«Բորիս Սմիռնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.
{{DEFAULTSORT:Սմիռնով, Բորիս}}
{{DEFAULTSORT:Սմիռնով, Բորիս}}
[[Կատեգորիա:Խորհրդային դերասաններ]]
[[Կատեգորիա:Խորհրդային դերասաններ]]
[[Կատեգորիա:1908 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1982 մահեր]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ]]

12:49, 9 Մարտի 2016-ի տարբերակ

Բորիս Սմիռնով
ռուս.՝ Борис Александрович Смирно́в
Ծնվել էհոկտեմբերի 13 (26), 1908
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1982(1982-12-19) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Լենինյան մրցանակ

Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирно́в, հոկտեմբերի 13 (26), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1982(1982-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963):

Կենսագրություն

1925-1929 թվականներին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտում։ 1929-1942 թվականին՝ Լենինգրադի Ս․է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի (1939 թվականից՝ Լենսովետի անվան թատրոն), 1943-1950 թվականին՝ Լենինգրադի կոմեդիայի, 1950-1955 թվականին՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնների դերասան։ 1955 թվականից աշխատել է ՄԳԱԹ-ում։

Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» (1956), «Երրորդը՝ պաթետիկականը» (1953), Շատրովի «Հուլիսի 6-ը» (1965) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ 1958), «Ապասիոնատ» (1963), «Հանուն հեղափոխության» (1964) ֆիլմերում:

Մրցանակներ, պարգևներ

  • Լենինյան մրցանակ (1959)

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Смирнов Борис Александрович (актёр) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։