«Արվեստի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 6. Տող 6.
|նկարագրություն =
|նկարագրություն =
|տեսակ =
|տեսակ =
|երկիր = {{Դրոշավորում|ԱՄՆ}}, Վաշինգտոն
|երկիր = ԱՄՆ
|տեղագրություն =
|տեղագրություն =
|վայր =
|վայր =

17:06, 25 փետրվարի 2016-ի տարբերակ

Արվեստի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, հրատարակչություն և ազգային թանգարան
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1]
Կազմված էNational Gallery of Art - Gallery 35?, National Gallery of Art - Gallery 10?, National Gallery of Art - Gallery 06?, National Gallery of Art - Gallery 51?, National Gallery of Art - Gallery 12?, Prints in the National Gallery of Art?[2], Samuel H. Kress Collection of the National Gallery of Art?, National Gallery of Art - West Building Gallery 18? և Q118314575?
Ղեկավարության նստավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3][4][5]
Հիմնադրվել էմարտի 24, 1937[1][6]
ՀիմնադիրԷնդրյու Ուիլյամ Մելոն[1][6][7][…] և ԱՄՆ-ի կոնգրես[1][1][6][…]
Այցելուներ4.200.000 (2012)
ՏնօրենԷրլ Ա. Պաուել
Կայքnga.gov
Քարտեզ
Քարտեզ

Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ): Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը: Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր: Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է[8]:

Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ: Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում: Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը[9]:

Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա: Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը: Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին: Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով[10][11]:

Պատմություն

Արևմտյան շենքը շինարարության ավարտից հետո

1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ Էնդրյու Մելոնը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով: Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից Էրմիտաժից վաճառված գործերը: Մելոնի մահից հետո՝ 1937 թվականի մարտի 24-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը[12]:

Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին: Բացումը կատարվում է 1941 թվականի մարտի 17-ին նախագահ Ֆ. Ռուզվելտի կողմից: Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված մարմարից: Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ 1881 թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը:

Պատկերասրահի արևելյան շենք

Ինչպես և ենթադրում էր Մելոնը, ազգային պատկերասրահի հիմնումը առիթ հանդիսացավ, որ շատերը արժեքավոր շատ գործեր փոխանցեն նրան: Այդպիսի նվիրատվություններ արեցին Պոլ Միլոնը, Սեմուել Քրեսը, Ջոզեֆ Ուայդեները, Լեսինգ Ռոզենվալդը, Էդգար Ուիլյամը և այլք:

1970-ական թվականներին Էնդրյու Մելոնի զավակների՝ Պոլ Մելոնի և Էյլսա Մելոն-Բրյուսի նվիրատվությամբ կառուցվում է պատկերասրահի արևելյան մասնաշենքը, որի կառուցումն ավարտվում է 1978 թվականին (ճարտարապետ՝ Յո Մին Պեյ) և բացվում նույն թվականի հունիսի 1-ին նախագահ Ջիմի Կարտերի կողմից: Նոր շենքում իրենց տեղն են գտնում ժամանակակից նկարների, քանդակների հավաքածուներ, հիմնվում են նաև ուսումնական և հետազոտական կենտրոններ:

1999 թվականի մայիսի 23-ին համալիրը ամբողջացվում է քանդակների այգիով (անգլ.՝ Sculpture Garden): Այն ժամանակակից քանդակների բաց ցուցահանդես է:

Շենք

Շենքի լուսանկարը արբանյակից

Արվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան (անգլ.՝ East Building) և արևմտյան (անգլ.՝ West Building), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով: Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է Պանթեոնը: Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված պրիզմաների տեսք ունի:

Հավաքածու

Արևմտյան շենքի ինտերիեր

Արևմտյան շենքում պահվում են միջնադարից մինչև 19-րդ դարի եվրոպական հեղինակների նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև 20-րդ դարի ամերիկյան գեղանկարիչների աշխատանքներ: Հավաքածուներում ներառված են Յան Վերմեերի, Ռեմբրանդտի, Կլոդ Մոնեի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները:

Արևելյան շենքում հավաքված են ժամանակակից արվեստի գործեր (սկսած 19-րդ դարի վերջից), այդ թվում՝ Պաբլո Պիկասսոյի, Անրի Մատիսի, Ջեքսոն Պոլլոքի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Ֆոքս Լիխտենշտեյնի, Ալեքսանդր Կոլդերի աշխատանքները: Այս շենքում են գտնվում նաև պատկերասրահի գրասենյակները, հետազոտական կենտրոնները:

Արևմտյան շենքից դեպի արևմուտք՝ 7-րդ փողոցում է գտնվում քանդակների այգին: 25.000մ² տարածքում գործում է հսկայական շատրվանը (ձմռանը այն վերածվում է սահադաշտի), որը շրջապատված է քարե նստարաններով, քանդակներով:

2014 թվականին պատկերասրահի հավաքածուն հարստացավ սնանկացած Կորկորանա պատկերասրահի 17.000 աշխատանքներով, այդ թվում՝ Դելակրուայի, Դեգայի, Մոնեի, Պիկասսոյի, ամերիկյան ակնառու նկարիչների աշխատանքներով:

Ղեկավարում

ԱՄՆ կառավարությունը ամենամյա հատկացումների միջոցով ֆինանսավորում է պատկերասրահը: Արվեստի բոլոր գործերը, ինչպես նաև պատկերասրահի հատուկ ծրագրերը ֆինանսավորվում են նվիրատվություններով: Պատկերասրահը պաշտոնապես չի հանդիսանում Սմիթսոնի ինստիտուտի մաս, բայց մտնում է ինստիտուտի կողմից հսկվող մշակութային 90 հաստատությունների մեջ:


Պատկերասրահ

Գրականություն

  • Walker J. National Gallery of art. — Washington, N. Y, 1979:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. https://www.nga.gov/collection/prints.html
  3. Google Maps — 2005.
  4. https://www.nga.gov/contact-us.html
  5. https://www.nga.gov/visit/getting-here.html
  6. 6,0 6,1 6,2 Highlights of the History of the National Gallery of Art
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
  9. National Gallery of Art — Infopease.com (անգլ.)
  10. Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
  11. Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.
  12. National Gallery of Art — About the NGA (անգլ.)

Արտաքին հղումներ