«Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 40. Տող 40.
=== Ներկա ===
=== Ներկա ===
Այսօր ակադեմիայում գլխավորվում են սակավաթիվ գիտահետազոտական նախագծեր, որոնք իրականացվում են սերբական այլ գիտական հաստատությունների հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների օգնությամբ։
Այսօր ակադեմիայում գլխավորվում են սակավաթիվ գիտահետազոտական նախագծեր, որոնք իրականացվում են սերբական այլ գիտական հաստատությունների հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

== Բաժանմունքներ ==
{{div col|4}}
* Բնական-մաթեմատիկաֆիզիկական գիտություններ,
* քիմիակենսաբանական գիտություններ
* տեխնիկական գիտություններ,
* բժշկական գիտություններ,
* լեզուներ և գրականություն,
* հասարակական գիտություններ,
* պատմական գիտություններ,
* կերպարվեստ և երաժշտություն։
{{div col end}}


[[Կատեգորիա:Սերբիայի արվեստ]]
[[Կատեգորիա:Սերբիայի արվեստ]]

16:54, 24 Մարտի 2016-ի տարբերակ

Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (սերբ.՝ Српска академија наука и уметности, САНУ), Սերբիայի բարձրագույն գիտական և լուսավորչական ամենաակնառու ակադեմիական հաստատությունը՝ հիմնադրված 1841 թվականին։ Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիա անունով գոյություն է ունեցել 1886 թվականին հիմնադրումից մինչև 1947 թվականը, երբ ստացավ Սերբիայի գիտությունների ակադեմիա անվանումը։ 1960 թվականին օրենքով հաստատվել է այժմյան անունը (հապավումը՝ ՍԱՆՈՒ)։

Ակադեմիայի կազմում եղել են Իոսիֆ Պանչիչը, Յովան Ցվիիչը, Ստոյան Նովակովիչը, Բրանիսլավ Պետրոնիևիչը, Միխայլո Պուպինը, Նիկոլա Տեսլան, Միլուտին Միլանկովիչը, Միխայլո Պետրովիչ-Ալասը, Բոգդան Գավրիլովիչը, Իվո Անդրիչը, Դանիլո Կիշը և սերբական ու այլ ծագմամբ բազմաթիվ այլ գիտնականներ ու արվեստագետներ։

Պատմություն

Նախորդներ

Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիան (սերբ.՝ Српска краљевска академија) Սերբական գիտական միության (Српско учено друштво) հետնորդն էր, որի հետ միավորվել է 1892 թվականին և ընդունել նրա անդամներին որպես սեփական սովորական կամ պատվավոր անդամների։ Նույնը տեղի էր ունեցել նաև մի քանի տասնամյակ առաջ, երբ Սերբական գիտական միությունը 1864 թվականի հուլիսի 29-ին զբաղեցրեց Սերբիայի կրթության միությանը (Друштво српске словесности)` Սերբիայի Իշխանության առաջին ուսումնական միությունը՝ հիմնադրված 1841 թվականի նոյեմբերի 7-ին։

1864 թվականին Միությունն ընտրեց իր կազմը միջազգային հեղափոխական գործիչներից՝ Ջուզեպպե Գարիբալդի, Նիկոլայ Չեռնիշևսկի և Ալեքսանդր Գերցեն, սակայն արագորեն լուծարվեց արքայազն Միխայիլ Օբրենովիչի պահպանողական կառավարության գործողությունների պատճառով։

Սերբիայի թագավորական ակադեմիայի հիմնադրում

Մինչև 1886 թվականին նոյեմբերի 1-ին Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի օրինական հիմնադրումը (որպես Սերբիայի թագավորական ակադեմիա) այն Սերբիայի բարձրագույն ակադեմիական հաստատությունն էր։ Համաձայն Սերբիայի թագավորական ակադեմիայի հիմնադրման հրամանագրի թագավոր Միլանը պիտի ընտրեր առաջին ակադեմիականին, որն էլ իր հերթին պիտի ընտրեր ակադեմիայի մյուս անդամներին։ Առաջինն ընտրված գիտնականների անունները հայտարարեց թագավոր Միլանը 1887 թվականի ապրիլի 5-ին։ Այդ ժամանակ գոյություն ունեին ակադեմիայի չորս բաժանմունքներ, որոնք ժամանակին կոչվում էին «մասնագիտացված ակադեմիաներ»։ Յուրաքանչյուր բաժնում ընդգրկվեցին չորսական ակադեմիկոս։

Ներկա

Այսօր ակադեմիայում գլխավորվում են սակավաթիվ գիտահետազոտական նախագծեր, որոնք իրականացվում են սերբական այլ գիտական հաստատությունների հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

Բաժանմունքներ

  • Բնական-մաթեմատիկաֆիզիկական գիտություններ,
  • քիմիակենսաբանական գիտություններ
  • տեխնիկական գիտություններ,
  • բժշկական գիտություններ,
  • լեզուներ և գրականություն,
  • հասարակական գիտություններ,
  • պատմական գիտություններ,
  • կերպարվեստ և երաժշտություն։