«Քվեբեկ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.am +https://books.google.am) |
No edit summary |
||
Տող 72. | Տող 72. | ||
=== «Քվեբեկ» անվան պատմություն === |
=== «Քվեբեկ» անվան պատմություն === |
||
Քվեբեկ և Լևի քաղաքների միջև ընկած գետի նեղացումով էլ պայմանավորված է քաղաքի անվանումը: Ալգոնկվինների լեզվով Kebec նշանակում է տեղ, ուր գետը նեղանում է: |
Քվեբեկ և Լևի քաղաքների միջև ընկած գետի նեղացումով էլ պայմանավորված է քաղաքի անվանումը: Ալգոնկվինների լեզվով Kebec նշանակում է տեղ, ուր գետը նեղանում է: Ուրիշ պակաս տարածված վարկածի համաձայն՝ [[Սամյուել դը Շամպլեն]]ը անունը փոխառել է հնդկացիներից, որոնք kebec բառով անվանում էին իրենց հողը: Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքը պարզապես կրում է Kebik շրջանում ապրող բնիկների անունը<ref>[http://www.dickshovel.com/mon.html Montagnais<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: |
||
Երկար տարիներ քննարկվում էին քաղաքի անվան երկու տարբերեկներ ևս. Սամյուել դը Շամպլենը ուզում էր քաղաքին տալ «Լյուդովիկա» անունը՝ ի պատիվ Լյուդովիկոս 13-րդ արքայի: Իսկ 1867 թվականին Կանադական կոնֆեդերացիայի ստեղծումից հետո քաղաքն ուզում էին անվանել «Ստադակոնա»՝ նահանգի անվան հետ չշփոթելու համար<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/carto.asp?Speci=51718&Latitude=46,81667&Longitude=-71,21667&Zoom=1700 Commission de toponymie du Québec : Québec]</ref>: |
Երկար տարիներ քննարկվում էին քաղաքի անվան երկու տարբերեկներ ևս. Սամյուել դը Շամպլենը ուզում էր քաղաքին տալ «Լյուդովիկա» անունը՝ ի պատիվ Լյուդովիկոս 13-րդ արքայի: Իսկ 1867 թվականին Կանադական կոնֆեդերացիայի ստեղծումից հետո քաղաքն ուզում էին անվանել «Ստադակոնա»՝ նահանգի անվան հետ չշփոթելու համար<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/carto.asp?Speci=51718&Latitude=46,81667&Longitude=-71,21667&Zoom=1700 Commission de toponymie du Québec : Québec]</ref>: |
||
Տող 78. | Տող 78. | ||
=== Նախապատմություն === |
=== Նախապատմություն === |
||
[[Պատկեր:Quebec national assembly.jpg|մինի|Քվեբեկի խորհրդարանը]] |
[[Պատկեր:Quebec national assembly.jpg|մինի|Քվեբեկի խորհրդարանը]] |
||
Այն տեղը, |
Այն տեղը, ուր այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ: 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի: Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները: Այսպիսով միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից<ref>[http://www.toponymie.gouv.qc.ca/ct/gentiles/lesgentilesliste.aspx?L=t Commission de la toponymie du Québec]</ref>: |
||
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ Կարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ: |
[[1534]] թվականի [[մարտի 18]]-ին [[Ժակ Կարտիե]]ն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ: |
||
Տող 98. | Տող 98. | ||
[[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում (1775-1783)|Անկախության պատերազմ]]ի ժամանակ հեղափոխական զորքերը հարավային գաղութներից հարձակվում են բրիտանական կայազորի վրա՝ ցանկանալով «ազատագրել» Քվեբեկը: Հարավի հեղափոխականների պարտությունը վերջ դրեց այն հավակնությանը, որ Քվեբեկի ժողովուրդները կմիանան անկախության պատերազմին, և բրիտանական այլ գաղութների հետ Կանադան կդառնա [[ԱՄՆ]] նահանգներից մեկը: 1812 թվականի [[անգլո-ամերիկյան պատերազմ]]ի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում էր մեկ անգամ ևս գրավել կանադական տարածքները, քաղաքը զերծ է մնում հարձակումից: Ամերիկյան հաջորդ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Քվեբեկում [[1820]] թվականին սկսվում է ամրոցի կառուցումը: Ամերիկացիներն անկախության պատերազմից հետո այլևս չեն հարձակվում Կանադայի վրա, բայց մինչև 1871 թվականը ամրոցում մնում է բրիտանական զորակայանը: Այն մինչ օրս օգտագործվում է զինվորականների կողմից, նաև գրավում է զբոսաշրջիկներին: |
[[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում (1775-1783)|Անկախության պատերազմ]]ի ժամանակ հեղափոխական զորքերը հարավային գաղութներից հարձակվում են բրիտանական կայազորի վրա՝ ցանկանալով «ազատագրել» Քվեբեկը: Հարավի հեղափոխականների պարտությունը վերջ դրեց այն հավակնությանը, որ Քվեբեկի ժողովուրդները կմիանան անկախության պատերազմին, և բրիտանական այլ գաղութների հետ Կանադան կդառնա [[ԱՄՆ]] նահանգներից մեկը: 1812 թվականի [[անգլո-ամերիկյան պատերազմ]]ի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում էր մեկ անգամ ևս գրավել կանադական տարածքները, քաղաքը զերծ է մնում հարձակումից: Ամերիկյան հաջորդ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Քվեբեկում [[1820]] թվականին սկսվում է ամրոցի կառուցումը: Ամերիկացիներն անկախության պատերազմից հետո այլևս չեն հարձակվում Կանադայի վրա, բայց մինչև 1871 թվականը ամրոցում մնում է բրիտանական զորակայանը: Այն մինչ օրս օգտագործվում է զինվորականների կողմից, նաև գրավում է զբոսաշրջիկներին: |
||
1840 թվականին Կանադայի ձևավորումից հետո մայրաքաղաքի դերը կատարում էին [[ |
1840 թվականին Կանադայի ձևավորումից հետո մայրաքաղաքի դերը կատարում էին [[Քինգսթոն (Օնտարիո)|Քինգսթոնը]], [[Մոնրեալ]]ը, [[Տորոնտո]]ն, [[Օտտավա]]ն և Քվեբեկը: |
||
=== 20-րդ և 21-րդ դարեր === |
=== 20-րդ և 21-րդ դարեր === |
||
Տող 216. | Տող 216. | ||
|| 686 569 |
|| 686 569 |
||
|| 715 515 |
|| 715 515 |
||
|| 750 |
|| 750 |
||
|} |
|} |
||
</center> |
</center> |
12:36, 2 փետրվարի 2016-ի տարբերակ
Քվեբեկ | |||||
Québec | |||||
| |||||
Ֆրոնտենակ ամրոց | |||||
Երկիր | Կանադա | ||||
---|---|---|---|---|---|
Ենթարկում | Կանադա | ||||
Երկրամաս | Քվեբեկ | ||||
Ներքին բաժանում | Լա Սիտե-Լիմուալու, Լե Ռիվյեր, Սենտ Ֆուա Սիյերի Կապ Ռուժ, Շառլբուրգ, Բոպոր և Լա Օտ Սեն Շառլ | ||||
Ղեկավար | Ռեժիս Լաբոմ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 3, 1608[1] թ. | ||||
Մակերես | 485,18 կմ² | ||||
ԲԾՄ | 98±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 516,622 մարդ (2011) մարդ | ||||
Խտություն | 1041,2 մարդ կմ² մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +1-418 | ||||
Պաշտոնական կայք | ville.quebec.qc.ca | ||||
| |||||
Քվեբեկ (ֆր.՝ Québec, անգլ.՝ Quebec City), կանադական Քվեբեկ ֆրանսախոս նահանգի մայրաքաղաքը, նահանգի արևելյան մասի գլխավոր քաղաքային ագլոմերացիան: Քաղաքում է գտնվում Քվեբեկի խորհրդարանը և նահանգի ղեկավար կազմը, չնայած քաղաքը զգալիորեն փոքր է Մոնրեալից:
2001 թվականից Քվեբեկը Կանադայի տնտեսապես ամենազարգացած քաղաքներից է Կալգարիից, Էդմոնտոնից, Սասկատունից հետո[2]: Քաղաքում գրանցված է գործազրկության ամենացածր մակարդակը երկրում[3]: Քաղաքի տնտեսության զարգացած ճյուղերից են բիոտեխնոլոգիան, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, սննդի արդյունաբերությունը, ապահովագրությունը[4]: Քվեբեկը նաև կարևոր նավահանգիստ է. այն երկրում երրորդն է՝ ըստ բեռների քաշի: Քաղաքը ամեն տարի ընդունում է մոտ 70.000 զբոսաշրջիկ և նավերի անձնակազմի մոտ 30.000 անդամ[5]:
2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 508.349 մարդ: քաղաքը բաժանված է 6 շրջանների՝ Սիթե-Լիմուալյու, Ռիվյերս, Սեն-Ֆուա-Սիլերի-Կա-Ռուժ, Շառլեբուր, Բոպոր և Օտ-Սեն-Շառլ: 2008 թվականին Քվեբեկը մեծ շուքով տոնեց հիմնադրման 400-ամյակը՝ ընդգծելով Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական քաղաքակրթության օրրան լինելը:
Քվեբեկը հայտնի է իր պատմական թաղամասով, թանգարանների մեծ թվով և մշակութային հաստատություններով: Քաղաքն անվանում են «թատրոնների քաղաք»:
Պատմություն
«Քվեբեկ» անվան պատմություն
Քվեբեկ և Լևի քաղաքների միջև ընկած գետի նեղացումով էլ պայմանավորված է քաղաքի անվանումը: Ալգոնկվինների լեզվով Kebec նշանակում է տեղ, ուր գետը նեղանում է: Ուրիշ պակաս տարածված վարկածի համաձայն՝ Սամյուել դը Շամպլենը անունը փոխառել է հնդկացիներից, որոնք kebec բառով անվանում էին իրենց հողը: Մեկ ուրիշ վարկածով էլ քաղաքը պարզապես կրում է Kebik շրջանում ապրող բնիկների անունը[6]:
Երկար տարիներ քննարկվում էին քաղաքի անվան երկու տարբերեկներ ևս. Սամյուել դը Շամպլենը ուզում էր քաղաքին տալ «Լյուդովիկա» անունը՝ ի պատիվ Լյուդովիկոս 13-րդ արքայի: Իսկ 1867 թվականին Կանադական կոնֆեդերացիայի ստեղծումից հետո քաղաքն ուզում էին անվանել «Ստադակոնա»՝ նահանգի անվան հետ չշփոթելու համար[7]:
Նախապատմություն
Այն տեղը, ուր այժմ Քվեբեկ քաղաքն է, 14 հազար տարի առաջ գտնվում էր սառցե ծածկույթի տակ: 2 հազար տարի անց այն սառույցի հալման հետևանքով անցավ ջրի տակ, որը ձևավորեց Շամպլեն ծովը, ինչն էլ ժամանակի ընթացքում վերածվեց գետի: Այդ ժամանակ նկատելի էին միայն Քվեբեկի բլուրները: Այսպիսով միայն 6 հազար տարի առաջ այժմյան քաղաքի տարածքն ազատվեց ջրից[8]:
1534 թվականի մարտի 18-ին Ժակ Կարտիեն Ֆրանսիայից հասավ այդտեղ, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի համար ուսումնասիրի Հյուսիսային Ամերիկայի ջրային ճանապարհներն ու հողերը: Նա արդեն Հարավային Ամերիկայում ուսումնասիրել էր Բրազիլիայի արևելյան ափերը: Ժակ Կարտիեն ընտրեց մի տարածք, որ Ֆրանսիայի հետ գտնվում էր նույն զուգահեռականում: Նպատակն այն էր, որ գտնի Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա տանող ուղիներ: Եթե կարողանար հասնել այնտեղ, Կարտիեն ծովային այս նոր ճանապարհով կկարողանար հսկել տարածքն ու առևտուրը դեպի արևելքի հարստություններ:
Հետազոտողը և անձնակազմը հասան Գասպե ծոցին, ուր նրանց անակնկալ էր սպասում. նրանք հանդիպեցին ամերիկացի բնիկներին: Կարտիեն հանդիպեց առաջնորդ Դոնակոնին: Հարաբերություններ հաստատելուց հետո Կարտիեն իր հետ վերցրեց Դոնակոնի երկու որդիներին՝ իրենց ուղեկցելու նպատակով: Քանի որ ամառը շուտ անցավ, Կարտիեն որոշեց վերադառնալ Ֆրանսիա, որ իր կատարած հետևությունները ներկայացնի արքային: Դոնակոնի երկու որդիներին նույնպես տարավ Ֆրանսիա:
Կարտիեին թույլատրեցին անցկացնել երկրորդ գիտարշավը: Կարտիեն իմացավ, որ կա տեղ, որտեղից սկսվում է մեծ գետ: 1353 թվականին նա որոշեց գետով բարձրանալ: Հետազոտողը գետն անվանեց Սուրբ Լավրենտիոս, սակայն գլխավոր նպատակը մնում էր գտնել Ասիա տանող ծովային նոր ճանապարհ: Այդ ընթացքում տարածք են մտնում եվրոպական այլ տերությունների նավեր, որոնք առևտուր էին անում հնդկացիների հետ և ձկնորսությամբ զբաղվում: 1541 թվականին Կարտիեն վերադառնոմ է հիմնական բնակություն հաստատելու նպատակով: Մեկ տարի անց նա դադարեցրեց հիմնական բնակությունը ձմեռային դաժան պայմանների և համերկրացիների թշնամության պատճառով:
Ֆրանսիական տիրապետության շրջան
Քվեբեկը հիմնադրել է ֆրանսիացի հետազոտող Սամյուել դը Շամպլենը 1608 թվականի հուլիսի 3-ին վաղուց լքված Ստադակոնա բնակավայրի տեղում: «Ֆրանսիայի նոր հայր» մականունը ստացած Շամպլենը քաղաքը կառավարեց իր ողջ կյանքում: Տեղանքը հարմար էր հիմնական գաղութ ստեղծելու համար:
1665 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 550 մարդ 70 տնով: 1759 թվականի քաղաքն անցնում է անգլիացիներին, որոնց տիրապետության տակ գտնվում է մինչև 1763 թվականը: Յոթամյա պատերազմի ժամանակ այստեղ երեք ճակատամարտ է տեղի ունենում. Բոպորտի ճակատամարտում հաղթում են ֆրանսիացիները (1759, հուլիսի 31), Աբրահամի հարթավայրի ճակատամարտում հաղթում են անգլիացիները (1759, սեպտեմբերի 13) և Սենտ-Ֆուի վերջնական ճակատամարտում հաղթում են ֆրանսիացիները (1760, ապրիլի 28): Ֆրանսիան զիջեց Նոր Ֆրանսիան, ինչպես նաև քաղաք Մեծ Բրիտանիայում:
Ֆրանսիական տիրապետության վերջին՝ 1763 թվականին, Քվեբեկը հակադրությունների քաղաք էր: Քաղաքն աչքի էր ընկնում իր ճարտարապետությամբ, շինություններով, կեղտոտ փողոցներով, հարուստների քարե տներով և մերձքաղաքային խրճիթներով: Չնայած մայրաքաղաքի կարգավիճակին՝ Քվեբեկը մնում էր գաղութային փոքր քաղաք՝ գյուղական միջավայրին սերտ կապված: Բնակիչները փայտի, կաթնամթերքի առևտուր էին անում, ինչպես նաև քաղաքային երկու շուկաներում վաճառում էին Ֆրանսիայից ներմուծված ապրանք:
Բրիտանական կառավարման շրջան
Անկախության պատերազմի ժամանակ հեղափոխական զորքերը հարավային գաղութներից հարձակվում են բրիտանական կայազորի վրա՝ ցանկանալով «ազատագրել» Քվեբեկը: Հարավի հեղափոխականների պարտությունը վերջ դրեց այն հավակնությանը, որ Քվեբեկի ժողովուրդները կմիանան անկախության պատերազմին, և բրիտանական այլ գաղութների հետ Կանադան կդառնա ԱՄՆ նահանգներից մեկը: 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները փորձում էր մեկ անգամ ևս գրավել կանադական տարածքները, քաղաքը զերծ է մնում հարձակումից: Ամերիկյան հաջորդ հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Քվեբեկում 1820 թվականին սկսվում է ամրոցի կառուցումը: Ամերիկացիներն անկախության պատերազմից հետո այլևս չեն հարձակվում Կանադայի վրա, բայց մինչև 1871 թվականը ամրոցում մնում է բրիտանական զորակայանը: Այն մինչ օրս օգտագործվում է զինվորականների կողմից, նաև գրավում է զբոսաշրջիկներին:
1840 թվականին Կանադայի ձևավորումից հետո մայրաքաղաքի դերը կատարում էին Քինգսթոնը, Մոնրեալը, Տորոնտոն, Օտտավան և Քվեբեկը:
20-րդ և 21-րդ դարեր
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քվեբեկում անց է կացվում երկու համաժողով: Քվեբեկյան առաջին համաժողովը կայացել է 1943 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի (ԱՄՆ նախագահ), Ուինսթոն Չերչիլի (Բրիտանիայի վարչապետ), ՈՒիլյամ Քինգի (Կանադայի վարչապետ) և Տ. Սունի (Չինաստանի արտգործնախարար) մասնակցությամբ:Քվեբեկյան երկրորդ համաժողովը կայացել է 1944 թվականին. մասնակցել են Չերչիլը և Ռուզվելտը: Համաժողովները կայացել են ամրոցի և հարևան Շատո-Ֆրոնտենակի շինություններում: Այս խորհրդակցությունների ժամանակ են մշակվել նորմանդական վայրէջքի ծրագրերը:
Մայրաքաղաքի գործառույթներ
Ավելի քան 400-ամյա պատմության ընթացքում Քվեբեկը եղել է մայրաքաղաք: 1608-ից 1627 թվականը և 1632-ից 1763 թվականը այն եղել է ֆրանսիական Կանադայի և անբողջ Նոր Ֆրանսիայի մայրաքաղաքը: 1763-ից 1791 թվականը եղել է Քվեբեկի երկրամասի մայրաքաղաքը: 1791-ից 1841 թվականը եղել է Ստորին Կանադայի մայրաքաղաքը, իսկ 1852-ից 1856 թվականը և 1859-ից 1866 թվականը՝ Կանադայի նահանգային մայրաքաղաքը: 1867 թվականից Քվեբեկ նահանգի մայրաքաղաքն է: Վարչական շրջանը, որում գտնվում է Քվեբեկը, պաշտոնապես կոչվում է Կապիտալ-Նասիոնալ[9][10][11]:
Աշխարհագրական դիրք
Քաղաքը, որ գտնվում է Սուրբ Լավրենտիոս ի գետաբերանի մոտ, մայրաքաղաքային հատուկ շրջանի մասն է (la Capitale Nationale): Սա Մեքսիկայից հյուսիս գտնվող միակ քաղաքն է, որտեղ պահպանվել են Նոր Ֆրանսիայի պաշտպանության համար ստեղծված շինություններ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հին քաղաքը 1985 թվականին հռչակել է միջազգային ժառանգության քաղաք: Քաղաքի տեսարժան վայրերից է Ֆրոնտենակ ամրոցը (ֆր.՝ Château Frontenac): Այն այժմ հյուրանոց է, կառուցվել է միջնադարյան ոճով 19-րդ դարի վերջին:
Քվեբեկը գտնվում է Սուրբ Լավրենտիոսի ձախ ափին: Աջ ափին գտնվող Լևի քաղաքին միանում է Քվեբեկի կամրջով:
Կլիմա
Քվեբեկը գտնվում է կլիմայական խոնավ շրջանում, ունի չափավոր կլիմա[12]: Այն աչքի է ընկնում հստակ արտահայտված չորս եղանակներով՝ շոգ ամառներով (առավելագույնը 35° և ավելի բարձր) և ձյան առատ տեղումներով ցուրտ ձմեռներով (նվազագույնը -30°): Գարունը և աշունը աչքի են ընկնում հաճախակի անձրևներով: Ամռանը արևոտ եղանակ է, օդը տաք և խոնավ է լինում, ինչի հետևանքով էլ ամպրոպներ են լինում: Առաջին ձյունը սովորաբար տեղում է հոկտեմբերին կամ նոյեմբերին, բայց ձյան ծածկույթը, որպես կանոն, ձևավորվոմ է դեկտեմբերին: Քվեբեկին պատուհասած ամենահայտնի փոթորիկներից է 1971 թվականի մարտյան փոթորիկը, որը ստացել է «իդեալական փոթորիկ» անվանումը:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Քվեբեկ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 10,0 | 11,7 | 17,8 | 29,9 | 33,0 | 33,9 | 35,6 | 34,4 | 33,9 | 28,3 | 20,0 | 13,9 | 35,6 |
միջին առավելագույնը (°C) | −7,7 | −6 | −0,1 | 7,9 | 16,7 | 22,2 | 24,9 | 23,1 | 17,9 | 11,0 | 2,9 | −4,9 | 9,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | −12,4 | −11 | −4,6 | 3,3 | 10,8 | 16,3 | 19,1 | 17,6 | 12,5 | 6,5 | −0,5 | −9,1 | 4,0 |
միջին նվազագույնը (°C) | −17,3 | −16,1 | −9,4 | −1,5 | 4,9 | 10,3 | 13,2 | 12,0 | 7,1 | 2,0 | −4,1 | −13,3 | −1 |
բացարձակ նվազագույնը (°C) | −35,4 | −36,1 | −30 | −18,9 | −7,8 | −0,6 | 3,9 | 2,2 | −4,8 | −10 | −24 | −32,3 | −36,1 |
տեղումների քանակը (մմ) | 90 | 74 | 85 | 76 | 100 | 110 | 119 | 120 | 124 | 96 | 106 | 109 | 1208 |
Աղբյուր՝ [1] (ռուսերեն) |
Բնակչություն
Ֆրանսիական տիրապետության վերջում Քվեբեկի բնակչությունը (մոտ 9,000 մարդ) գրեթե երկու անգամ գերազանցում էր Մոնրեալի բնակչությանը (մոտ 5,000 մարդ), բայց ժամանակի ընթացքում վերջինս զգալիորեն անցավ Քվեբեկին:
2006 թվականի մարդահամարի տվյալներով Քվեբեկում ապրում էր 491,142 մարդ, իսկ մայրաքաղաքային շրջանում՝ 715,515 մարդ: Տղամարդիկ կազմել են 48,2%, իսկ կանայք՝ 51,8%: Մինչև 5 տարեկան երեխաները կազմել են Քվեբեկի մշտական բնակչության 4,7%:
2001 թվականին Քվեբեկի մշտական բնակչության 13,0%-ն է եղել թոշակային տարիքի (65 տարեկան և բարձր կանանց և տղամարդկանց համար) Կանադայի 13,2% միջինի համեմատությամբ: Միջին տարիքը կազմում է 39,5 տարի Կանադայի 37,6 միջին տարիքի փոխարեն: Բնակչության խտությունը կազմում է 216,4 մարդ քառակուսի կիլոմետրում: Բնակչության մոտ 90%-ը կաթոլիկներ են: Քաղաքն ունի նաև բողոքական և հրեական փոքր համայնքներ:
1931 | 1941 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2006 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
131 000 | 151 000 | 289 000 | 379 000 | 481 000 | 576 000 | 645,550[13] | 686 569 | 715 515 | 750 |
Լեզու
Քաղաքի գլխավոր, գործնականում միակ լեզուն ֆրանսերենն է, ավելի ճիշտ, նրա առանձնահատուկ բարբառը: Ի տարբերություն Մոնրեալի՝ հարազատ անգլերենով բնակչության քանակը շատ փոքր է՝ 1,9%: Ֆրանսերենը հարազատ լեզու է քաղաքի բնակչության 94,8%-ի համար, միայն 15%-ը լավ գիտի անգլերեն: Քաղաքի բնակչության 90%-ը կաթոլիկ է: Ի տարբերություն Տորոնտոյի՝ նախկին ԽՍՀՄ-ից արտագաղթածներն այստեղ քիչ են՝ ընդամենը 1000 մարդ:
Բրիտանացիները շատ են փորձել գաղութացնել և ձուլել քաղաքի ֆրանսախոս բնակչությանը: Այսպես, 19-րդ դարում քաղաքը բրիտանացի էմիգրանտներին ընդունելու գլխավոր կենտրոնն էր, և անգլերենով էր խոսում բնակիչների 40%-ը: Սակայն հետզհետե անգլերենը քաղաքում անկում ապրեց, մինչդեռ ֆրանսախոս բնակչությունն աճեց:
Չնայած Մանրեալն ունի երկլեզու բնակչություն, նրա բնակիչների մեծ մասը գիտի և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն: Քվեբեկը և իր շրջակայքը հիմնականում ֆրանսախոս են: Անգլախոս հասարակությունը իր գագաթնակետին էր հասել 1860-ական թվականներին, երբ բնակչության 40%-ը անգլախոս էր[14][15][16]: Այսօր անգլախոս բնակչությունը կազմում է Քվեբեկի և շրջակայքի 1,5%-ը միայն[17]: Բայց քվեբեկյան ամենամյա Ձմեռային փառատոնը գրավում է ինչպես ֆրանսախոս, այնպես էլ անգլախոս զբոսաշրջիկներին: Այդ ընթացքում անգլախոս բնակչության թիվը աճում է:
Տնտեսութուն
Քվեբեկում աշխատատեղերը կենտրոնացված են պետական կառավարման, պաշտպանության, սպասարկման, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում: Որպես նահանգի մայրաքաղաք՝ Քվեբեկը ստանում է նահանգի վարչական կենտրոնի շահույթը: Իմիջիայլոց, նահանգային ղեկավարությունը քաղաքի գլխավոր աշխատատուն է. այդ ոլորտում 2007 թվականի տվյալներով աշխատել է 27,900 մարդ[18]: CHUQ-ը (հիվանդանոցային տեղական ցանց) նույնպես ամենախոշոր աշխատատուներից է՝ մոտ 10,000 մարդ: 2008 թվականին Քվեբեկում գործազրկության տոկոսը կազմել է 4,5%, ինչը զգալիորեն ցածր է նահանգային և ազգային միջին ցուցանիշից[19][20]:
Աշխատատեղերի մոտ 10%-ը կենտրոնացած է վերամշակող արդյունաբերությունում[21]: Հիմնական արտադրանք են թուղթը և ցելյուլոզը, սնունդը, քիմիկատները, էլեկտրոնիկան, հրատարակչական նյութերը: Քաղաքում է գտնվում համակարգչային խաղերի «Beenox» ընկերությունը:
Կրթություն
Լավալի համալսարանը տեղակայված է քաղաքի արևմտյան մասում՝ Սեն-Ֆուի շրջանում: Սակայն համալսարանի՝ ճարտարապետության դպրոցը գտնվում է հին Քվեբեկի կենտրոնում: Քաղաքում են գտնվում նաև Քվեբեկի համալսարանը, պետական կառավարման ազգային դպրոցը, ազգային գիտահետազոտական ինստիտուտը: Քաղաքն ունի միջին մասնագիտացման շատ քոլեջներ: Քվեբեկում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ՝ կանանց համար նախատեսված ամենահին ուսումնական հաստատությունը, որը գտնվում է Rue Donnacona 12 հասցեում:
Տրանսպորտ
Ճանապարհներ
Քվեբեկի և Պյեռ Լապորտի կամուրջները միացնում են քաղաքը Սուրբ Լավրենտիոս գետի հարավային ափին: Քաղաքը ավտոմոբիլային ճանապարհների խոշոր կենտրոն է՝ գետի երկու ափերին փռված մայրուղիներով: Կարևոր մի քանի մայրուղիներ անցնում են Քվեբեկի կողքով. 40-րդ մայրուղին քաղաքը կապում է Մոնրեալին, 175-րդ մայրուղին՝ Շիկուտիմի քաղաքին:
Հասարակական տրանսպորտ
Հասարակական տրանսպորտի կառավարումը քաղաքն ապահովում է ավտոբուսային մշտական ուղերթերով: Քննարկվում է նաև տրամվայով երթևեկելու հնարավորության վերականգնումը, որպեսզի բեռնաթափվի ծանրաբեռնվածությունը: 900 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը կարիք ունի պետական բարձրագույն կառույցների հովանավորության, քանի որ քաղաքային իշխանությունները անկարող են այդպիսի հավակնոտ ծրագիր իրագործելու: Երկաթուղային տրանսպորտը ղեկավարում է «VIA Rail» ընկերությունը:
Օդային և ծովային հաղորդակցություն
Քաղաքն սպասարկող Ժան Լեսաժի միջազգային օդանավակայանը գտնվում է Քվեբեկի արևմտյան մասում: Քաղաքն ունի նաև խոշոր նավահանգիստ Սուրբ Լավրենտիոս գետի ափին[22]:
Հասարակական անվտանգություն
Ոստիկանական կառավարումը ապահովում է քաղաքի հասարակական անվտանգությունը: Քվեբեկը ողջ Կանադայում աչքի է ընկնում հանցագործության ցածր ցուցանիշով: 2007 թվականին քաղաքում ոչ մի սպանություն չի գրանցվել:
Քույր քաղաքներ
- Ֆրանսիա, Բորդո
- Ֆրանսիա, Բորդո
- Մեքսիկա Գուանահուատո
- Կանադա, Կալգիրի
- Ֆրանսիա, Կանն
- Ուրուգվայ, Մոնտեվիդեո
- Բելգիա, Նամյուր
- ԱՄՆ, Օլբանի
- Ֆրանսիա, Փարիզ
- Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
- Չինաստան, Սիան
- Թունիս, Սուս
- Բուրկինա Ֆասո, Ուագադուգու
- Վիետնամ, Հյուե
- Չինաստան, Չանչուն
- Ռումինիա, Յասի
Ծանոթագրություններ
- ↑ http://www.patrimoine-culturel.gouv.qc.ca/rpcq/detail.do?methode=consulter&id=24151&type=pge#.XDGePfx1jOQ
- ↑ Wikiwix’s cache
- ↑ Статистика по городу Квебек
- ↑ Коммерческая палата Квебека
- ↑ Порт Квебека
- ↑ Montagnais
- ↑ Commission de toponymie du Québec : Québec
- ↑ Commission de la toponymie du Québec
- ↑ Décret concernant la révision des limites des régions administratives du Québec, R.Q. c. D-11, r.2, made pursuant to the Territorial Division Act, R.S.Q. c. D-11
- ↑ {{cite web|url=http://www.gouv.qc.ca/portail/quebec/pgs/commun/portrait/regions/description/?lang=en#03%7Ctitle=Québec Portal > Portrait of Québec > Administrative Regions > Regions|accessdate=May 13, 2009}}
- ↑ {{cite web|url=http://www.canlii.org/en/qc/laws/stat/rsq-c-c-33.1/latest/rsq-c-c-33.1.html%7Ctitle=An Act respecting the National capital commission, R.S.Q. c. C-33.1|date=May 4, 2009|publisher=CanLII|accessdate=May 13, 2009}}
- ↑ «Les zones climatiques: fiche climatique du Québec du sud au nord». Gouvernement du Québec. Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին. Վերցված է 2008-12-22-ին.
- ↑ Statistics Canada. Community Profile — Quebec City −1996
- ↑ L’Église anglicane forcée de s’ouvrir au français
- ↑ Quebec: A History 1867-1929: A History 1867-1929 - Paul André Linteau, René Durocher, Jean Claude Robert - Google Книги
- ↑ Morrin Centre. «Anglos in Québec». Literary and Historical Society of
Quebec. Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին. Վերցված է March 15, 2007-ին.
{{cite web}}
: line feed character in|publisher=
at position 36 (օգնություն) - ↑ «Voice of English-speaking Québec: A Portrait of the English-speaking Community in Quebec». Voice of
English-speaking Québec. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է March 15, 2007-ին.
{{cite web}}
: line feed character in|publisher=
at position 10 (օգնություն); line feed character in|title=
at position 37 (օգնություն) - ↑ «Canada’s largest employers by city, 2007: Quebec City.» London: University of Western Ontario. Retrieved 12 January 2009.
- ↑ «Labour: Labour force characteristics, population 15 years and older, by census metropolitan area.» Statistics Canada. Retrieved 12 January 2009.
- ↑ «Latest release from the Labour Force Survey.» Statistics Canada. Retrieved 12 January 2009.
- ↑ «Québec City: Economy, transportation, and labour force.» [[The Canadian Encyclopedia]]. Historical Foundation of Canada, 2008. Retrieved 12 January 2009.
- ↑ «Port of Quebec». Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին. Վերցված է June 24, 2009-ին.
{{cite web}}
: line feed character in|title=
at position 9 (օգնություն)