«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 56. Տող 56.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ [[2000]] թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ [[2000]] թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։


Համալսարանն իր 90 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Գևորգ Ղանեսօղլյանն ու [[Հրանտ Ոսկանյան]]ը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը։
Համալսարանն իր 90 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Գևորգ Ղանեսօղլյանն ու [[Հրանտ Ոսկանյան]]ը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս [[Մովսես Գորգիսյան]]ն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը։


Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. Շաքրո Մհոյանն ու Մանվել Զուլալյանը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են մեր շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, [[Սիմոն Կրկյաշարյան]]ը, Աելիտա Դոլուխանյանը, [[Վիգեն Ղազարյան]]ը։
Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. [[Շաքրո Մհոյան]]ն ու [[Մանվել Զուլալյան]]ը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են մեր շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, [[Սիմոն Կրկյաշարյան]]ը, [[Աելիտա Դոլուխանյան]]ը, [[Վիգեն Ղազարյան]]ը։


Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։
Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։

18:08, 14 փետրվարի 2016-ի տարբերակ

Հայկական պետական մանկավարժական համալսարան
Изображение логотипа
Խաչատուր Աբովյանի կիսանդրին համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց։
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1922
ՌեկտորՌուբեն Միրզախանյան
Ուսանողներ4 000
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Հայաստան[2]
ՏեղագրությունԵրևան Երևան
ՀասցեԽանջյան 5ա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքaspu.am

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Armenian State Pedagogical University Վիքիպահեստում

Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։

Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։

1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։

Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արսեն Բեջանյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Ներսիսյանը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։

Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000 թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։

Համալսարանն իր 90 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Գևորգ Ղանեսօղլյանն ու Հրանտ Ոսկանյանը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը։

Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. Շաքրո Մհոյանն ու Մանվել Զուլալյանը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են մեր շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Վիգեն Ղազարյանը։

Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։ Մանկավարժական համալսարանին մեծ պատիվ և հռչակ են բերում համալսարանի շրջանավարտներ Հովհաննես Շիրազն ու Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանն ու Ռազմիկ Դավոյանը։

Համալսարանի շրջանավարտները լուրջ ներդրում ունեն երկրի մշակութային կյանքում։ Բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գրադարանային աշխատողներ, գեղանկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ հայտնի են որպես աբովյանականներ։ Ռեժիսորներ Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Լաերտ Վաղարշան, Մարատ Վարժապետյան, Ալբերտ Յավուրյան, Յուրի Երզնկյան, Սերգեյ Իսրայելյան, Դմիտրի Կեսայանց, դիրիժորներ Էմմա Ծատուրյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյան, քանդակագործ Ղուկաս Չուբարյան, պարուսույցներ Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան։ Մտավորականների այս սերուցքն է կրթել մեր ուսանողներին։ Ոչ միայն գիտական ու մշակութային, այլև մարզական հաջողություններ է գրանցել մանկավարժական համալսարանը։

Հայաստանի սպորտային փառքի տարածողներ միջազգային կարգի սպորտի վարպետներ, թենիսիստներ Էլմիրա Անտոնյանը, Բագրատ Բուռնազյանը մանկավարժականի շրջանավարտներ են։ Ներկայումս ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վերակազմավորվել է «Շախմատի և սպորտի» ամբիոնի, և այն ղեկավարում է միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Համալսարանում դասավանդում են իրենց ոլորտներում կայացած և լայն ճանաչում ունեցող բարձրորակ մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամներ։

Մանկավարժական համալսարանում գործում է ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի հետ համատեղ բացված գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային և ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորա, որտեղ աճեցվում են արհեստական բյուրեղներ։

Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։

Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 13.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։

Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի հայ կրթօջախների համար։

Ֆակուլտետները

  1. Բանասիրական,
  2. Պատմության և իրավագիտության,
  3. Սկզբնական կրթության,
  4. Հատուկ կրթության,
  5. Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի,
  6. Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի,
  7. Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության,
  8. Օտար լեզուների,
  9. Գեղարվեստական կրթության,
  10. Մշակույթի։

Ամբիոնները

Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, Ռուսաց լեզվի, Արտասահմանյան գրականության, Հայոց պատմության, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի, Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի, Քաղաքագիտության և իրավունքի պատմության, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների, Զարգացման և կիրառական հոգեբանության, Հոգեբանության տեսության և պատմության, Տարիքային և մանկավարժական հոգեբանության, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի, Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի, Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի, Մարդու և կենդանիների ‎ֆիզիոլոգիայի, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի, Ֆիզիկական աշխարհագրության, Անգլերեն լեզվի ուսուցման, Գերմանական լեզուների, Ռոմանական լեզուների, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի, Ընդհանուր ֆիզիկայի, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի, Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի, Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի, Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության, Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի, Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության, Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, Խմբավարության և ձայնադրման, Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների, Կերպարվեստի, Գրադարանագիտության և մատենագիտության, Թանգարանագիտության և հուշարձանագիտության, Պարարվեստի մանկավարժության, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության, Հեռուստառադիոլրագրության, Երաժշտության, Ռեժիսուրայի, Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության, Շախմատի և սպորտի Փիլիսոփայության և տրամաբանության, Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիայի, Մանկավարժության տեսության և պատմության, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության, Էկոլոգիայի և կայուն զարգացման։

Մասնագիտությունների ցանկ

  1. Մաթեմատիկա,
  2. Ֆիզիկա,
  3. Քիմիա,
  4. Կենսաբանություն,
  5. Աշխարհագրություն,
  6. Էկոլոգիական քիմիա (Բնապահպանություն և բնօգտագործում),
  7. Պատմություն,
  8. Իրավագիտություն (մանկավարժություն),
  9. Լրագրություն (հեռուստալրագրություն, ռադիոլրագրություն),
  10. Հայոց լեզու և գրականություն,
  11. Անգլերեն լեզու և գրականություն,
  12. Գերմաներեն լեզու ու գրականություն,
  13. Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  14. Իսպաներեն լեզու և գրականություն,
  15. Մշակութաբանություն,
  16. Ռուսաց լեզու և գրականություն,
  17. Սոցիալական աշխատանք,
  18. Ինֆորմատիկա,
  19. Բնագիտություն,
  20. Տեխնոլոգիա և ձեռնարկչություն,
  21. Երաժշտական կրթություն,
  22. Կերպարվեստ և գծագրություն,
  23. Մանկավարժություն և հոգեբանություն,
  24. Մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական),
  25. Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն,
  26. Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության),
  27. Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության, ռուսաց լեզվի ուսուցմամբ),
  28. Մանկավարժություն և մեթոդիկա (նախադպրոցական կրթության),
  29. Սոցիալական մանկավարժություն,
  30. Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն, այդ թվում՝ հատուկ մանկավարժություն (Տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն, նախադպրոցական),
  31. Լոգոպեդիա,
  32. Էրգոթերապիա,
  33. Հատուկ հոգեբանություն,
  34. Մանկավարժություն և սոցիոլոգիա,
  35. Ռեժիսուրա (մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա),
  36. Պարարվեստ (ժողովրդական և դասական պարեր, ժամանակակից պարահանդեսային պարեր),
  37. Կիրառական արվեստ,
  38. Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ,
  39. Սոցիալ-մշակութային գործունեություն (թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն),
  40. Սոցիալ-մշակութային գործունեություն (փողային և էստրադային նվագախմբի ղեկավարում),
  41. Սոցիալ-մշակութային գործունեություն (ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում),
  42. Սոցիալ-մշակութային գործունեություն (գեղարվեստական լուսանկարչություն, օպերատորություն),
  43. Սոցիալ-մշակութային գործունեություն (կառավարում՝ մենեջմենթ)
  44. Կերպարվեստի պատմություն և տեսություն,
  45. Հագուստի մոդելավորում։

Ուսուցման ձևերը՝ Առկա, հեռակա

Ուսուցման տևողությունը՝ 4 տարի /բակալավրիատ/ +2 տարի /մագիստրատուրա/

Ուսման վարձը (ՀՀ դրամով)՝ 260.000-ից 585.000 /պայմանավորված ֆակուլտետի ընտրությամբ։

Թանգարան

ՀՊՄՀ թանգարան
ՀՊՄՀ թանգարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես հնագիտության կաբինետ, որտեղ ազգագրական և հնագիտական նյութեր էին հավաքվում ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հավաքչական աշխատանքների և հնագիտական պեղումների արդյունքում։

Առաջին տնօրեն է նշանակվել պատմության ֆակուլտետի դասախոս, պատմաբան, հնագետ Վարշամ Ավետյանը։

2008 թվականին թանգարանի տնօրեն նշանակվեց Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի դասախոս Ալվարդ Գրիգորյանը։

Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին՝ բուհի հիմնադրման 90 ամյակի առթիվ։ Թանգարանում ներկայացված է բուհի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրումից մինչև մեր օրերը։ Այն ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար և ակտիվորեն համագործակցում է նման գործունեություն ծավալող մի շարք հաստատությունների հետ։

ՀՊՄՀ հենակետային վարժարան

1994 թվականին հիմնադրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց/վարժարանը։ 1994-1999 թվականներին վարժարանը ղեկավարել է վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը։ 1999 թվականից մինչ օրս վարժարանի տնօրենն է է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը։ Վարժարանում այժմ գործում են մշակութային (ռեժիսուրա-օպերատրություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), բնագիտամաթեմատիկական (ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն) հոսքերը։

Արտաքին հղումներ

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080