«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Տեսակներ: մաքրվեց, փոխարինվեց: <div class= style="-moz-column-coun → <div style="-moz-column-coun (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Տեսակներ: մաքրվեց, փոխարինվեց: <div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;"> <div style="-moz-column-count:1; column-count:1; -webkit-column-count: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 84. Տող 84.
Համաձայն ժամանակակից պատկերացումների, Խաշխաշ ընդգրկումէ մոտ 50 տեսակ<ref name="TPL">[[The Plant List]]: [http://www.theplantlist.org/browse/A/Papaveraceae/Papaver/ ''Papaver'']</ref>։
Համաձայն ժամանակակից պատկերացումների, Խաշխաշ ընդգրկումէ մոտ 50 տեսակ<ref name="TPL">[[The Plant List]]: [http://www.theplantlist.org/browse/A/Papaveraceae/Papaver/ ''Papaver'']</ref>։
<div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;">
<div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;">
<div style="-moz-column-count:1; column-count:1; -webkit-column-count:1;">
* {{Bt-latarm|Papaver aculeatum|aut=Thunb.|txt=|}}
* {{Bt-latarm|Papaver aculeatum|aut=Thunb.|txt=|}}
* {{Bt-latarm|Papaver alboroseum|aut=Hulten|txt=|}}
* {{Bt-latarm|Papaver alboroseum|aut=Hulten|txt=|}}
Տող 149. Տող 148.
* {{Bt-latarm|Papaver spicatum|aut=Boiss. & Balansa|}}
* {{Bt-latarm|Papaver spicatum|aut=Boiss. & Balansa|}}
* {{Bt-latarm|Papaver umbonatum|aut=Boiss.|}}
* {{Bt-latarm|Papaver umbonatum|aut=Boiss.|}}
</div>
</div>
</div>



18:43, 6 Մարտի 2016-ի տարբերակ

Խաշխաշ
Խաշխաշ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Eudicots
Կարգ Գորտնուկածաղկավորներ
Ընտանիք Կակաչազգիներ
Ցեղ Խաշխաշ
Լատիներեն անվանում
Papaver
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18881
NCBI 3468
EOL 37668

IPNI31704

Խաշխաշ կամ կակաչ (լատին․՝ Papaver), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Տարածում

Խաշխաշ։ Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատին․՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։

Կենսաբանական նկարագիր

Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

ՀՀ-ում

ՀՀ-ում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ` կակաչ արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիրավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր։ Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիրավոր և սակավատերև տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Նշանակություն

կակաչ

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հաԴեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։ Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։ վաքում են։

Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թվականը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։

Կակաչի սերմերի տարեկան արտադրությունը 2004-2005 թվականներին
Տվյալները ըստ FAOSTAT-ի FAO բազայի տվյալների, նոյեմբերի 14, 2006

Չեխիա Չեխիա 54 821,00 62 % 36 418,00 53 %
Թուրքիա Թուրքիա 16 000,00 18 % 16 000,00 23 %
Ֆրանսիա Ֆրանսիա 5 500,00 6 % 5 500,00 8 %
Գերմանիա Գերմանիա 2 700,00 3 % 2 700,00 4 %
Հունգարիա Հունգարիա 1 700,00 2 % 1 700,00 2 %
Ավստրիա Ավստրիա 1 395,00 2 % 1 400,00 2 %
Ռումինիա Ռումինիա 1 400,00 2 % 1 400,00 2 %
Նիդերլանդներ Նիդեռլանդներ 1 500,00 2 % 1 300,00 2 %
Պաղեստին Պաղեստին 2 400,00 3 % 1 000,00 1 %
Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա 650 1 % 650 1 %
Այլ երկրներ 485 1 % 485 1 %
ընդամենը 88 551,00 100 % 68 553,00 100 %

Տեսակներ

Համաձայն ժամանակակից պատկերացումների, Խաշխաշ ընդգրկումէ մոտ 50 տեսակ[1]։

Կակաչ արևելյան

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ Այժմ հայտնի են այդ տսակի բազմաթիվ տարատեսակներ, բազմազան գունավորմամբ։ Կակաչ արևելյան (Papaver orientale L.)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Christopher Grey-Wilson. Poppies: A Guide to the Poppy Family in the Wild and in Cultivation. — Portland (OR): Timber Press, 2000. — 256 с. — ISBN 0881925039
  • Jenő Bernáth. Poppy: The Genus Papaver. — CRC Press, 1998. — 352 с. — ISBN 9057022710
  • Т. М. Судник, Т. В. Цивьян. Мак в растительном коде основного мифа (Balto-Balcanica) // Балто-славянские исследования 1980. М.։ Наука, 1981, с. 300—317
  • Попов М. Г. Род 556. Мак — Papaver // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1937. — Т. VII. — С. 598—599. — 792 + XXVI с. — 5200 экз.
  • Ю. К. Школьник Растения. Полная энциклопедия растений. — М.։ ЭКСМО, 2009. — С. 58—59. — ISBN 978-5-699-10969-2.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։