«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ ՀոթՔաթ գործիքով |
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ → Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ |
||
Տող 68. | Տող 68. | ||
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 1 մահեր]] |
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 1 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ]] |
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ]] |
||
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի |
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]] |
09:02, 3 փետրվարի 2016-ի տարբերակ
Մարգար Սեդրակի Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | 31 մարտի 1907 |
Ծննդավայր | Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1 հոկտեմբերի 1973 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոնյակագործ, ինժեներ |
Պարգևներ և մրցանակներ | |
Markar Sedrakyan Վիքիպահեստում |
Սեդրակյան Մարգար Սեդրակի (մարտի 31, 1907 թ., Խառակոնիս, Արճակ գավառ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 1, 1973 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ) հայ կոնյակագործ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1961 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թ.)։
Մարգար Սեդրակյանի շնորհիվ Հայաստանում ընդարձակվեցին կոնյակագործության ծավալները, նոր տարածքներ հատկացվեցին խաղողի հումքի մշակման և մթերման համար։ Նրա ստեղծած բարձր որակի կոնյակների շնորհիվ ամբողջ աշխարհը ճանաչեց, որ հայկական կոնյակը ֆրանսիականի արժանի մրցակից է։
Կենսագրությունը
Վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնացել ծնողները և ընտանիքի այլ անդամներ։ Նախնական կրթությունը ստացել է մանկատանը։ 1930 թ-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։
1927 թ-ից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում։ 1935 թվականից ԽՍՀՄ Համտեսի (դեգուստացիոն) կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։
1940 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։ 1940-1948 թթ-ին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1940-ական թթ-ի վերջին ձերբակալվել է, ապա արտաքսվել Օդեսա, որտեղ որոշ ժամանակ աշխատել է կոնյակի գործարանում[1]։
Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները.
- «Հոբելյանական» (1937 թ., ԽՍՀՄ-ում առաջին բաձրագույն որակի կոնյակը),
- «Ընտիր» (1939 թ.),
- «Հայաստան» (1940 թ.),
- «Արտաշատ» (1941 թ.),
- «Դվին» (1942 թ.),
- «Երևան» (1947 թ.),
- «Օդեսա» (1948 թ.),
- «Ուկրաինա» (1949 թ.),
- «Արարատ» (1955 թ.),
- «Տոնական» (1957 թ.),
- «40-ամյա» (1957 թ.),
- «Ախթամար» (1967 թ.),
- «Նաիրի» (1967 թ.),
- «50-ամյա» (1967 թ.),
- «Վասպուրական» (1977 թ.)։
1966 թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ 1971 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և Լենինի շքանշանով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
1975 թ-ին Երևանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ 2007թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
2015 թվականին Երևանի Սայաթ-Նովա 25 հասցեում գտնվող «Արարատ Տրեստ»-ի պատմական շենքի վրա բացվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը[2][3]
Պատմական ակնարկ
1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը[4]։