«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 69. Տող 69.


Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Ելիզավետպոլի նահանգ]]ի [[Նուխիի գավառ]] (այժմ` [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]])։
Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Ելիզավետպոլի նահանգ]]ի [[Նուխիի գավառ]] (այժմ` [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]])։

== Տես նաև ==
* [[Խամսայի մելիքություններ]]
* [[Մելիք-Վանի Աթաբեկյան]]


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

22:28, 19 Մարտի 2016-ի տարբերակ

Ջրաբերդի մելիքություն
Մասն էԽամսայի մելիքություններ
ԿարգավիճակՄելիքություն
ՎարչկենտրոնՋրաբերդ

Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախի նահանգի հյուսիսում` Ջրաբերդ գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։ Եղել է Խամսայի մելիքությունների կազմում։

Ջրաբերդի մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։

17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ)։

Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։

Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ` Շաքի

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։