«Մարդու իրավունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.


== Տես նաև ==
== Տես նաև ==
* [[Միջազգային իրավունք]]
* Միջազգային իրավունք


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:59, 15 Մարտի 2016-ի տարբերակ

Մարդու իրավունքները սովորաբար ընկալվում են որպես անբաժան հիմնարար իրավունքներ, որոնք ի ծնե ունի յուրաքանչյուր մարդ՝ այն պարզ պատճառով, որ նա մարդ է[1]։ Այս իրավունքները գործում են անկախ մարդու տարիքից, սեռից, ծագումից, ազգությունից, համոզմունքից և այլ կարգավիճակից կամ հատկանիշից։ Օրինակներ են խոսքի ազատության իրավունքը, կյանքի իրավունքը, կտտանքների չենթարկվելու իրավունքը, ինքնորոշման իրավունքը և այլն։

Տեսակները

Մարդու իրավունքները սովորաբար բաժանվում են 3 տեսակի․

  • «Քաղաքական և քաղաքացիական իրավունքներ» ― որոնք մեջ ներառված են դասական հիմնարար իրավունքները, ինչպես կրոնի և համոզմունքի իրավունքը, խոսքի ազատությունը և այլն։
  • «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ» ― օրինակներ են սննդի, աշխատանքի, ապաստանի և կրթության իրավունքները։ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ միասին, այս իրավունքները 1948 թ․ ամրագրվել են Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ։
  • «Հավաքական իրավունքներ» ― այս իրավունքներն սկսվել են ամրագրվել 1970-ականների ապագաղութացման շրջանում, երբ աֆրիկյան և ասիական շատ գաղութներ պահանջում էին ինքնորոշման, իրենց բնական ռեսուրսների տնօրինման իրավունքներ։

Տես նաև

  • Միջազգային իրավունք

Ծանոթագրություններ

  1. Sepúlveda et al. 2004, էջ. 3[1]