«Դանեշմանդի ամիրայություն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Արքայական ընտանիքներ, ավելացվեց Կատեգորիա:Սելջուկյան սուլթանություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 39. | Տող 39. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Սելջուկյան սուլթանություն]] |
01:48, 19 փետրվարի 2016-ի տարբերակ
Դանեշմանդի ամիրայություն, թուրքմենական տոհմ արևելյան Անատոլիայում, ստեղծված 1071 թվականին Դանեշմանդ Ղազիի կողմից Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակից հետո և կազմալուծված սելջուկների կողմից 1176 թվականին։ 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։
Պատմություն
Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադրյան (Վարդան Պատմիչ, Մաթևոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ իսլամադավան հայ էր։ Նրա անունը՝ Դանեշմանդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանեշմանդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանեշմանդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան, որտեղ գոյություն ուներ հայկական իշխանություն։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։
Ի սկզբանե Դանեշմանդների տերությունը տարածվում էր մեծամասամբ Հյուսիսային Անատոլիայում՝ Թոքհատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանեշմանդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սելջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտնչեց հայերի հետ Հյուսիսային Կիլիկիայում և ֆրանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։
Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանեշմանդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ 12-րդ դարի սկզբում Դանեշմանդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։
1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանեշմանդ Ղսզիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվակնին։ Վերջինիս մահից հետո Դանեշմանդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։
1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց մոսուլի ամիրաներ Զանգիդներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանեշմանդ՝ Զու-ն-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։
Դանեշմանդների ամիրայության կառավարիչներ
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
- ↑ Մաթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, հ. 3, Lanham, N. Y., էջ 21։
- ↑ Բոսվորտ Կ. Է. "Մահմեդական տոհմերը". դանեշմանդներ, 181 էջ.