«Էլեկտրական ամպերի տակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (73)
չ →‎«Այժմ 2017» ցուցահանդեսը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ ՝ա → վ՝ ա oգտվելով ԱՎԲ
Տող 78. Տող 78.
Միջազգային «Գիշերը թանգարանում» ակցիայի ժամանակ, որը տեղի ունեցավ [[Մոսկվա]]յում, [[մայիսի 16]]-ին, Գոգոլյան բուլվարի ММОМА –բակում՝ Ժամանակակից մշակույթի Մոսկովյան թանգարանում, «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» 10 ինստալացիա-տիզեր ստեղծվեցին, որի հեղինակը կինոնկարի նկարիչ Ելենա Օկոպնայան էր։ Օրգանզայից 17-մետրանոց էկրանի վրա մի քանի ժամ հեռարձակվեց ֆիլմի տեսարաններից մեկի թռչող մարդը : Անձրևը և ուժեղ քամին հազիվ չավերեցին ինստալացիան. պաստառը ստիպված եղան մի քանի անգամ նորից կարել և կրկնակի ամրացնել։ Բայց, չնայած վատ եղանակին, ինստալացիան կայացավ։
Միջազգային «Գիշերը թանգարանում» ակցիայի ժամանակ, որը տեղի ունեցավ [[Մոսկվա]]յում, [[մայիսի 16]]-ին, Գոգոլյան բուլվարի ММОМА –բակում՝ Ժամանակակից մշակույթի Մոսկովյան թանգարանում, «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» 10 ինստալացիա-տիզեր ստեղծվեցին, որի հեղինակը կինոնկարի նկարիչ Ելենա Օկոպնայան էր։ Օրգանզայից 17-մետրանոց էկրանի վրա մի քանի ժամ հեռարձակվեց ֆիլմի տեսարաններից մեկի թռչող մարդը : Անձրևը և ուժեղ քամին հազիվ չավերեցին ինստալացիան. պաստառը ստիպված եղան մի քանի անգամ նորից կարել և կրկնակի ամրացնել։ Բայց, չնայած վատ եղանակին, ինստալացիան կայացավ։


Ինստալացիան՝ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի դեկորացիայի մասն է։ Ելենա Օկոպնայայի խոսքերով ՝այն համարվում է շրջապատող տիեզերքի և առօրյայի նախօրինակի հետ իր երկխոսության վիզուալիզացիան։ «Տանջող թռիչքի էներգիայի կապանքներում գտնվող լարված մարմին՝ այս ամենը ինձ համար համարվում է մարդկային փխրուն հոգու և շրջապատող տիեզերքի երկխոսության համաժեքը, զրույց տարաբնույթ դրսևորումներով ժամանակի հետ, որը երբեմն կոպտորեն ներխուժում է անձնական տիրույթ: Դրա համար և ռիթմը, և ծավալի փոխակերպությունը, և տարածական երկրաչափությունը առաջին հերթին ծառայում են յուրաքանչյուր կոնկրետ հանդիսատեսի և ինստալյացիայի միջև երկխոսությանը, որը ավելի չէ, քան շատ զգացողությունների պրոեկցիա»
Ինստալացիան՝ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի դեկորացիայի մասն է։ Ելենա Օկոպնայայի խոսքերով՝ այն համարվում է շրջապատող տիեզերքի և առօրյայի նախօրինակի հետ իր երկխոսության վիզուալիզացիան։ «Տանջող թռիչքի էներգիայի կապանքներում գտնվող լարված մարմին՝ այս ամենը ինձ համար համարվում է մարդկային փխրուն հոգու և շրջապատող տիեզերքի երկխոսության համաժեքը, զրույց տարաբնույթ դրսևորումներով ժամանակի հետ, որը երբեմն կոպտորեն ներխուժում է անձնական տիրույթ: Դրա համար և ռիթմը, և ծավալի փոխակերպությունը, և տարածական երկրաչափությունը առաջին հերթին ծառայում են յուրաքանչյուր կոնկրետ հանդիսատեսի և ինստալյացիայի միջև երկխոսությանը, որը ավելի չէ, քան շատ զգացողությունների պրոեկցիա»


== Հետաքրքիր փաստեր ==
== Հետաքրքիր փաստեր ==

22:07, 11 Մարտի 2016-ի տարբերակ

Էլեկտրական ամպերի տակ
ռուս.՝ Под электрическими облаками
Պատկեր:Под электрическими облаками.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան,Ուկրաինա Ուկրաինա,Լեհաստան Լեհաստան
ԺանրԴրամա
Թվական2015
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման-կրտսեր
ՊրոդյուսերԱրտեմ Վասիլև, Անդրեյ Սավելև, Ռուշան Նասիբուլին
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման-կրտսեր
ԴերակատարներՉուլպան Խամատովա, Լուի ֆրանկ, Մերեբ Նինիձե, Վիկտորիա Կորոտկովա, Վիկտոր Բուգակով, Կարիմ Պակաչակով, Կոնստանտին Զելիգեր, Անաստասիա Մելնիկովա։
ՕպերատորԵվգենի Պրիվին, Սերգեյ Միհալչուկ
ԵրաժշտությունԱնդրեյ Սուրոտդինով
ԿինոընկերությունMetrafilms
Տևողություն137

Էլեկտրական ամպերի տակ ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Գերման-կրտսերի չորրորդ ֆիլմը, ստեղծված Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ արտադրությամբ, ժապավենի համահեղինակը լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին է։ Բեռլինյան 65-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում կինոնկարը արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին, կինոմշակույթի ասպարեզում բացառիկ հաջողությունների համար։ Ֆիլմի թողարկումը կայացավ 2015 թվականի հունիսի 4-ին։

Սյուժե

«Ուղիղ գիծ և մոդելավորում գոյություն չունի: Նկարը հակադրությունների հարաբերություն կամ պարզապես երկու երանգների`սպիտակի և սևի հարաբերություն է»` Պոլ Սեզանի այս մեջբերումը համարվում է նկարի վերջերգը: Նախաբանը արտացոլում է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի փոխհարաբերությունը իր աշխատանքի հանդեպ: Այդ բառերով նա ընգդծում է, որ «դեպի այս կինոն նա գնում էր այնպես, ասես փորձ էր անում պոետիկ դրամատուրգիայի, երկար տարիների ընդմիջումից հետո իմպրեսիոնիզմին վերադառնալու միջոցով մարմնավորելու երկրի և ժամանակի զգացողությունները»: Ալեքսեյ Գերման-կրտսերը այսպես է լուսաբանում ֆիլմի սյուժեն. «այս նկարը» այն երկրի մասին է, որը խաչված է անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Ռուսաստանում ժամանակը երբեք գծակերպ չի, այս առումով երկիրը պարադոքսալ է, ուր ժամացույցի սլաքները կարող են շարժվել սկզբում առաջ, այնուհետև վերադառնան հետ, ապա` նորից առաջ»[1]:

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2017 թվականին։ Այս տարին ընտրված է ոչ պատահականորեն. սա Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության հարյուրամյակի տարին է։ Աշխարհը մեծ պատերազմի է սպասում։ Գլխավոր հերոսների կյանքի սյուժետային ճանապարհները համարյա կապված չեն իրար հետ, գլխավոր կերպարները շատ տարբեր են, բայց նրանցից յուրաքանչյուրը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց դասական ռուսական գրականության մեջ անվանում են «ավելորդ»: Գործողությունները տեղի են ունենում մի կիսակառույց շինությունում, որի շուրջ մատնված են գլխավոր հերոսների ճակատագրերը[2]:

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը բաղկացած է յոթ գլխից` «Օտար խոսքը», «Ժառանգորդները», «Իրավաբանի երկար երազները հողային հարցերի շուրջ», «Տեղ կառույցի տակ», «Գերուհին», «Ճարտարապետը» և «Տիրուհին»: Սրանք պատմություններ են տարբեր մարդկանց մասին` ներգաղթյալ-աշխատավորից մինչև ճարտարապետ, Դոստոևսկիով մեծացած սերնդից մինչև Apple բրենդը տեսած սերունդը։ Յուրաքանչյուր պատմություն իր հերոսն ունի` հարուստ և աղքատ, ռուս և ներգաղթյալ, խաղաղ բնակիչ և պատերազմից նոր վերադարձած մեկը։ Հերոսների պատմությունները միավորվում են Ռուսաստանի խոշոր քաղաքներում և նրա ծայրամասերում տեղի ունեցած պատահական հանդիպումներով։ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը ժամանակակիցների ճակատագրերը արտացոլող վիպակ է, նրանք կանգնած են ոչ թե ակնթարթային, այլ գիտակցված երկընտրանքի առջև։ Ալեքսեյ Գերման-կրտսերը ֆիլմը ստեղծելիս առաջնորդվել է ռուսական վեպի ավանդույթներով։ «Կինովեպի գլուխները փոխկապակցված են, յուրաքանչյուրը լրացնում է ամբողջ նկարը: Այստեղ շատ են սյուժետային ուղիները, տարբեր կերպարները, գորշողությունների ժամանակը` 90-ականներից մինչև մոտ ապագա` 2017 թվականը։ Սա փորձ է բանաստեղծորեն որսալու ժամանակի կերպարը»: Ֆիլմի վերնագրում հիշատակված էլեկտրական ամպերը խորհրդանշում են այն, որ տարբեր սերունդների մարդիկ յուրովի են ընկալում միևնույն երևույթը։ Մեկի համար դա գազային ամպեր են երկնքում, մյուսների համար` ժամանակակից գադջեթներում ամպային պահեստարաններ[3]:

Դերերում

Ֆիլմում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ առանց դերասանական կրթության մարդիկ։ Առաջին և երկրորդ պլանի մի շարք դերեր խաղացել են ոչ արհեստավարժ դերասաններ։ Քաստինգին մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ։ Գլխավոր դերերից մեկը վստահվել է Սանկտ-պետերբուրգյան Տիկնիկային Մեծ թատրոնի դերասանուհի Վիկտորիա Կորոտկովային և Esthetic Education խմբի երաժիշտ Լուի Ֆրանկին։

Չուլպան Խամատովան (մինչ այդ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ալեքսեյ Գերման-կրտսերի «Garpastum»-ը, «Թղթե զինվոր»ը և կարճամետրաժ «Տոկիոյից» ֆիլմը) խաղում է փոքրիկ դեռահասի դերը։ Գայթակղիչ, հետաքրքրիր դետալ` «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի աշխատանքների համար դերասանուհին կարճ կտրել էր մազերը, որի պատճառով Սոչիի օլիմպիադայի հանդիսավոր բացմանը ներկայացել էր տղայական սանրվածքով։

Դերասան Մերաբ Նինիձեն («Թղթե զինվոր», «Տոկիոյից») «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմում աշխատանքները համատեղում էր Սթիվեն Սպիլբերգի մոտ նկարահանումների հետ։ Ֆիլմում նաև նկարահանվել են Անաստասիա Մելնիկովան, Վիկտոր Բուգակովը, Քարիմ Պակաչակովը, Կոնստանտին Զիլգերը։

Նկարահանումներ

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Ուկրաինայում: Առաջին բլոկը, որի մեկնարկը տրվել է 2012 թվականին, նկարահանվել է Ուկրաինայում` Օդեսայում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում, երկրորդը` 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտը, Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգում[4]:

Ֆիլմի գաղափարը ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Գերման-կրտսերի մոտ ծագել էր դեռևս 2008 թվականին, բայց նկարահանումները սկսվեցին միայն 2012 թվականին։ Ընդհանուր առմամբ ֆիլմի թողարկումը պահանջեց վեց տարի. մեկ տարի պահանջվեց սցենարը գրելու, հինգ տարի` նկարահանումների համար։ Ալեքսեյ Գերման-կրտսերը Ալեքսեյ Գերման-ավագի «Դժվար է Աստված լինելը» ֆիլմի ավարտական աշխատանքների, ինչպես նաև ֆինանսավորման ուղիների որոնման հետ կապված ստիպված եղավ դադարեցնել իր պրոյեկտը։

Ֆիլմում ամեն ինչը ստեղծվում էր զրոյից՝ սկսած վիթխարի հուշարձաններից, վերջացրած ժամանակակից մշակույթի ցուցահանդեսներով։ «Էլեկտրական ամպերի տակ»-ի ողջ գեղարվեստական աշխարհը արարվեց գլխավոր բեմադրող-նկարիչ և կոստյումների գլխավոր նկարիչ Ելենա Օկոպնայայի կողմից։ Ելենայի խոսքերով`կադրում յուրաքանչյուր դետալը պատահական չի եղել։ Նա կադրում նկարել է նույնիսկ մանրախճով, երբեմն` ձյունով, արմատուրայով, կոստյումների մանրագույն դետալիկներով, բեմիրերով և տարբեր բաներով։ Որոշ կոստյումների վրա աշխատել է նաև ուկրաինացի դիզայներ Ֆյոդոր Վոզիանովը։

Ֆիննական ծոցի ջրատարածությունում Լենինի 5-մետրանոց արձանի մոնտաժի համար պատասխանատու էին արդյունաբերող-ջրասուզակները։ Լողացող ամբարձիչի օգնությամբ չորսմետրանոց խորության վրա նախատեսվել էր կայանք տեղադրել։ Ռելիեֆի հատակը և գետինը ուսումնասիրելու համար մի քանի ջրասուզումներ անցկացվեցին։ Դեկորացիաների մոնտաժային աշխատանքների մեկնարկից անմիջապես առաջ փոթորկային եղանակ սկսվեց և նկարահանումները տեղափոխվեցին ափին ավելի մոտ։

Ֆիլմի նկարահանումներին ակտիվորեն մասնակցում էին հյուսիսային մայրաքաղաքի օդային նավակայանը և երկաթգիծը։ Գլխավոր հերոսների ժամանման տեսարանը նկարահանվեց «Պուլկովո» օդանավակայանի նոր տերմինալի չեզոք գոտում` օբյեկտը Պետկոմիտեին հանձնելուց մեկ ամիս առաջ։ Նկարահանող խմբի աշխատանքների ժամանակ տերմինալի տարածքում հատուկ կանգնեցվել էր ողջ շինարարությունը։ «Օտար խոսքը» նովելի վերջնամասի տեսարանը, երբ Քարիմը անցնում է սրճարանի կողքով, նկարահանվել է Սանկտ-Պետերբուրգի «Աերոպորտ» երկաթգծի կայարանում։ Դրանից 10 օր առաջ կայարանը ամբողջովին վերադասավորվել էր որպես սրճարան-բար` ինչպես ներսից, այնպես էլ դրսից։

Էկոլոգները լիճը հատուկ չորացրել էին ԼենԷքսպոյի ցուցահանդեսի և Քարիմի կառույցի տեսարանի համար։ Դեկտեմբերի վերջին անոմալ տաք եղանակի պատճառով լճի հարակից մակերևույթը` մի քանի կիլոմետր քառակուսի մակերեսով, վերածվել էր խառնախյուսի։ Նկարահանման վերջին օրը հարվածեց սառնամանիքը` հարյուրավոր մետրերով մալուխ և տնտեսական սարքավորումների մի մաս ստիպված եղան թողնելու և մի քանի ամիս անց` գարնանը հանելու։ Ճարտարապետի մահվան տեսարանի համար նոր Ծովային նավահանգստի ամբարտակների մոտակայքում կառուցվեցին շինհրապարակ`տախտակամած, արմատուրա, բետոնե շինվածք և մի քանի միավոր խոշոր շինարարական տեխնիկա, ներառյալ`ցցագերանի մեքենաներ, բուլդոզերներ և էքսկավատորներ։ Նկարի կենտրոնական օբյեկտը բարձրահարկ կիսակառույց տունն է։ Այդ շինության մոդելի մշակումը իրականացվեց համառուսաստանյան մրցույթով։ Մրցույթին ներկայացվեց 160 աշխատանք։ Հաղթող ճանաչվեցին Աննա Տկաչևայի և Անդրեյ Վոլինցևի նախագծերը։ Նրանց անունները ցուցադրվում են տիտրում։

Փառատոններ և մամուլ

«Էլեկտրական ամպերի տակ» -ի պրեմիերան կայացավ փետրվարի 10-ին գերմանական մայրաքաղաքում Բեռլինյան 65-րդ կինոփառատոնի ժամանակ։ Սա միակ ռուսական ֆիլմն է, որը ներկայացվել է «Բեռլինալ» հիմնական մրցույթին։ Ֆիլմի օպերատորներ Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը կինոմշակույթի մեջ նշանակալի ներդրման համար «Արծաթե արջ» ստացան։ Արտասահմանյան մամուլը նկարի մասին դրականորեն արտահայտվեց։ Մասնավորապես, The Hollywood Reporter նշեց, որ «վիզուալ շարքը կախարդում է», իսկ ֆրանսիական Le Figaro թերթը ֆիլմը նկարագրեց որպես «վիթխարի և հմայիչ երազանք-երևակայություն ժամանակակից Ռուսաստանի մասին»: Screen Daily–ի կարծիքով ֆիլմը «վարպետության իսկական հրաշք է, ոչ ստանդարտ կինոյի հաղթանակը»: Իսկ Բեռլինյան 65-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Դարրեն Արոնոֆսկին ասել է, որ «Էլեկտրական ամպերիր տակ» ֆիլմը «յուրօրինակ, օրիգինալ և ունիկալ նկար է, որի արտահայտչականությունը երկար ժամանակ բաց չի թողնում հանդիսատեսին»: Ռուս կինոքննադատները նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորեցին կինոնկարի հանդեպ։ Այսպես, Անդրեյ Պլախովը («Կոմերսանտները») արձանագրել է, որ «սա շատ անսպասելի ստեղծագործություն է…»: Բորիս Գրոյսի կարծիքով « այս կախարդող, մթնոլորտային ֆիլմը նայելուց հետո դեռ երկար ժամանակ հետապնդում է դիտողին»: Անտոն Դոլինը նշել է, որ «Ալեքսեյ Գերման-կրտսերի նոր նկարը նրա չորրորդ, ամենայն հավանականության, ամենալավը, հաստատ ամենասուրն ու բարդն է` պոտենցիալ ռումբ»[5]:

«Այժմ 2017» ցուցահանդեսը

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի ռելիզից առաջ Ժամանակակից արվեստի Մոսկովյան թանգարանում հունիսի 5-ին բացվում է «Այժմ 2017» ցուցահանդեսը Ալեքսեյ Գերման-կրտսերի նկարների մոտիվներով։ Այն տևեց մինչև հունիսի 28-ը։ Ցուցահանդեսի հսկիչները Անտոնիո Ջեուզան և Ելենա Օկոպնայան էին[6]:

Միջազգային «Գիշերը թանգարանում» ակցիայի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայում, մայիսի 16-ին, Գոգոլյան բուլվարի ММОМА –բակում՝ Ժամանակակից մշակույթի Մոսկովյան թանգարանում, «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» 10 ինստալացիա-տիզեր ստեղծվեցին, որի հեղինակը կինոնկարի նկարիչ Ելենա Օկոպնայան էր։ Օրգանզայից 17-մետրանոց էկրանի վրա մի քանի ժամ հեռարձակվեց ֆիլմի տեսարաններից մեկի թռչող մարդը : Անձրևը և ուժեղ քամին հազիվ չավերեցին ինստալացիան. պաստառը ստիպված եղան մի քանի անգամ նորից կարել և կրկնակի ամրացնել։ Բայց, չնայած վատ եղանակին, ինստալացիան կայացավ։

Ինստալացիան՝ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի դեկորացիայի մասն է։ Ելենա Օկոպնայայի խոսքերով՝ այն համարվում է շրջապատող տիեզերքի և առօրյայի նախօրինակի հետ իր երկխոսության վիզուալիզացիան։ «Տանջող թռիչքի էներգիայի կապանքներում գտնվող լարված մարմին՝ այս ամենը ինձ համար համարվում է մարդկային փխրուն հոգու և շրջապատող տիեզերքի երկխոսության համաժեքը, զրույց տարաբնույթ դրսևորումներով ժամանակի հետ, որը երբեմն կոպտորեն ներխուժում է անձնական տիրույթ: Դրա համար և ռիթմը, և ծավալի փոխակերպությունը, և տարածական երկրաչափությունը առաջին հերթին ծառայում են յուրաքանչյուր կոնկրետ հանդիսատեսի և ինստալյացիայի միջև երկխոսությանը, որը ավելի չէ, քան շատ զգացողությունների պրոեկցիա»

Հետաքրքիր փաստեր

  • «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի նկարների հատուկ վիզուալ շարքի ստեղծման նպատակով աշխատանքները տարվել են ձմռանն ու գարնանը։
  • Նկարահանումների համար ընտրված օբյեկտների մեծ մասը (կիսակառույց շինություն, կառուցվող օդանավակայան) մատուցվել են տիպային կապույտ շինարարական ցանկապատերով։ Նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ ապասարքավորվել են մի քանի կիլոմետրի հասնող շինարարական արգելափակոցներ։
  • Առանձին կադրերի խորությունը հասնում է մի քանի կիլոմետրի։ Նկարահանման առաջին օրվա նախօրեին Լենինի արձանը գիշերը գողացվեց տեղացի բնակչի կողմից։ Իր գործողությունները նա արդյունքում բացատրել չկարողացավ։
  • Կադրերից մեկում դերասանների անմիջապես գլխավերևով ուղղաթիռ է թռչում։ Այս կադրը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության։ Վերջնամասում մշակութային ցուցահանդեսի տեսարանի համար պատրաստվեցին հինգմետրանոց երեք արձաններ։ Դրանք շինծու շինվածքներ չէին, այլ լիակատար արտ-օբյեկտներ։
  • «Սաշայի և Դանի տան» միայն մեկ դեկորացիայի լուսավորության հավաքածուի ընդհանուր հզորությունը գեղարվեստական լուսային նկար ստանալու համար կազմել է 72 ԿՎտ, ողջ սարքավորումների տեղադրման համար պահանջվել է վեց բեռնատար ավտոմեքենաներ և երեք օրով սահմանափակվել է Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկությունը։ Տեսարանների մեծ մասը ներկայացված են կերպարների խաղի բարդագույն բազմապլան միակադր լուծումներով։ Յուրաքանչյուր բնական կադր, որը մոնտաժվել է ֆիլմում, նկարահանվել է արևմուտքի պահին՝ բնության ամենագեղատեսիլ պահին։
  • Բեռլինյան փառատոնի դափնեկիրները՝ օպերատոր Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը, գեթ մեկ անգամ էլ իրար չեն հանդիպել նկարահանման հրապարակում[7]:
  • Նկարահանումների ավարտին 1333 միավոր անհատույց հանձնվել է Լենֆիլմի հանդերձարանին։

Ծանոթագրություններ

  1. «Герман-младший назвал свой новый фильм антиглобалистским».
  2. «Фильм «Под электрическими облаками» Алексея Германа-младшего получил на Берлинском кинофестивале приз за операторскую работу. Режиссёр рассказал о картине, интересе к современному российскому кино и о том, почему оно сегодня вызывает такие споры внутри страны».
  3. «О чём новый фильм Германа-младшего «Под электрическими облаками»?».
  4. «Детально о кинофильме «Под электрическими облаками»».
  5. «Берлинале-2015 День седьмой: пятая колонна Алексея Германа-младшего».
  6. «Сейчас 2017».
  7. «Оператор: Евгений Привин». Tvkinoradio.ru. 4 июня 2015. Վերցված է 2015-11-14-ին.

Արտաքին հղումներ