«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7. Տող 7.
| caption =
| caption =
| birth_date = [[1992]]
| birth_date = [[1992]]
| birth_place = {{դրոշավորում|Հայաստան}} [[Մրգաշատ]]
| birth_place =
| death_date = [[2004]]
| death_date = [[2004]]
| death_place =
| death_place =

14:26, 31 հունվարի 2016-ի տարբերակ

Բաբկեն Առաքելյան
Ծնվել է1992
Մրգաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է2004
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գործունեության ոլորտհնագիտություն
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1968)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - օգոստոսի 16, 2004), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1959 թվականից առ 1990 թվականը ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն

Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր: 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում` Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ: 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը:

1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով: 1946 թվականին վերադարձել է Երևան:

1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն:

1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին` ակադեմիկոս:

1982-1990 թվականները Բաբկեն Առաքելյանը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները: Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների, հեղինակն է «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության:

Արտաքին հղումներ

Բակեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում

Աղբյուրներ

ՀՀ ԳԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ «Բաբկեն Նիկոլայի Առաքելյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2004, էջ 314-315

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.