«Գալուստ Գալոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 85. Տող 85.
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ]]
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիրներ]]
[[Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ]]

08:52, 3 փետրվարի 2016-ի տարբերակ

Գալուստ Անուշավանի Գալոյան
Պատկեր:Galust Galoyan 1.jpg
Ծնվել է1927 մարտի 1
Հայաստան Հայաստան Փոքր Պարնի
Մահացել է2003, օգոստոսի 22
Երևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՆոր և նորագույն պատմություն
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2], ՀԿԿ[2] և ՀՀ ԳԱԱ
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][1] (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Գալուստ Անուշավանի Գալոյան (1927 մարտի 1, Փոքր Պարնի - 2003, օգոստոսի 22), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3]։

Կենսագրություն

Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[3]։

1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[3]։

1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[3]։

Եղել է Պատմության ինստիտուտում՝ տնօրեն, ՀԿԿ Կենտկոմում՝ քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահությունում՝ փոխնախագահ[3]։

Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[3]։

Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[3]։

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[4]։

Գալուստ Գալոյանի հուշատախտակը Երևանի Դեմիրճյան 17 հասցեում

Ընտանիք

Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[3]

Եղբայրները՝

  • Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
  • Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[3]։
  • Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[3]։

Պարգևներ

Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։

Աշխատություններ

Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։

  • «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
  • «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ