«Մատ (շախմատ)»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ replace archive.today -> archive.is (domain archive.today blocked by onlinenic) |
||
Տող 12. | Տող 12. | ||
== «Մատ» բառի ծագումը == |
== «Մատ» բառի ծագումը == |
||
«Մատ» բառն առաջացել է [[պարսկերեն]] «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան ([[շահ]]ը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը)։ Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» ([[արաբերեն]] «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն [[պարսիկներ]]ն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ<ref>[ |
«Մատ» բառն առաջացել է [[պարսկերեն]] «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան ([[շահ]]ը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը)։ Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» ([[արաբերեն]] «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն [[պարսիկներ]]ն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ<ref>[http://archive.is/WpfVX The King Isn't Dead After All!]</ref>։ |
||
== Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի == |
== Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի == |
05:47, 14 փետրվարի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատ (այլ կիրառումներ)
Մատ, իրավիճակ շախմատում, երբ արքան գտնվում է շախի տակ, իսկ խաղացողը չի կարող անել որևէ քայլ այդ շախից պաշտպանվելու համար։ Դա նշանակում է նման իրավիճակի մեջ հայտնված կողմի պարտություն։ Շախմատային նոտագրության մեջ մատը խաղաքարի քայլից հետո նշանակվում է «×», «++» կամ «#» նշաններից մեկով։
Այսպիսով, մատ է, եթե միաժամանակ.
- արքան գտնվում է շախի տակ,
- արքան հնարավորություն չունի հեռանալ շախից (նրա շուրջը բոլոր դաշտերը զբաղված են խաղաքարերով կամ գտնվում են մրցակցի խաղաքարերի հարվածի տակ, կամ արքան գտնվում է խաղատախտակի եզրի մոտ),
- խաղացողը հնարավորություն չունի շախից ծածկվելու այլ խաղաքարով,
- չկա շախ հայտարարած խաղաքարը վերցնելու հնարավորություն։
Եթե արքային շախ հայտարարված չէ, բայց նա չունի այնպիսի քայլ, որ շախի տակ չհայտնվի, և նրա ոչ մի խաղաքար քայլ անելու հնարավորություն չունի, ապա դա պատ է, և պարտիայի արդյունքը ոչ-ոքի է։
«Մատ» բառի ծագումը
«Մատ» բառն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, որը նշանակում է, որ արքան (շահը) անօգնական է, կաթվածահար է, մեկուսացված է, պարտություն է կրել (այդպիսի իմաստներ ունի պարսկերեն «մատ» բառը)։ Հայտնի է նաև «շահ մատ» բառակապակցության «շահը մեռավ» (արաբերեն «մատ» մեռել է) թարգմանությունը, սակայն պարսիկներն այդ տերմինը խաղում սկսել են օգտագործել արաբներից վաղ[1]։
Մատ ըստ խաղաքարերի նվազագույն քանակի
Մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի նվազագույն քանակը (արքաներից բացի).
- Երկու տարադաշտ փղեր (ցանկացած քանակությամբ նույնադաշտ փղերը մատ անել չեն կարող)
- Ձի և փիղ` մատ անելու ամենաբարդ տարբերակը։ Այս մատը հնարավոր է միայն երբ արքան գտնվում է տախտակի այն գույնի անկյունում, որով տեղաշարժվում է փիղը (կամ այդ անկյան հարևան դաշտում` տախտակի եզրին)։ Այդպիսի մատ անելու համար պահանջվում է 33 քայլից ոչ ավելի, սակայն մատ անող խաղացողը պետք է շատ զգույշ խաղա, քանի որ սխալները կարող են հանգեցնել ոչ-ոքիի` պատի կամ առանց որևէ խաղաքար վերցնելու 50 քայլ անելու պատճառով։
- Երկու ձի. մատը հնարավոր է միայն պաշտպանվող խաղացողի կոպիտ սխալի դեպքում։ Երբեմն հնարավոր է մատ արքայով և երկու ձիով ընդդեմ արքայի և զինվորի։
- Երեք ձի. մատը հնարավոր է, սակայն գործնական պարտիաներում այդպիսի իրավիճակ գրեթե չի հանդիպում, քանի որ ձիերից առնվազն մեկը պետք է վերածված լինի զինվորից, ինչը չափազանց հազվադեպ է անհրաժեշտ լինում։
Եթե կողմերից ոչ մեկը չունի մատ անելու համար անհրաժեշտ խաղաքարերի քանակ, գրանցվում է ոչ-ոքի։
Մատի տարատեսակներ
- Անաստասիայի մատ
- Անդերսենի մատ
- Բոդենի մատ
- Գծային մատ
- Դել Ռիոյի մատ
- Դիլարամի մատ
- Լեգալի մատ
- Խեղդուկ մատ
- Խնայողական մատ
- Կատարյալ մատ
- Կոոպերատիվ մատ
- Հայելային մատ
- Հետադարձ մատ
- Հիմար մատ
- Ճիշտ մատ
- Մանկական մատ
- Մատ վերջին հորիզոնականում
- Մաքուր մատ
- Տրոիցկու մատ
- Ուսանոցային մատ
- Ֆիլիդորի մատ