«Հարություն Ճանկուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 37. Տող 37.
[[Կատեգորիա:1856 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1856 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1915 մահեր]]
[[Կատեգորիա:1915 մահեր]]
[[Կատեգորիա:Ցեղասպանության զոհեր]]
[[Կատեգորիա:Հայոց Ցեղասպանության զոհեր]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 15 մահեր]]
[[Կատեգորիա:Հունիսի 15 մահեր]]

12:42, 6 փետրվարի 2016-ի տարբերակ

Հարություն Ճանկուլյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Ճանկիւլեան
Դիմանկար
Ծնվել է1856
ԾննդավայրՎան
Մահացել է1915, հունիսի 15
Մահվան վայրԴիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
ԱշխատանքՀնչակյան կուսակցության անդամ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
 Harutiun Djangulian Վիքիպահեստում

Հարություն Ճունկլյան (1856, Վան - 1915, հունիսի 15, Մեծ եղեռնի զոհ), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։

Կենսագրություն

Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թվականը՝ Աքյայի բանտում)։ 1897 թվականին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698 թվականին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։

Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։