«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ց,ա → ց, ա (2) oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ-ի հունվարի 3-ին։ Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության։ Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց,այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը։
Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ-ի հունվարի 3-ին։ Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության։ Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը։


== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական,տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։


== Թաղիադյանի աշխարհայացքը ==
== Թաղիադյանի աշխարհայացքը ==

04:43, 8 Մարտի 2016-ի տարբերակ

Մեսրոպ Թաղիադյան
Ծնվել էհունվարի 2 (14), 1803[1]
ԾննդավայրՁորագյուղ[2][1]
Վախճանվել էհունիսի 10 (22), 1858[1] (55 տարեկան)
Վախճանի վայրՇիրազ, Իրան[2][1]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, հրապարակախոս և պատմաբան
Ազգությունհայ
ԱշխատավայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին[1], Սամյան դպրոց[1] և Ազգասեր[1]
Изображение автографа
Մեսրոպ Թաղիադյան Վիքիդարանում
 Mesrop Taghiadyan Վիքիպահեստում

Մեսրոպ Թաղիադյան (հունվարի 3, 1803 - 1858), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է Հնդկաստանում։ Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։
- Մեսրոպ Թաղիադյան

Կենսագրություն

Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ-ի հունվարի 3-ին։ Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության։ Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա։ Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը։

Թաղիադյանի հասարակական գործունեությունը

Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։

Թաղիադյանի աշխարհայացքը

Թաղիադյանի աշխարհայացքը ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ կուլտուրայի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։

Տպագրված գործերից

  • 1846 - «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց», Կալկաթա, 168 էջ,
  • 1847 - «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղուանից», Կալկաթա, 177 էջ։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.