«Բյուրո Վերիտաս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 30. | Տող 30. | ||
==Պատմություն== |
==Պատմություն== |
||
[[Պատկեր:Bureau-Veritas.jpg|thumb|Բյուրո Վերիտաս ընկերության լոգո]] |
|||
Հիմնադրվել է 1828թ.-ին անդերրայթերներ [[Ալեքսանդր Դելաե]]ի, [[Լուի վան դեն Բրոեկ]]ի և ապահովագրական գործակալ [[Օգուստ Մորել]]ի կողմից։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն [[նավ]]երի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև [[արդյունաբերություն|արդյունաբերության]] բոլոր հատվածներում ու [[շինարարություն|շինարարության ոլորտում]]։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն`լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։ |

06:43, 2 փետրվարի 2016-ի տարբերակ
Բյուրո Վերիտաս | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, accrediting body? և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1828 |
Հիմնադիր | Ալեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի |
Վայր | Նոյ-սյուր-Սեն, Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Սպասարկվող տարածք | Ամբողջ աշխարհ |
Արդյունաբերություն | activities of head offices?[1] |
Հասույթ | €4.17 միլիարդ (2014) [2] |
Գործառնական շահույթ | €694 միլիոն (2014)[2] |
Աշխատողների թիվ | 66,500 (2014)[2] |
Սեփականատեր | Wendel? |
Կայք | www.bureauveritas.com |
Բորսա | BVRDF[3] |
Bureau Veritas Վիքիպահեստում |
«Բյուրո Վերիտասը» (Bureau Veritas) թեստավորման, տեսչական ստուգման և հավաստագրման հարցերով զբաղվող ֆրանսիական համաշխարհային կազմակերպություն է։ «Բյուրո Վերիտասի» առաջարկած ծառայություններն ու լուծումներն օգնում են պատվիրատուներին համապատասխանեցնել իրենց ապրանքների և ծառայությունների չափանիշները անընդհատ աճող որակի համաշխարհային չափանիշների պահանջներին (առողջապահության, անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության ոլորտներում)։ 2013թ.-ի ավարտին ընկերությունն ուներ ավելի քան 61,500 աշխատող՝ 140 երկրների ավելի քան 1330 գրասենյակներում և լաբորատորիաներում։ Ընկերությունն ի սկզբանե հիմնադրվել է Անտվերպենում 1828թ-ին`որպես Ծովային ապահովագրության տեղեկատվական կենտրոն։ 1829թ.-ից կրում է Բյուրո Վերիտաս անվանումը։ Ներկայումս ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Պատմություն
Հիմնադրվել է 1828թ.-ին անդերրայթերներ Ալեքսանդր Դելաեի, Լուի վան դեն Բրոեկի և ապահովագրական գործակալ Օգուստ Մորելի կողմից։ Ընկերության սկզբնական նպատակն էր ծովային ապահովագրական ընկերություններին տրամադրել ճշգրիտ և արդի տեղեկատվություն նավերի և դրանց սարքավորումների մասին ողջ աշխարհում։ 20-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» ընդլայնում է իր գործունեության ուղղությունը՝ իրականացնելով մետաղյա մասերի և սարքավորումների տեսչական ստուգումներ երկաթուղային արդյունաբերության ոլորտում, իսկ հետագայում նաև արդյունաբերության բոլոր հատվածներում ու շինարարության ոլորտում։ 20-րդ դարի վերջին «Բյուրո Վերիտասը» հիմնում է բեռների տեսչական ստուգման համակարգ ներկրվող և արտահանվող նախառաքումային ապրանքների համար և իրականացնում է որակի վերահսկման հավաստագրում։ 21-րդ դարի սկզբին «Բյուրո Վերիտասն» իր գործունեությանն ավելացնում է 2 նոր ուղղություն`լայն սպառման և արտադրական ապրանքների թեստավորում։
Ներկայումս «Բյուրո Վերիտաս» կազմակերպության գործունեությունն ընդգրկում է 8 համաշխարհային բիզնես ուղղություններ՝
- ծովային սեկտոր
- արդյունաբերություն
- շինարարություն
- մասնագիտական տեսչական ստուգումներ ևվկայագրում
- հավաստագրում
- արտադրական ապրանքներ
- լայն սպառման ապրանքներ
- պետական ծառայություն և միջազգային առևտուր
Տարբերանշան
Բյուրո Վերիտասի տարբերանշանը ստեղծման օրվանից գրեթե անփոփոխ է մնացել։ Տարբերանշանի վրա
- տարեթիվը՝ 1828-ը, կազմակերպության հիմնադրման տարեթիվն է և խորհրդանշում է դրա երկարամյա գործունեությունը,
- նավը խորհրդանշում է կազմակերպության գործունեության սկզբնական ոլորտը,
- կնիքը խորհրդանշում է հաստատում, որն իրականացվում է աշխատողների կողմից,
- ջահը խորհրդանշում է թիմի գիտելիքը, փորձառությունը և գործնական հմտությունները,
- աքաղաղը խորհրդանշում է աչալրջություն, առօրյա հարցերին Բյուրո Վերիտասի աշխատակիցների կողմից տրամադրած ուշադրությունը,
- հայելին արտացոլում է անաչառությունը, որով առաջնորդվում են աշխատակիցները,
- կշեռքը խորհրդանշում է արդարությունը, որը բնորոշում է թիմի գործելակերպը,
- երկրագունդը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի համաշխարհային գործունեությունը,
- գավազանը խորհրդանշում է Բյուրո Վերիտասի՝ բիզնես-ձգտում ունեցող կազմակերպություն լինելը,
- ուրվագիծը (երբեմն անվանում են «լեդի») խորհրդանշում է Բյուրո Վերիտասի աշխատակիցների մարդկային կողմը և ճշմարտությանը հասնելու նրանց ձգտումը։