«Ժակ Իհմալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (15)
{{merge|Ժակ Իխմալյան}}
Տող 1. Տող 1.
{{merge|Ժակ Իխմալյան}}

{{Տեղեկաքարտ Նկարիչ
{{Տեղեկաքարտ Նկարիչ
| ծննդյան անուն =
| ծննդյան անուն =

10:22, 3 Ապրիլի 2016-ի տարբերակ


Ժակ Իհմալյան
Ծնվել է1922 հունիսի 30
ԾննդավայրԹուրքիա Կոստանդնուպոլիս
Վախճանվել էապրիլի 1, 1978(1978-04-01) (տարիքը 55)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա
Ազգությունհայ
Ակտիվ շրջաննկարիչ
լրագրող

Ժակ Կարապետի Իհմալյան (1922, հունիսի 30, Կոստանդնուպոլիս - 1978, ապրիլի 1, Մոսկվա, թաղված է Երևանում), հայ նկարիչ, լրագրող։

Կենսագրություն

Ժակ Իհմալյանը ծնվել է 1922 թվականին, Կոստանդնուպոլսում շարքային ծառայողի ընտանիքում։ 1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։ 1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։ 1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել ԹԿԿ անդամ։ 1942 թվականին ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ։ Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։

1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում: 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով` որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։

1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1][2]:

Ցուցահանդեսներ

  • 1968 անհատական ցուցահանդես արվեստի աշխատողների կենտրոնական տանը, Մոսկվա
  • 1971 Վիլնյուս
  • 1972 Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ինստիտուտի մշակույթի տուն
  • 1973 Ցուցահանդես Մոսկվայի կոմունալ տնտեսության ակադեմիայում
  • 1975 Շտենբերգի անվան աստղագիտության պետական ինստիտուտ
  • 1978 Անհատական ցուցահանդես Տարտուում
  • 2013 Ստամբուլ[3]
  • 2013 Մոսկվա, 2 անհատական (հետմահու) ցուցահանդես "Les Oreades"-ում[4][5][6]

Ստեղծագործություններ

Ստեղծել է թուրքական, լիբանանյան, սիրիական բնանակարներ, Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Շ. Պետեֆիի դիմանկարները։

Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։

Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Ժակ Իհմալյանի մասին կայքում eastmeetswestgallery.ru
  3. Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը Ստամբուլում
  4. Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը "Les Oreades"-ում
  5. ЖАК ИХМАЛЬЯН (1922 - 1978). Живопись, графика
  6. Галереей LES OREADES - ОРЕАДЫ на ярмарке АРТ-МАНЕЖ 2010 был показан художник Жак Ихмальян

Արտաքին հղումներ