«Ջաննի Ինֆանտինո»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:ՖԻՖԱ-ի նախագահներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 19. | Տող 19. | ||
[[Կատեգորիա:Մարտի 23 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Մարտի 23 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:1970 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1970 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:ՖԻՖԱ-ի նախագահներ]] |
19:04, 26 փետրվարի 2016-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-23 16:47:19 ֆորմատով
Ջաննի Ինֆանտինո | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Իտալիա |
Մայրենի լեզու | շվեյցարական գերմաներեն, իտալերեն և ֆրանսերեն |
Կրթություն | Ֆրիբուրգի համալսարան[1] և Նյոշատելի համալսարան |
Մասնագիտություն | մարզական պաշտոնյա |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի նախագահ և ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
Ստորագրություն | |
Gianni Infantino Վիքիպահեստում |
Ջաննի Ինֆանտինո (իտալ.՝ Gianni Infantino, մարտի 23, 1970, Բրիգ Գլիս, Վալե, Շվեյցարիա), շվեյցարացի մարզական ֆունկցիոներ, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահը 2016 թվականի փետրվարի 26-ից։ Մասնագիտությամբ իրավաբան է։
Կենսագրություն
Ջաննի Ինֆանտինոն ծնվել է Շվեյցարիայում, ունի իտալական ծագում: Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա:
Մինչև ՈՒԵՖԱ տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի պրոֆեսիոնալ լիգաներում:
Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։
2016 թվականի փետրվարի 26-ին ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 115 ձայն 207 հնարավորից[3]։