«ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
| անվանում = '''ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'''
| անվանում = '''ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'''
| հապավում =
| հապավում =
| խորհրդանշան = [[Պատկեր:Logo IM NAS.png]]
| խորհրդանշան = [[Պատկեր:Logo IM NAS.png|thumb]]
| պատկեր =
| պատկեր =
| բնօրինակ_անվանում =
| բնօրինակ_անվանում =

21:30, 29 հունվարի 2016-ի տարբերակ

'ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ'
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էհուլիսի 1, 1971
ՏնօրենՌաֆայել Բարխուդարյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀայաստանԵրևան
ՀասցեԵրևան, Մարշալ Բաղրամյան 24/5, 0019
Կայքmath.sci.am
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ (Հայաստան)##
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ (Հայաստան)
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, Հայաստան

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտը մաթեմատիկական հետազոտություններով զբաղվող ակադեմիական ինստիտուտ է Հայաստանում։

Պատմություն

Ժամանակակից մաթեմատիկայի ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում սկիզբ են առել դեռևս 1944թ-ից, երբ նորաստեղծ Հայաստանի գիտությունների ակադեմիայում հիմնադրվեց մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքը։ Բաժանմունքը հետագայում վերակազմավորվեց որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, որի առաջին տնօրենն էր ակադեմիկոս Արտաշես Շահինյանը։

Կազմավորման առաջին տարիներին ինստիտուտը հիմնականում զբաղվում էր ֆունկցիաների տեսությամբ։ Ժամանակի ընթացքում հետազոտությունների դաշտը ընդլայնվեցով ներառեց նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ֆունկցիոնալ անալիզը, հավանականությունների տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը։

1971թ. Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտից առանձնացավ Մաթեմատիկայի ինստիտուտը։ Ինստիտուտի տնօրեններ են եղել ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը (1971-1989, 1989-1994 պատվավոր տնօրեն), ակադեմիկոս Նորայր Առաքելյանը(1989-1991, 1997-2006), ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը (1991-1997), ֆ.մ.գ.դ. Բագրատ Բատիկյանը (2006-2010), ԳԱԱ թղթ. անդամ Վալերի Մարտիրոսյանը (2011-2012)։ Ակադեմիկոսներ Սերգեյ Մերգելյանը, Ռաֆայել Ալեքսանդրյանը, Ռուբեն Համբարձումյանը, Անրի Ներսեսյանը նույնպես կարևոր ներդրում են ունեցել ինստիտուտի կայացման և զարգացման հարցում։

Տնօրեններ

1971-1989 Մխիթար Ջրբաշյան

1989-1991 Նորայր Առաքելյան

1991-1997 Ալեքսանդր Թալալյան

1997-2006 Նորայր Առաքելյան

2006-2010 Բագրատ Բատիկյան

2011-2012 Վալերի Մարտիրոսյան

2012- Ռաֆայել Բարխուդարյան

Արտաքին Հղումներ