«Հավ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.
| classis = [[Թռչուններ]]
| classis = [[Թռչուններ]]
| subclassis =
| subclassis =
| ordo = [[Galliformes|Հավազգիներ]]
| ordo = [[Հավազգիներ]]
| familia =
| familia =
| subfamilia = [[Phasianinae|Ֆազաններ]]
| subfamilia = [[Phasianinae|Ֆազաններ]]

06:34, 20 Մարտի 2016-ի տարբերակ

Տնային հավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ենթաընտանիք Ֆազաններ
Լատիներեն անվանում
Gallus gallus domesticus


Հավեր (լատին․՝ Gallus gallus domesticus, արուն` աքաղաղ կամ աքլոր), թվաքանակով աշխարհում ամենամեծ և ամենատարածված ընտանի թռչուններն են: Պատկանում են հավազգիների կարգին: Կարողանում են թռչել, սակայն ոչ հեռու և շատ վատ: Հավերը մարդու կողմից բուծվում են միս, ձու, ինչպես նաև փետուր և աղվափետուր (բմբուլ) ստանալու համար, որպես պարարտանյութ` օգտագործվում է նաև թռչնաղբը: Հավերի ընտելացման երկարատև պատմության ընթացքում, մարդու կողմից ստացվել և բուծվել են հավերի բազմաթիվ ցեղեր:

Ընտելացման պատմությունը

Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիների վայրի հավերից, որոնք հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Հարավային Չինաստանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների տարածքներում: Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին` մոտ մթա 2000 տարի առաջ: Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ: Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում:

Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են Հին Եգիպտոսում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին Մերձավոր Արևելքում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են Հունաստանում, իսկ այնտեղից տարածվել Եվրոպայում:

Արտաքին տեսքը և բազմացումը

Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն: Կուրծքը լավ է զարգացած` հատկապես մսատու ցեղերի մոտ: Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև: Ականջաբլթակները` կարմիր, հազվադեպ` սպիտակ: Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում: Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է: Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ: Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի): Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել` արհեստական փետրափոխության միջոցով:

Ցեղերը

Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի` ձվատու, մսաձվատու և մսատու: Առավել տարածված են ձվատու ցեղերը` լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, ռուսական սպիտակ և այլն: Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները` մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը` 365 ձու: Մսաձվատու ցեղերից են` ռոդ-այլենդ, նյու-հեմփշիր, պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ և այլն: Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը` մինչև 240 ձու: Մսատու ցեղերից են` կորնիշ, լանգշան, կոխինխին և այլն: Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու: Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար: Բրոյլերների միսը լավագույն դիետիկ սննդամթերք է, պարունակում է մինչև 20% լիարժեք սպիտակուց և միայն 5-7% ճարպ:

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։