«Հղկանյութային գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Գործիքներ]]
[[Կատեգորիա:Հղկանյութային գործիքներ]]

07:10, 7 Մարտի 2016-ի տարբերակ

Հղկանյութային գործիքներ, գործիքներ, որոնք նախատեսված են մետաղից, ապակուց և այլ նյութերից պատրաստված շինվածքների մեխանիկական մշակման համար։ Բաժանվում են 2 հիմնական տեսակի՛ կոշտ (հղկասկավառակներ, հղկագլխիկներ, սեգմենտներ, չորսվակներ) և ճկուն (հղկաթուղթ և դրանից պատրաստված շինվածքներ՝ ժապավեններ, սկավառակներ են)։ Հղկանյութային գործիքների պատրաստման համար օգտագործում են հղկանյութեր (էլեկտրակորունդ, սիլիցիումի կարբիդ, սինթետիկ և բնական ալմաստներ)։ Հղկանյութային գործիքների թողարկվում են կերամիկական, բակելիտային, վուլկանիտային, սակավ՝ սիլիկատային կապակցանյութերով, որոնցով ամրանում են առանձին հղկահատիկները։ Կոշտ հղկանյութային գործիքներ (1.հղկասկավառակ, 2.հղկագլխիկ, 3.սեգմենտ, 4.չորսվակ)։ Ստանդարտ Հղկանյութային գործիքների անվանացուցակը նախատեսում է շուրջ 750 տիպաչափեր, իսկ ընդամենը կա 12000 տարատեսակ։ Սկավառակներում ալմաստների կոնցենտրացիան ալմաստի շերտում 25—200 տոկոս է։ Հղկանյութային գործիքները լայնորեն կիրառվում են մեքենաշինության բոլոր ճյուղերում, մասնավորապես առանցքակալների արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։