«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն
"ԳՈՒՐԳԵՆ.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Krd մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ author and date unknown, no permission: |
|||
Տող 44. | Տող 44. | ||
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990: |
* Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990: |
||
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf |
* Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf |
||
* Գևորգյան Համլետ ,,Էջեր հայոց ազատամարտի'՚, 2005, 299 էջ, 2010, 363 էջ: |
|||
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։ |
* Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։ |
||
* Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962: |
* Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962: |
08:23, 4 Ապրիլի 2016-ի տարբերակ
Գուրգեն, իրական անուն՝ Բաղդասար Մալյան (1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899, գ. Ցրոնք (Մշո գավառում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Բաղդասար Մալյան | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս |
Մահացել է | 1899 |
Մահվան վայր | Ցրոնք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Հայ |
Մայրենի լեզու | հայերեն և ռուսերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
Ծնվել է 1873 թ. Նախիջևանի շրջանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում մեծահարուստ առևտրականի ընտանիքում։ Կրթությունը ստացել է ծննդավայրի` Ագուլիսի դպրոցում։ 1894-1896 թվականներին ծառայել է ռուսական բանակում։
1897 թվականի հուլիսին Վազգենի (Տիգրան Տերոյան) հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան՝ Բերկրիում, Սպահան լճի մոտ հերոսական կռիվներ է մղել քրդերի դեմ։ Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ Կռիվներում համագործակցել է Վազգենի, Աղբյուր Սերոբի /Սերոբ Վարդանյան/ հետ։
Նամակագրություն է պահպանել Մշո բանտում գտնվող Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովանյան) հետ։ 1898 թ. Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՅԴ Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ։ 1898-1899 թվականներին գործել է նաև Մշո դաշտում, Սասունում։
Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ 1899 թ. գարնանը Մշո Ցրոնք գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է Մուշի Սբ. Մարինեի թաղի գերեզմանոցում։
Գրականություն
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ., Գ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
- Գևորգյան Համլետ ,,Էջեր հայոց ազատամարտի'՚, 2005, 299 էջ, 2010, 363 էջ:
- Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
- Սարգիս եւ Միսաք Բդէեաններ, Հարազատ պատմութիւն Տարոնոյ, Գահիրէ, 1962:
- Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, խմբ. Ս. Վրացեանի, Պոսթըն, 1950:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|