«Ջաննի Ինֆանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20. Տող 20.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՖԻՖԱ-ի նախագահներ}}
{{ՖԻՖԱ-ի նախագահներ}}

{{DEFAULTSORT:Ինֆանտինո, Ջաննի}}
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:ՖԻՖԱ-ի նախագահներ]]
[[Կատեգորիա:ՖԻՖԱ-ի նախագահներ]]

19:11, 26 փետրվարի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-16 18:27:07 ֆորմատով

Ջաննի Ինֆանտինո
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1970(1970-03-23) (54 տարեկան)
ԾննդավայրԲրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Իտալիա
Մայրենի լեզուշվեյցարական գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն
ԿրթությունՖրիբուրգի համալսարան[1] և Նյոշատելի համալսարան
Մասնագիտությունմարզական պաշտոնյա
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի նախագահ և ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Gianni Infantino Վիքիպահեստում

Ջաննի Ինֆանտինո (իտալ.՝ Gianni Infantino, մարտի 23, 1970(1970-03-23), Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի մարզական ֆունկցիոներ, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահը 2016 թվականի փետրվարի 26-ից։ Մասնագիտությամբ իրավաբան է։

Կենսագրություն

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է Շվեյցարիայում, ունի իտալական ծագում: Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում:

Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։

2016 թվականի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Ինֆանտինո» հոդվածին։