«Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ»–ի խմբագրումների տարբերություն
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (24) |
չ →Հետաքրքիր փաստեր: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի ՝բ → ի՝ բ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 60. | Տող 60. | ||
== Հետաքրքիր փաստեր== |
== Հետաքրքիր փաստեր== |
||
[[1897 թվական]]ին նա իր մեղրամիսն է անցկացրել [[Կապրի]]ում Էլզա |
[[1897 թվական]]ին նա իր մեղրամիսն է անցկացրել [[Կապրի]]ում Էլզա Սպինոլլայի՝ բեռլինյան բժիշկի դստեր հետ։ Այստեղ նա ձեռք է բերում «Սպինոլի» վիլլան (այժմ «Բերինգ»), որը 1909-1911 թվականներին նկարել է [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկին:]] |
||
== Տես նաև == |
== Տես նաև == |
21:59, 11 Մարտի 2016-ի տարբերակ
Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ (գերմ.՝ Emil Adolf von Behring, մարտի 15, 1854 թվական, Հանսֆորդ, Պրուսիա — մարտի 31, 1917 թվական, Մարբուրգ), գերմանացի բժիշկ, հակադիֆթերիոն շիճուկի հայտնաբերող, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1901):
Կենսագրություն
Էմիլ Բերինգը ծնվել է Հանսդորֆում (այժմ Լեհաստան) ուսուցիչ Ավգուստ Բերինգի ընտանիքում։ Էմիլի հայրը հույս ուներ, որ իր տղան կընտրի ընիտանիքի համար ավանդական մասնագիտություններից մեկը՝ ուսուցում կամ աստվածաբանություն։ Միջնակարգ կրթություն ստանալու համար ԷՄիլը լքում է իր հայրական տունը մանուկ հասակում՝ արդեն 11 տարեկանում դառնալով Հոխենշտեյն դպրոցի աշակերտ։
Բերինգի մոտ վաղ հասակում հետաքրքրություն է առաջանում բժշկության հանդեպ։ Սակայն, հասկանալով, որ իր ընտանիքի տնտեսական վիճակը չի բավարարում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար, նա իր հոր առաջարկով ընդունվում է Կենիգսբերգյան համալսարանի աստվածաբանության բաժին։ Բայց շուտով երջանիկ պատահականության շնորհիվ փոխվում են նրա բոլոր նախագծերը։ Գիմնազիայի ուսուցիչներից մեկը խորհուրդ է տալիս նրան, որ Բեռլինի բժշկա-ռազմական համալսարանում նա կարող է վճար չմուծել գիմնազիայում սովորելու շնորհիվ։ 1874 թվականին նա ընդունվում է տվյալ հաստատություն։ 1880 թվականին Բերինգը ստանում է բժիշկի դիպլոմ։ Նույն թվին նա անցել է փորձնական շրջան բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցում, իսկ դրանից հետո ստացել է Պոզենեում հեծելազորի կոչում (այժմյան Պոզնան, Լեհաստան):
Մինչ XX դարի դիֆթերիան ամեն տարի խլում էր մոտ 1000 երեխայի կյանք, իսկ բժշկությունը ի զորու չէր թեթևացնել նրանց տառապանքը և նրանց փրկել։ 1891 թվականի ամանորյա գիշերը բեռլինյան հիվանդանողի դիֆթերիայով վարակված երեխաները ստացան Բերինգի նոր շիճուկի ներարկումներ։ Շատերը նրանցից փրկվեցին, թեկուզ որ արդյունքը մասնակի էր և Բերինգի շիճուկը չդարձավ հուսալի միջոց, որը կփրկեր բոլոր երեխաներին։
Այդ կրիտիկական պահին Բերինգին օգնության է հասնում նրա վաղեմի ընկեր Էրլիխ Պաուլը։ Իր հայտնագործությունների շնորհիվ նա կարողացավ կատարելագործել Բերինգի դեղամիջոցը և նրանք ստացան բարձր կենտրոնացված և զտած շիճուկ, որը հուսալի էր բժկության մեջ օգտագործելու համար։ 1894 թվականին շիճուկը հաջող կերպով կիրառվել է շուրջ 220 երեխաների վրա և հանգել սպասված արդյունքի։ Երեխաների կյանքը փրկելու համար 1901 թվականին տրվել է առաջին բժշկության Նոբելյան մրցանակը:
« Տրվում է Նոբելյան մրցանակ շիճուկային թերապիայի համար, որը բուժեց դիֆթերիա հիվանդությունը և նոր ուղիներ բացեց բժշկության գիտության մեջ: Այն նոր զենք դարձավ բժիշկների ձեռքում կյանքի և մահվան դեմ պայքարում»:
Բերինգը տարբերվում էր իր բարդ և պահանջկոտ բնավորությամբ։ Նա սովոր էր աշխատել շուրջճրյա, իր անձնական կարիքները մոռանալով։ Նա ուներ շատ քիչ մտերիմ ընկերներ և երբ նրան բաժանեցին այնպիսի զինվորական ընկերներից ինչպիսիք են Իլյա Մեչնիկովը և Էմիլ Ռուն, նա ընկնում է դեպրեսիայի մեջ և չկարողանում պայքարել ոտքի կոտրվածքի դեմ։ Նրա վիճակը ավելի էր վատթարանում օրեցօր և նրա գործողություները սահմանափակվում են։ Այդ հիվանդությունը նրան 63 տարեկանում դարձնում է ծեր և զառամյալ և նա մահանում է։
Բերինգը մահանում է Գերմանիայի Մարբուրգ քաղաքում 1917 թվականի մարտի 31-ին: Նրա անուն է կրում Dade Behring ընկերությունը, նաև՝ CSL Behring ընկերությունը։ Ինչպես նաև Մարբուրգի համալսարանում գոյություն ունի Էմիլի ֆոն Բերինգի անվամբ մրցանակ։
1979 թվականին Էմիլի ֆոն Բերինգի անվամբ կոչվել է լուսնային խառնարանը։
Հետաքրքիր փաստեր
1897 թվականին նա իր մեղրամիսն է անցկացրել Կապրիում Էլզա Սպինոլլայի՝ բեռլինյան բժիշկի դստեր հետ։ Այստեղ նա ձեռք է բերում «Սպինոլի» վիլլան (այժմ «Բերինգ»), որը 1909-1911 թվականներին նկարել է Մաքսիմ Գորկին:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118654918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.