«Նախիջևանի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 69. Տող 69.


1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված [[Հայկական մարզ]]ի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հիմքը։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված [[Հայկական մարզ]]ի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հիմքը։
[[Պատկեր:Nakhchivan on postcard.jpg|մինի|ձախից|Նախիջևանը նամականիշի վրա]]

1918-1920 թվականներին մտել է [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]], իսկ 1920 թվականից՝ [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի]] կազմի մեջ։
1918-1920 թվականներին մտել է [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]], իսկ 1920 թվականից՝ [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի]] կազմի մեջ։



07:24, 22 փետրվարի 2016-ի տարբերակ

Նախիջևանի գավառ

Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ
ԿարգավիճակՌուսական կայսրության գավառ
Մտնում էԵրևանի նահանգ, Թիֆլիսի նահանգ, Վրացա-Իմերեթական նահանգ և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ՎարչկենտրոնՆախիջևան
Բնակչություն100 771 մարդ (1897)[1]
Տարածք3858,8 square verst
Հիմնադրված է1840 թ.

Նախիջևանի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Նախիջևան քաղաքն էր։

Ներառել է հիմնականում ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը, ինչպես նաև՝ Մեղրու շրջանի մի քանի գյուղեր։

Պատմություն

Գավառը կազմվել է 1840 թվականին։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից առաջ գոյություն ունեցող Նախիջևանի խանությունը վերածվում է ռուսական Նախիջևանի ու Օրդուբադի գավառների՝ Հայկական մարզի կազմում։ Այնուհետև նրանից անջատվում են Շարուրի հովիտն ու հայաբնակ Վայոց ձորը։

Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։

Նախիջևանը նամականիշի վրա

1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում՝ 1918 թվականին, ինչպես նաև թուրք-հայկական պատերազմի ժամանակ (1920) օկուպացվել է թուրքական զորքերի կողմից։ Վերջիններս հենվում էին տեղի թյուրքախոս բնակչության՝ կովկասյան թաթարների ռազմական, նյութական ու տնտեսական աջակցության վրա, ովքեր կազմում էին գավառի բնակչության մոտ երկու երրորդը։

1921 թվականից լուծարվել է, և Երևանի նահանգի մեկ այլ՝ Շարուր-Դարալագյազի գավառի մի մասի հետ վերակազմավորվել որպես Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Բնակչություն

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 100 771[2] մարդ, այդ թվում՝

Գավառի կենտրոն Նախիջևան քաղաքում բնակվել է 8790, իսկ Օրդուբադ քաղաքում՝ 4611 մարդ։

Վարչական բաժանում

1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[4]՝

  • Ապրակունիսի - գ. Ապրակունիս
  • Ազայի - գ. Ազա
  • Դիղին-Ալմալիի - գ. Իթկրան
  • Կարամալինովկայի - գ. Կարամալինովկա
  • Ղազանչիի - գ. Ղազանչի-Միլախ
  • Նեգրամի - գ. Չեղիմբասար
  • Շահբուզի - գ. Շահբուզ
  • Շիխ Մահմուդի - գ. Շիխ Մահմուդ
  • Տիզա - գ. Տիզա
  • Տումբուլի - գ. Տումբուլ
  • Ջաղրի - գ. Ջաղր
  • Վերին Ագուլիսի - գ. Վերին Ագուլիս
  • Վանանդի - գ. Վանանդ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=71
  2. «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Наличное население в губерниях, уездах, городах Российской Империи (без Финляндии). Кутаисская губерния» ((ռուսերեն)). demoscope.ru. 22 փետրվարի 2016. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку. Озургетский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 22 փետրվարի 2016. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։

Արտաքին հղումներ