկ: Իրադարձություններ, դեպքեր և դեմքեր, Երևան, 1995:
- Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային - ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970:
- Գեհենից վերածնունդ, Երևան, 1975:
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976:
- Հայերը Թուրքիայում, Երևան, 1994:
- Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982:
- Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ:
- Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989:
- Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80.
Պարգևներ
Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով:
Գրկանություն
- Ծատուր Աղայան [կենսամատենագիտություն], Ե., 1983։
Աղբյուրներ
- Ն. Վ. Թավաքալյան «Ծատուր Աղայան», պատմաբանասիրական հանդես № 1, 1982, էջ 229-230
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Անձինք այբբենական կարգով
- 1912 ծնունդներ
- 1982 մահեր
- Հայ պատմաբաններ
- Փիփ գյուղում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Հունվարի 12 ծնունդներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ