«Գոդֆրուա Բուլյոնցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 78. Տող 78.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Երուսաղեմի արքաներ}}

04:52, 8 փետրվարի 2016-ի տարբերակ

Գոդֆրուա Բուլյոնցի
Godefroi de Bouillon
Դրոշ
Դրոշ
Բուլյոնի կոմս
1076 - 1096
Նախորդող Գոդֆրուա III
Հաջորդող Կոմսությունը վաճառվում է Լյոժի Եպիսկոսպոսությանը
Դրոշ
Դրոշ
Ներքին Լոթարինգիայի հերցոգ
1087 - 1100
Նախորդող Կոնրադ
Հաջորդող Հենրիխ I
Դրոշ
Դրոշ
«Աստծո գերեզմանի պաշտպան»
1099 - 1100
Նախորդող նորաստեղծ պաշտոն
Հաջորդող Բալդուին I
 
Մասնագիտություն՝ միապետ և գրող
Ազգություն Ֆրանսիացի
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1060 թ.
Ծննդավայր Ֆրանսիա
Վախճանի օր հուլիսի 18, 1100(1100-07-18)
Վախճանի վայր Երուսաղեմ
Թաղված Սուրբ Հարության տաճար
Դինաստիա Բուլյոնյան ընտանիք
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն և  Սրբազան Հռոմեական կայսրություն
Հայր Eustace II, Count of Boulogne?[1][2]
Մայր Ida of Lorraine?[1]

Գոդֆրուա IV Բուլյոնցի , նաև Գոդֆռուա դը Բուլյոն (ֆր.՝ Godefroi de Bouillon, հոլ.՝ Godfried van Bouillon, 1060[5][6][7][…], Բոլուն սյուր Մեր, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 18, 1100[3][4], Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն), Բուլյոնի կոմս (1076-1096), Ներքին Լոթարինգիայի հերցոգ (1087-1096): 1096-1099թթ. Առաջին խաչակրաց արշավանքի նախաձեռնողներից մեկը, Երուսաղեմի գրավումից հետո դառնում է Երուսաղեմի թագավորության արքան: Հրաժարվելով թագադրվել այն քաղաքում որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ Գոդֆրուաը ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը (լատին․՝ Advocatus Sancti Sepulchri):

Կենսագրություն

Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը: Նրանց ընկալում էին որպես` Հռոմի Պապի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են: մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուաը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[8].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: Բելգրադից ոչ հեռու Գոդֆրուաը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս: Սակայն Գոդֆրուաը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[9].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուաը դաշինք կնքեցին Գոդֆրուաը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոդֆրուաը շարժվեց դեպի Նիկիա: Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոդֆրուաը:

Գահակալումը

1099թ. հուլիսի 15-ին Երուսաղեմը գրավելուց հետո Գոդֆրուաը ընտրվեց արքա և ընդունեց «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը: Արքա դառնալուց հետո Գոդֆրուաը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը: Նրա նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրություն: Ըստ Իբն ալ-Քալանիսի զոհվում է Աքքան պաշարելու ընթացքում, իսկ ըստ ուրիշ աղբյուրների մահանում է խոլեռայից 1100 թվականին:

Գրականություն

  • Albert of Ai] (fl. 1100), Historia Ierosolimitana, ed. and tr. Susan B. Edgington, Albert of Aachen: Historia Ierosolimitana, History of the Journey to Jerusalem. Oxford: Oxford Medieval Texts, 2007. The principal source for Godfrey’s march to Jerusalem.
  • Gesta Francorum, ed. and tr. Rosalind Hill, Gesta Francorum et aliorum Hierosolimitanorum. Oxford, 1967.
  • Ralph of Caen, Gesta Tancredi, ed. Bernard S. Bachrach and David S. Bachrach, The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First Crusade. Ashgate Publishing, 2005.
  • Fulcher of Chartres, Chronicle, ed. Harold S. Fink and tr. Francis Rita Ryan, Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem, 1095-1127. Knoxville: Univ. of Tennessy Press, 1969.
  • Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem, tr. John Hugh Hill and Laurita L. Hill. Philadelphia: American Philosophical Society, 1968.
  • Еkkehard of Aurach (d. 1126), tr. W. Pflüger, Die Chronik des Ekkehard von Aura. Leipzig, 1893.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. Caen R. o. The Gesta Tancredi of Ralph of Caen: A History of the Normans on the First CrusadeAshgate Publishing Ltd, 2005. — P. 36. — ISBN 978-0-7546-3710-3
  3. 3,0 3,1 Geneanet (ֆր.) — 2000.
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. CONOR.Sl
  6. Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  7. Documenta Catholica Omnia
  8. Վիյմառ. - Էջ 50.
  9. Կոմնենոս. - Էջ 282.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրուա Բուլյոնցի» հոդվածին։