«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ապրող անձի ոչ ազատ պատկեր
Տող 2. Տող 2.
| ԱԱՀ = Հենրի Ծատուրի Աղայան
| ԱԱՀ = Հենրի Ծատուրի Աղայան
| բնագիր ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = HenriAghayan.jpg
| պատկեր =
| չափ =
| չափ =
| նկարագրում =
| նկարագրում =

15:51, 1 Մարտի 2016-ի տարբերակ

Հենրի Ծատուրի Աղայան
Ծնվել է1937, հունիսի 26
ԾննդավայրԿիրովաբադ (այժմ՝ Գյանջա)
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունԲժշկակենսբանական կիբեռնետիկայի բնագավառի մասնագետ
Ծնողներհայր՝ Ծատուր Աղայան

Հենրի Ծատուրի Աղայան (1937, հունիս 26, Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա)), հայ գիտնական և հասարակական գործիչ։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։ Ռուսաստանում սպորտային գործունեության ֆիզիոլոգիայի հիմնադիրը։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանի որդին է։

Կենսագրություն

1962 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ 1962-1983 թթ.աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1983 թվականից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետական սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ։ «Միջազգային մարդասիրական հիմնադրամ» (1992-ից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի (1997), Ռուսաստանի հայերի միության (2000), Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի (2003) անդամ, «Կիբեռնետիկա» գիտական խորհրդի սպորտային բժշկակենսբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ։

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը։ Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար։
Մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է Լենինականի բժշկական ծառայությունը[1]։
1990-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ 1992 թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր՝ պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը։ Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին։ 1995 թվականին Մոսկվայում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա (1993-1995 թթ.) ծրագիր։ «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը 1992 թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ։

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և Շառլ Ազնավուրին։

Երկեր

  • Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991

Հղումներ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է - Ազգ օրաթերթ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.