«Ռիչարդ Սթոլման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. thumb|Ռիչարդ Սթոլման Ռիչարդ Մեթյու Սթոլմանը (անգլ․՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվու...
 
No edit summary
Տող 8. Տող 8.
1990-ական թթ․ կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։

==Այցելությունը Հայաստան==
2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան եւ կարդացել դասախոսություններ՝ երկուսը Երեվանում եւ մեկը Գյումրիյում, հետեւյալ թեմաներով.
* Երեւան, նոյեմբեր 16, 2010 18:30 «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet")
* Երեւան, նոյեմբեր 18, 2010 18:30 «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society")
* Գյումրի, նոյեմբեր 19, 2010 15:00 «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”)

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

04:37, 25 Նոյեմբերի 2010-ի տարբերակ

Ռիչարդ Սթոլման

Ռիչարդ Մեթյու Սթոլմանը (անգլ․՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, ծնվել է 1953թ․ մարտի 16-ին) հանդիսանում է ազատ ծրագրերի[1] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրերի հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը:

1983թ․ Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985թ․ Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։
Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[2] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս ամենատարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։
Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կազմարկիչների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ:
1990-ական թթ․ կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։

Այցելությունը Հայաստան

2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան եւ կարդացել դասախոսություններ՝ երկուսը Երեվանում եւ մեկը Գյումրիյում, հետեւյալ թեմաներով.

  • Երեւան, նոյեմբեր 16, 2010 18:30 «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet")
  • Երեւան, նոյեմբեր 18, 2010 18:30 «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society")
  • Գյումրի, նոյեմբեր 19, 2010 15:00 «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”)

Ծանոթագրություններ

  1. Այլընտրանքային, սակայն նվազ կիրառելի տարբերակներ՝ ծրագրային ապահովում, ծրագրակազմ։
  2. Քոփիլեֆթ (copyleft)՝ հեղինակային իրավունքի օրենքների օգտագործումը՝ ծրագրերի օգտագործման, փոփոխման և տարածման սահմանափակումները կանխելու նպատակով։

Հղումներ