«Ընդհանուր իրավասության դատարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Bot: Replacements: fix URL prefix
Տող 43. Տող 43.
* [http://advocates.am/offices.html advocates.am ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջ]
* [http://advocates.am/offices.html advocates.am ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջ]
* [http://court.am court.am Հայաստանի դատական համակարգ]
* [http://court.am court.am Հայաստանի դատական համակարգ]

[[Կատեգորիա:Դատավարական իրավունք]]

12:45, 7 Մարտի 2016-ի տարբերակ

ՀՀ դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։
Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։[1]:/
Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո[2]:/

Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
2) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.
3) Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
4) Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
6) Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.
7) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։
2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.
3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով։
3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում։
4. Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում։ Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում։


Երբ դիմել դատարան

Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները"

Ով կարող է դիմել դատարան

Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի[1]․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։


Որ Ընդհանուր իրավասության դատարան դիմել

Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։[3] Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։

Ծանոթագրություններ

  1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
  2. ՀՀ դատական օրենսգիրք
  3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

Արտաքին հղումներ